Խորհրդային միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի տեղադրման որոշումն այսօր քաղաքապետարանում բուռն քննարկումների առիթ դարձավ: «Բարև Երևան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն առաջարկեց հետաձգել արձանի տեղադրումը և որոշումը դնել հանրային քննարկման, քանի որ մարշալ Համազասպ Բաբաջանյանը «մասնացել է Հունգարիայի դեպքերին»:
Խոսքը 1956 թվականին Հունգարիայի հակակոմունիստական ապստամբությունը ճնշելու՝ խորհրդային ղեկավարության որոշումը կատարելու մասին է, երբ խորհրդային բանակն ու տանկերը մտան Բուդապեշտ և բռնի ուժով ճնշեցին ապստամբությունը, որի ժամանակ Հունգարիայի 2652 քաղաքացի է մահացել և վիրավորվել է 19 226-ը:
Մարշալ Բաբաջանյանը որոշումներ չի կայացրել, սակայն զրահատանկային զորքերի միջոցով իրականացրել է Բուդապեշտի ամպստամբությունը ճնշելու հրամանը, որով Հունգարիան վերադարձավ Խորհրդային միության վերահսկողության դաշտ:
Ավագանու ՀՀԿ և ԲՀԿ խմբակցության անդամները ոչ միայն չհամաձայնեցին Արմեն Մարտիրոսյանի առաջարկին, այլև քննադատեցին այն:
Դիտեք տեսանյութը: