Friday, 30 09 2022
Ժնևում պետք է սկսվեն առարկայական բանակցություններ խաղաղության պայմանագրի տեքստի մշակման շուրջ. վարչապետ
Մեր ջանքերն ուղղված են արցախահայության անվտանգությանն ու իրավունքների ապահովմանը
Չի կարելի խոսել մի երևույթի հոգեհանգստի մասին, որը դեռ չի ծնվել. Փաշինյանը՝ խաղաղության դարաշրջանի մասին
Վարչապետը հայտնեց, թե ինչ նկատի ունի, երբ խոսում է սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու մասին
Ես Պրահա մեկնելու որոշում ունեմ, իսկ թե այնտեղ Էրդողանի հետ կհանդիպեմ, թե ոչ՝ դեռ հստակ չէ. Փաշինյան
22:00
Ստոլտենբերգը մեկնաբանել Է Զելենսկու խոսքերը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի մասին
Հայաստանը պետք է հայտարարի, որ չի ճանաչում ՌԴ կողմից ուկրաինական տարածքների բռնակցումը
Ասել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է ասել, որ ՀԱՊԿ չկա. Փաշինյան
Երաշխավորված անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը. Նիկոլ Փաշինյան
Վաշինգտոնը, Բրյուսելը և Մոսկվան պատրաստ չեն Ղարաբաղը ճանաչել Հայաստանի մաս. Նիկոլ Փաշինյան
Բանակցային գործընթացի մանրամասների մասին տեղյակ է բավականին լայն շրջանակ. վարչապետ
Դա ի՞նչ խոսույթ է, ի՞նչ Արևելյան Զանգեզուր, մենք անուն ունենք անգամ նախագծին՝ Հայկական խաչմերուկ
Արցախի պետական նախարարի նախագահությամբ գումարվել է թվայնացման խորհրդի նիստ
21:00
Արժույթի միջազգային հիմնադրամը նախազգուշացրել է աշխարհում պարենային անվտանգության վատթարացման մասին
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ-ից
Եկել ենք այն եզրակացության, որ ճիշտ է զոհվածների անունները հրապարակել ինստիտուցիոնալ մեխանիզմով. Նիկոլ Փաշինյան
Երկու օրից ՀՀ-ն ու Ադրբեջանը կսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի առարկայական քննարկումը. Փաշինյան
20:50
Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կաջակցի հողերը վերադարձնելու Ուկրաինայի ջանքերին
Ինչքան սուր է վիճակը, այդքան սուր է խաղաղության անհրաժեշտությունը․ Նիկոլ Փաշինյան
Ցանկացած պատերազմ դիվանագիտական ճգնաժամի արդյունք է. Երվանդ Թարվերդյան
Դիրքորոշման փոփոխություն տեղի չի ունեցել․ Փաշինյան
Վարչապետի կարծիքով՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի որոշման վրա էական ազդեցություն են ունեցել Ուկրաինայի շուրջ իրադարձությունները
Հանդիպե՞լ, ինչի՞ համար․ Փաշինյանը նախկին նախագահների հետ հանդիպման մասին
ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունը կնպաստի Սյունիքի ներուժի իրացմանը. Միրզոյանն ընդունել է դեսպանին և գլխավոր հյուպատոսին
Կան մարմիններ, որոնք պետք է վերջնական նույնականացվեն․Փաշինյանը՝ զոհերի անունները չհրապարակելու մասին
Վարչապետը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է կայուն լարված
Սահմանին լարվածությունը պահպանվում է․ նոր սադրանքը չի բացառվում․ Փաշինյան
ՏԻՄ ընտրություններին քարոզչության դրդելու առթիվ վարույթի շրջանակում կալանավորվել է նաև Բերդ համայնքի ղեկավարի տեղակալը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում. Զելենսկի

Վերահսկելի ծանրն ու թեթևը

Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, մասնավորապես ճանապարհային երթևեկության տուգանքների մասին նրա գնահատականներին, ու հիշեցրել, որ տուգանքները զգալիորեն բարձրացել են 2007 թվականի մարտին: Այսինքն՝ բարձրացել են այն ժամանակ, երբ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, և նա էր ստորագրում ԱԺ-ի ընդունած օրենքները, այդ թվում՝ տուգանքների բարձրացման մասին օրենքը:

Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը քննադատել էր բարձր տուգանքների գոյությունը և հավելել, որ դրանք պետք է նվազագույն աշխատավարձի հետ այնպիսի համամասնությամբ լինեն, որ քաղաքացու համար սոցիալական ծանրություն չլինեն: Սամվել Հովհաննիսյանը հիշեցրել է, որ այդ ժամանակ նվազագույն աշխատավարձն ավելի ցածր էր: Այլ կերպ ասած՝ Ռոբերտ Քոչարյանին հիշեցնում են, որ տուգանքները ինքն է բարձրացրել:

Ով է բարձրացրել տուգանքները՝ ըստ էության, էական չէ հասարակության համար, քանի որ արագաչափերի ու տեսախցիկների մոնոպոլ բիզնեսի մեկնարկը վկայեց, որ Հայաստանի քաղաքացիներն ուղղակի հարստահարվում են: Իսկ թե ով, երբ, ինչպես, ինչքան՝ արդեն հետաքրքիր չէ, քանի որ քաղաքացիների համար այս տեսանկյունից այլևս ոչ մի գաղտնիք չկա, որ բոլորն էլ նույն սանրի տարբեր կտավներն են:

Եթե այստեղ ինչ-որ հետաքրքիր բան կա, ապա շոուի առումով: Այսինքն՝ սկսվում է Քոչարյան-Սարգսյան բանավեճ շոուի հերթական փուլը, որում կրկին Սարգսյանի փոխարեն պատասխանելու են տարբեր տրամաչափի պաշտոնյաները: Նախօրեին Տարոն Մարգարյանն էր պատասխանել Քոչարյանին, այսօր փոխոստիկանապետը, վաղը միգուցե էներգետիկ համակարգից որևէ մեկը կպատասխանի՝ հիշեցնելով Քոչարյանին համակարգում իր նախագահության տարիներին կատարվող օտարումները կամ՝ ըստ էության հանձնումը Ռուսաստանին:

Ինչքան հաճախ ենք մենք, որպես հասարակություն, արժանանում այս շոուների «պատվին», այնքան ավելի ու ավելի է հրատապ դառնում այս ամենի լավ մշակված խաղ լինելու և ներքաղաքական պայքարի իմիտացիա հանդիսանալու մասին հարցը: Պարբերաբար Ռոբերտ Քոչարյանն ինչ-որ բան է ասում, հետո արժանանում իշխանության ներկայացուցիչների պատասխաններին: Հասարակությունն այդ ամենին նայում է ու ծիծաղում, մինչդեռ իրականում միգուցե նրանք են հասարակության վրա ծիծաղում, որ կապել են հասարակությանն այդ շոուներից:

Իրականում այս ամենում շատ ավելի պարզ մի հարցադրում կա, որը կարևոր է հասարակության համար, և որն, ըստ էության, բոլոր հարցերի պատասխանը տալիս է: Առ այսօր ի՞նչ խնդիրներ են ունեցել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հասարակության հետ, որը չեն կարողացել լուծել միմյանց փոխօգնության գալով: Ըստ որում՝ խոսքն, այսպես ասած, անձնական փոխօգնության մասին չէ: Թեկուզ տարբեր անհատների և գործիչների տեսքով:

Նրանք տարիներ շարունակ իրենց իշխանավարման և արդյունքների համար հասարակության առաջ ստիպված եղե՞լ են պատասխան տալ, թե՞ ոչ, կորցրե՞լ են ինչ-որ բիզնես, ինչ-որ դիրքեր, որոշումների կայացմանը մասնակցելու, ազդեցության հնարավորություններ, կորցրե՞լ են իրենց և իրենց հարազատների ու մտերիմների արտոնյալ դիրքերը տնտեսությունում, օրենքի առաջ: Կարճ ասած՝ նրանցից որևէ մեկը անհանգստանալու աստիճան նեղվե՞լ է այս ընթացքում, թեկուզ պաշտոնը թողնելուց հետո, թե՞ ոչ:

Ակնհայտ է, որ պատասխանը բացասական է: Նրանցից որևէ մեկի դիրքերին և գումարներին ոչինչ չի սպառնացել, որովհետև շոուի միջոցով կարողացել են հիանալիորեն հավասարակշռել, որովհետև եթե նույնիսկ պայմանավորված էլ չեն եղել, միևնույն է՝ նրանց ընդհանուր շահից է բխում ներքաղաքական առկա ստատուս քվոյի պահպանումը, երբ կշեռքի նժարներին այլ քարեր չկան, այսինքն՝ ծանրն էլ, թեթևն էլ վերահսկելի են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում