Newsgeorgia-ն հաղորդում է, որ Վրաստանը և Renault ավտոկոնցեռնը կհամագործակցեն էլեկտրամոբիլների օգտագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման ոլորտում:
Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան և Renault-ի գործադիր փոխնախագահ Ֆիլիպ Կլեյնը:
Համաձայնագիրը ստորագրվել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի Ֆրանսիա պաշտոնական այցելության շրջանակներում: