Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Վերահսկիչը խախտումներ է հայտնաբերել Երևանի քաղաքապետարանի գնումների գործընթացում

Վերահսկիչ պալատը ուսումնասիրություն է իրականացրել Երևանի քաղաքապետարանի գնումների գործընթացում՝ հայտնաբերելով մի շարք խախտումներ: Մասնավորապես, ինչպես այսօրվա ավագանու նիստում նշեց «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, արձանագրվել են դեպքեր, երբ նույն մատակարարը նույն ապրանքը տարբեր գներով է մատակարարել քաղաքի տարբեր վարչական շրջաններում գործող մանկապարտեզներին: «Բարև Երևան»-ին և ԲՀԿ-ին հետաքրքրում էր, թե ով և ինչպես է պատասխան տվել կատարված խախտումների համար:

Օրինակ՝ «ՏԻՍԱ» ՓԲԸ-ն, որը գրանցված է Լեռնային Ղարաբաղում, հաճարը մատակարարել է 440-720 դրամով, այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 300 դրամ, կարտոֆիլը մատակարարել է 146-220 դրամով, այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 100 դրամ, շաքարավազը մատակարարել է 435-496 դրամով, այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 372 դրամ: «Դանինի» ՍՊԸ-ն բրինձը մատակարարել է 400 և 430 դրամով, այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 328 դրամ, հնդկաձավար մատակարարել է 600 և 650 դրամով, այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 420 դրամ, կարտոֆիլը մատակարարվել է 160 և 180 դրամով, այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 100 դրամ և այլն:

Ըստ ՎՊ-ի՝ ուսումնասիրված ապրանքատեսակները պայմանագրերով նախատեսված քանակներով շուկայական միջին գներով ձեռք բերելու դեպքում «սննդի ձեռքբերում» հոդվածով հնարավոր տնտեսումը «Հատուկ կրթություն» և «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրերով կարող էր կազմել 46 մլն 812 հազ. դրամ:

«Նույն ապրանքը, նույն կազմակերպությունը մատակարարել է տարբեր գներով. ինչ է սա, եթե ոչ խախտման ակնհայտ ակնարկ»,- հարց բարձրացրեց Ստյոպա Սաֆարյանը:

Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը հակադարձեց, որ «բոլոր գնումներն իրականացվել են բաց և մրցակցային սկզբունքով, և մրցույթների արդյուքնում են ձևավորվել այդ գները»: «Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ, որ նիստում հնչած մեկնաբանությունների առիթները իսպառ վերանան: Այդ գնումներն այսօր կենտրոնացված իրականացվում են Երևանի քաղաքապետարանի կողմից, կատարվել է շուկայի վերլուծություն: Արվել է անհրաժեշտը՝ այդ խնդիրներից հետագայում զերծ մնալու համար»,- հայտարարեց Առաքելյանը՝ հավելելով, թե եղել են դեպքեր, երբ մատակարարները կրել են պատասխանատվություն, դատական գործընթաց է եղել որոշ դեպքերում, որոշ մատակարարներ հայտնվել են սև ցուցակում:

Անահիտ Բախշյանը նկատեց, որ քաղաքապետարանը ընտրովի է մոտեցել մատակարարներին. նույն կերպ աշխատած որոշ մատակարարների քաղաքապետարանը պատժել է, ոմանց՝ ոչ: «Օրինակ՝ «Տիսա» ընկերությունը նույնպես ապրանքները մատակարարել է տարբեր գներով, սակայն չի պատժվել: Հետաքրքիր է, ո՞վ է «Տիսա»-ի տերը»,- հարց բարձրացրեց Բախշյանը:

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հայտարարեց, թե խախտումների մասին հայտարարությունները գնումների մասին օրենքի չիմացության արդյունք են: «Կլիներ զարմանալի, որ տարբեր մանկապարտեզներ, տարբեր ժամանակում մրցույթ իրականացնելու ժամանակ ձևավորվեին նույն գները: Ես խնդրում եմ՝ նայեք՝ «Գնումների մասին» օրենքի ո՞ր կետն է խախտվել»,- հայտարարեց Նիկոյանը: Հիշեցնենք, որ խոսքը 2013 թվականի ուսումնասիրության մասին է:

Դիտեք տեսանյութը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում