Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Իրավունքը պետք է նվաճես, և նվաճելուն պետք է նպաստի կառավարությունը. Կարեն Ճշմարիտյան

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Այս տարվա առաջին եռամսյակում, անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ Հայաստանի տնտեսական ա-ը կազմել է 3.1 տոկոս: Կան տեսակետներ, որ կառավարությունը կարող է ապահովել 5.2 տոկոս: Այսպիսի հնարավորություն դուք տեսնո՞ւմ եք և ինչի՞ հաշվին:

-Ընդհանրապես, կառավարության ներկայացրած սոցիալ-տնտեսական ծրագրի ցուցանիշները որակվեցին որպես իրատեսական՝ հաշվի առնելով, որ մենք առավել այն իրատեսական մասն ենք վերցրել, այսինքն այն, ինչ կարող ենք ապահովել, այն, ինչ հնարավոր է այս պայմաններում ապահովել: Մայիսի վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի տնտեսական աճը կազմում է 5.1 տոկոս, արդյունաբերության աճը 5 ամսում կազմում է 107.1 տոկոս, արդյունաբերությունն առանց էներգետիկայի՝ 107.2 տոկոս: Այսինքն՝ եթե վերցնենք պատմական թրենդով, որովհետև դա հաշվարկի մեխանիզմներից մեկն է: Ես, ճիշտն ասած, որպես տնտեսագետ՝ հակված եմ այդ մեթոդիկային: Տարվա վերջում 5.2 տոկոսը բավական իրատեսական է: Միջինը 2014-ից 2017 թվականներին, համոզված եմ, մինիմումը 5 տոկոսը ապահովված կլինի: Ինչի՞ հաշվին: Առաջին հերթին երկրում ներդրումային և գործարար միջավայրի բարելավման հաշվին, որովհետև ինչ միջոցներն էլ ձեռնարկենք, ինչքան էլ պետական բյուջեի միջոցները ուղղենք այս կամ այն ոլորտին կամ սոցիալական, առողջապահական ոլորտին, այնուամենայնիվ, արդյունք ստեղծողը տնտեսվարող սուբյեկտն է: Դա ՀՀ քաղաքացին է, որը պետք է հնարավորություն ունենա իրացնելու իր ունակությունները և դրա դիմաց ստանալու համարժեք փոխհատուցում: Այսինքն՝ եթե սա գլոբալ վերցնենք՝ որպես փիլիսոփայություն, ապա կառավարության անելիքը մնում է հետևյալը՝ ստեղծել ենթակառուցվածքներ և ստեղծել միջավայր, որտեղ կարող է տնտեսվարող սուբյեկտը ազատ գործել: Հիմնական շեշտը այդ մասում դնելով ավելի շատ մտավոր ունակությունների վրա, որովհետև Հայաստանը՝ որպես հումքային ռեսուրսներով ոչ այնքան հարուստ երկիր, ունի մտավոր ռեսուրսների բավական լուրջ պոտենցիալ, և այդ պոտենցիալը չօգտագործելը սխալ է: Հայաստանի համար այսօր մտավոր ունակությունների և կապիտալի միահյուսումը միակ և ապագային միտված զարգացման համար ամենակարևոր գրավականը ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Դա, ինչպես վարչապետը նշեց, և մեր նավթն է, և մեր գազն է, և այն գործիքն է, այն հաղթաթուղթն է, որը ապագայում իրեն ցույց է տալու: Համենայնդեպս, վերջին տասը տարում զարգացումները բերել են դրան: Մենք ունենք 380 ընկերություններ, 10 հազար յոթ հարյուր մարդ զբաղված է այդ ոլորտում, տալիս է համախառն ներքին արդյունքի մոտավորապես 3.8 տոկոսը, իսկ զբաղվածության առումով թե որքան կարող է լինել այդ պոտենցիալը՝ դա առանձին քննարկման թեմա է: Մյուս ոլորտները՝ թեթև արդյունաբերություն, կահույքագործություն և այլն, դրանց խթանումը և, իհարկե, այս բոլորի համատեքստում փոքր և միջին ձեռնակությունների խթանումը և աջակցությունը անհնար է, որ իր արդյունքներ չտա: Պետության անելիքն է, որ նաև արտաքին աշխարհում ստեղծի այդ հնարավորությունները, որպեսզի արտաքին աշխարհի հետ շփվելիս չունենանք սահմանափակումներ, չունենանք դժվարություններ ապրանքը արտահանելու և կարողանանք նոր ու առաջավոր տեխնոլոգիաներ ներկրել Հայաստան:

Պարոն Ճշմարիտյան, դիտարկում կա, որ առնվազն 7 տոկոս տնտեսական աճը միայն կսկսի ապահովել ներգաղթ դեպի Հայաստան: Այդ թեզի հեղինակը Հրանտ Բագրատյանն է: Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը, թե՞ ոչ, մանավանդ երկնիշ տնտեսական աճ արձանագրվել է ձեր պաշտոնավարման ժամանակ, և ներգաղթ արձանագրվել է հենց այն ժամանակ, երբ դուք էիք նաև կառավարությունում: Ձեր փորձը ի՞նչ է ցույց տալիս: Երբ կկարողանանք ոչ միայն կանգնեցնել արտագաղթի այդ սոսկալի տեմպերը, այլև այդ բարիք ստեղծողներին հետ բերել Հայաստան:

 -Վերջին մի քանի ամիսներին չեմ հետևել այդ տեմպերին, բայց նկատելի է, որ կա արտագաղթի տեմպերի դանդաղում: Այն առումով, որ մարդիկ հույս են տեսնում, որ կարող են Հայաստանում բարիք ստեղծել: Բացի Ռուսաստանից, այլ երկրներ կան, որտեղ եթե մարդը որոշել է գնալ իր երկրից, ապա ինչ-որ տեղ անպայման կգտնի, դա լինի Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, եվրոպական երկրներ, թե ԱՄՆ: Հարցը ավելի խորքային է: Այսինքն՝ այստեղ ոչ միայն տնտեսականն է կարևոր, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանությունը: Իրավունքի պաշտպանությունը, որը նրան հնարավորություն կտա ու չի հիասթափեցնի, և ինքը հոգեբանական ու բարոյական մթնոլորտում չի հայտնվի, որտեղ կլքի իր հայրենիքը: Բայց, միևնույն ժամանակ, այս նույն մթնոլորտն է, որ ազդում է նաև ներդրումային և գործարար միջավայրի վրա: Դրանք զուգահեռաբար պետք է անել, այսինքն՝ և իրավունքների պաշտպանությունը, և գործարար միջավայրի բարելավումը:

Երբ կկարողանանք այնպես անել, որ կապիտալը և ինտելեկտը հնարավորինս մոտենան իրար, այդ դեպքում մենք կունենանք ավելի մեծ արդյունքներ ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաև բարոյական, իրավունքի պաշտպանության: Ոչ ոք ոչ ոքի իրավունքը հենց այնպես իրեն չի նվիրում: Իրավունքը պետք է նվաճես, և նվաճելուն պետք է նպաստի կառավարությունը՝ իր հակակոռուպցիոն ծրագրերով, իր այն օրենսդրական նախաձեռնություններով, որոնք մոտիվացիաներն են վերացնում կոռուպցիայի համար, կաշառակերության համար և ստեղծում են այնպիսի պայմաններ, որտեղ պարզապես մարդը, այն չինովնիկը ինքն էլ մոտիվացիա չի ունենում, որպեսզի գնա ինչ-որ քայլի, որ կարող է այլ սուբյեկտի իրավունքները սահմանափակել կամ խոչընդոտել:

Պարոն Ճշմարիտյան, հուլիսի 1-ին լրանում է վերջնաժամկետը, երբ գործարարներին տրված ինդուլգենցիոն շրջանը, երբ պետք է հաշվետվություն հանրությանը ներկայացվեր, թե ի՞նչ արդյունք կարողացավ կառավարությունը ստանալ այն անհատական աշխատանքներից, որ գործարարների հետ ունենում են կառավարության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ: Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ նրանք, ովքեր չեն համաձայնի այն խաղի կանոններին, որոնք արդեն նշանակվել են, կոշտ միջոցներ նրանց նկատմամբ կգործադրվեն:

-Ես կարծում եմ, որ հուլիսի 1-ին ոչ թե վերջացավ, այլ սկսվեց: Այսինքն՝ դա այն ժամանակն էր տրված, որի ընթացքում իրենք պետք է իրենց գործերը կարգի բերեն և հնարավորինս թափանցիկ դառնան, որպեսզի պետության հետ աշխատելիս խնդիրներ չունենան, զարգացնեն իրենց բիզնեսը՝ որպես բիզնեսմեն, և տնտեսության համար ու իրենք իրենց համար ավելի լավ պայմաններում աշխատեն: Գործարարները այդպիսի հաշվետվություն, թե իրենք ինչ են անում, ոչ մեկին չեն ներկայացնում: 10 օրը մեկ ֆինանսների նախարարությունը կներկայացնի տվյալներ: Վարչապետը նախաձեռնում է նաև երեք ամիս հետո նորից հավաքել:

Ինչ վերաբերում է կոշտ միջոցներին, դա չի նշանակում, որ օրենքից դուրս. օրենքով սահմանված այն միջոցները, որոնք որ նախատեսվում են: Փաստաթղթաշրջանառության առումով բավական լուրջ պահանջ է ներկայացված, իսկ փաստաթղթի առակայության համար էլ շատ ավելի հարմարավետ է և հեշտ է աշխատել, քան առանց փաստաթղթի:

Հավատո՞ւմ եք, որ սա աշխատող տարբերակ է:

-Կարծում եմ, որ մեր մենթալիտետի պայմաններում հետևողական լինելու դեպքում ինչ-որ արդյունքներ կտա: Չեմ կարծում, որ կզրոյանա ամեն ինչ, բայց, որ հնարավոր է նվազեցնել և մինիմումի հասցնել՝  դրա հնարավորությունը տեսնում եմ:

Ռուսաստանի հետ կապված՝ ի՞նչ կասեք: Նոր պատժամիջոցները չեն բացառվում և ԱՄՆ-ի կողմից, և Եվրամիության, իսկ պատերազմը կարծես թե նոր թափ է ստանում, ինչպես Ուկրաինայի իշխանություններն են հայտարարում: Մենք պատրա՞ստ ենք այդպիսի գործընկերոջ հետ երկար և հեռու գնալու, այսպիսի մեկուսացման ենթարկվելով:

-ՌԴ-ն ինքն իր թշնամին չէ, որպեսզի հասցնի այն վիճակին, որ իր տնտեսությունը շատ ավելի վատ վիճակում հայտնվի: Կարծում եմ, պետք է երկուսի շահերն էլ հաշվի առնել, որպեսզի գան օբյեկտիվ եզրակացության: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ մեր հարաբերություններին, ապա չեմ կարծում, որ այդքան մեծ ազդեցություն կունենա, որովհետև այնուամենայնիվ, Ռուսաստանի տնտեսության տոլերանտությունը այդպիսի պայմաններին բավական լուրջ և առաձգական է: Այնուամենայնիվ, հակված եմ, որ այն կլուծվի ամենալավ ճանապարհով, որովհետև կան ՌԴ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի շահերը: Պատժամիջոցներ կան, բայց նվազում չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում