«Ժողովուրդ»-ը գրում է. «Հունիսի 9-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Գենադի Սարգսյանն ազատվել էր աշխատանքից՝ քրեակատարողական ծառայողի համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ: Գենադի Սարգսյանի ազատումից հետո անցել է շուրջ 2 շաբաթ և մինչ օրս պաշտոնապես դեռ հայտնի չէ, թե ով կնշանակվի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի պաշտոնում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչությունում խոսակցություններ են պտտվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի պաշտոնում ներկայում ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վարուժան Եղիազարյանին նշանակելու մասին: Գաղտնիք չէ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն է հենց հանդիսանում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից ամենախոշոր և «յուղոտ» պատառը, որտեղ և պտտվում են հիմնական ստվերային գումարները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում