Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՊԵԿ օպերատիվ հետախուզության ամբողջ շայկան տոկոսով փող տվող է. ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանն այսօր էլ դատարան չներկայացավ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ՀՀԿ-ական պատգամավոր, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանի մասնակցությամբ Արտակ Ղուկասյանի գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ Վահրամ Մկրտչյանն իր սանիկի՝ պետական եկամուտների կոմիտեի ՕՀՎ բաժնի պետ Արման Սարգսյանի, վերջինիս եղբոր՝ Գուրգեն Սարգսյանի հետ անցած տարվա մայիս ամսին առևանգել էր իր բիզնես գործընկերոջը՝ ԵՊՏՀ դասախոս, գիտությունների թեկնածու Արտակ Ղուկասյանին, տարել Եղվարդ, ծեծի ենթարկել, ապա մի քանի օրվա մեջ նրանից խլել ողջ ունեցվածքը՝ սկսած բիզնեսներից, տարածքներից, վերջացրած տան գույքով: Այդ ամենից հետո էլ մեղադրյալի աթոռին հայտնվել է Արտակ Ղուկասյանը՝ մեղադրվելով խարդախության մեջ: Ըստ գործի նյութերի՝ նա խոշոր գումարներ է վերցերել տարբեր անձանցից և չի վերադարձրել: Նշենք, որ Արտակը տարադրամին փոխանակման կետեր և գրավատներ է ունեցել, որտեղ մեծ գումարներ են շրջանառվել: Ըստ Արտակի հարազատների՝ գործով անցնող անձինք իրենց գումարները Արտակին տոկոսով են տվել, և Արտակը բարեխղճորեն ամեն ամիս վերադարձրել է նրանց տոկոսները: «Այդ տոկոսները ես եմ ամեն ամիս տարել տվել: Բոլորը դա շատ լավ գիտեն, ինձանից են ստացել իրենց տոկոսները, իսկ հիմա եկել դատարանում բարեգործ են երևակայում իրենց, թե իբր գումարները Արտակին հենց այնպես են տվել»,- ասաց Արտակի հայրը:

Այսօր դատարանում հարցաքննվեցին գործով անցնող երկու տուժող՝ ՊԵԿ օպերատիվ հետախուզական բաժնի աշխատակից Աշոտ Բագրատունյանը և ավտոմեքենաների նորոգման կետի աշխատակից Հայկ Ասատրյանը: Նրանք երկուսն էլ նշեցին, որ գումար են տվել Արտակին: ՊԵԿ աշխատակիցը 20 հազար ԱՄՆ դոլար, իսկ արհեստավորը՝ 150 հազար ԱՄՆ դոլար, բայց շտապեցին հավելել, որ իրենք այդ գումարները Արտակին տվել են առանց որևէ եկամուտ հետապնդելու, այսինքն՝ առանց տոկոսի: «Դե, հիմա մարդը նեղության մեջ էր, ասաց՝ տուր էդ գումարը, ես էլ տվեցի, ձեռք մեկնեցի մարդուն նեղության մեջ: Էդ գումարի կեսը տվել է: Հիմա, եթե հնարավոր է, էդ մնացած գումարն էլ վերադարձնի ու վերջ»,- ասաց Բագրատունյանը: Իսկ Հայկ Ասատրյան էլ նշեց, որ 150 հազար դոլարը մաս-մաս է տվել Արտակին, բայց շատ քիչ մասն է հետ ստացել: Բայց նշենք, որ կրկին, ըստ գործի նյութերի, տրամադրված գումարի դիմաց Արտակն իր ավտոմեքենան է տվել Հայկին, որի մեջ նաև զենք և այլ թանկարժեք իրեր են եղել, որոնք Հայկը, կեղծելով Արտակի ծնողների համաձայնությունը, վաճառել է:

Նշենք, որ այսօր երկու հարցաքննվողներն էլ, սակայն, դատարանում որևէ բառ չասացին Արտակին ծեծված տեսնելու մասին: Չնայած, Արտակի կնոջ խոսքով, երկուսն էլ դեպքից հետո իրենց տուն բազմիցս եկել են և տեսել են Արտակին կապտուկների մեջ կորած: «Նրանք երկուսն էլ Արտակին փողը տոկոսով են տվել: Հաջորդ հարցաքննությանը գալու են ՊԵԿ օպերատիվ հետախուզության բաժնի մի քանի ուրիշ աշխատողներ՝ Կարենն ու Վարդանը, ովքեր բոլորն էլ իրենց շայկայով 5 տոկոսից բարձր տոկոսով փող են տվել Արտակին: Սրանք բոլորը Արման Սարգսյանի բաժնի աշխատակիցներ են՝ Արմանի ենթականերն են, ովքեր ամբողջ օրը հորս տանը ժամերով սպասել են և հսկել են»,- նիստից հետո «Առաջին լրատվական»,-ի հետ զրույցում ասաց Արտակի կինը՝ Գոհարը:

Նշենք, որ այսօր ևս Վահրամ Մկրտչյանը դատարան չէր ներկայացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում