Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Ինչ դիրքից և ինչպես են վնասվածքներ ստացել Լյուքս Ստեփանյանն ու Հրաչյա Սարգսյանը. 168.am

168.am-ի փոխանցմամբ՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործով դատական նիստի ընթացքում այսօր ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն անդրադարձել է զինծառայողին առաջադրված մեղադրանքին:

Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը դատաքննական ցուցմունքում հնչեցված հարցերին տվել է հետևյալ պատասխանները:

Հարց.- Որ նշում եք, որ ձեր հետ խոսում էր, նշում եք, որ այդ ամեն ինչը հանաք է եղել, Լյուքսն այդ ընթացքում, որ հայհոյանքներ էր տալիս, օրինակ դեմքը լո՞ւրջ էր, լրջությո՞ւն էր հարղորդել դեմքին, թե՞ ինչ կարգի:

Պատասխան.- Չէ, ծիծաղելով, ժպիտով, ոնց որ միշտ՝ ժպիտը դեմքին, ծիծաղելով:

Հարց.- Այսինքն՝ ի՞նքն էլ հասկանում էր, որ կատակ եք անում, կատակի ընթացքում միևնույնն է՝ չեք կրակելու, դրա համար հանգիստ հայհոյանքնե՞ր էր տալիս:

Պատասխան.- Հա, ես որ զենքը պահել էի իրա ուղղությամբ, որ ասեց՝ ով որ չկրակի ու հայհոյանքեր տվեց, այդ ամեն ինչը ժպիտը դեմքին, ծիծաղելով: Ինքը հասկանում էր, որ այդ ամեն ինչը կատակ ա:

Հարգելի´ դատարան, անգամ մեղադրանքի կողմը մեղադրական եզրակացության նկարագրական մասում նշել է՝ Լյուքս Ստեփանյանն այդ ամենը լուրջ չընդունելով, հայհոյանքներ է հնչեցրել չկրակողի հասցեին: Իրենք էլ ընդունել են, որ լուրջ չի ընդունել: Եթե բոլոր ականատես վկաները գտնում են, որ այստեղ լրջություն չկա, իրենք են անմիջապես այս իրադրության ականատես, նույնիսկ տուժողներն իրենց պահվածով չեն վկայել այն մասին, որ լրջություն են տեսնում, ինչպե՞ս է մեղադրանքի կողմը նման եզրահանգումների հանգում ու դնում մեղադրանքի հիմքում»:

Փաստաբանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ Լյուքս Ստեփանյանհը տվել է անձամբ Դավիթ Խաչատրյանին ուղղված հայհոյանքներ (ինչը մտերիմների միջև որոշակի առումով թույլատրելի կատակ է համարվում), այլ ոչ թե ծնողների, մերձավոր ազգականների վերաբերյալ են եղել հայհոյանքները: Ըստ փաստաբանի՝ հաստատվել, որ Դավիթ Խաչատրյանը Լյուքս Ստեփանյանին սպանելու պատճառ, նպատակ չի ունեցել, որի մասին, ըստ փաստաբանի, վկայում են նաև ամբաստանյալի և տուժողի դիրքը:

«Մեկ կրակոցը, այն էլ՝ այս պայմաններում որևէ դեպքում չի կարող վկայել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության մասին»,- հավելեց փաստաբանը:

Փաստաբանը դատարանին միջնորդեց վերաորակել իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը: Ըստ փաստաբանի՝ այնպես չէ, որ Դ. Խաչատրյանի արարքում հանցակազմ չկա: Նրա խոսքով՝ ամբաստանյալի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին (զենքի կանոնների խախտումը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է մահ), փաստաբանը խնդրեց հենց այդ հոդվածներով մեղավոր ճանաչել Դ. Խաչատրյանին:

Ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը նշել է, որ եթե դատարանը, այնուամենայնիվ, հաստատված չի համար կամ կհամարի Դ. Խաչատրյանին առաջադրված մեղադրանքում փաստական հանգամանքները, որը նշվել է մեղադրական եզրակացությունում, ապա նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով (հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն) կամ՝ վատագույն դեպքում վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով որպես հասարակ սպանություն, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով (անզգուշությամբ մեկ ուրիշի ծանր վնաս պատճառելը):

Մանրամասները՝ 168.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում