Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Գործընթացը չի կանգնի, և Հայաստանն ինչ-որ փաստաթուղթ կստորագրի առաջիկայում․ Դուբնով

Երեկ Սոչիում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստից հետո ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը խոսել է Մաքսային միությունում առկա խնդիրների ու Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության խոչընդոտների մասին: Նա մասնավորապես ասել է՝ եթե Հայաստանը միանա եվրասիական պրոյեկտներին, ստորագրի համաձայնագիրը, և այն վավերացվի, ապա փոխհատուցումների վերաբերյալ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ, որտեղ Հայաստանը պարտավորվել է կիրառել և կիրառում է ցածր մաքսատուրքեր, իսկ դրանք իրենց հերթին տարբերվելու են Հայաստանի՝ ՄՄ-ի շրջանակներում պարտավորություններից:

Հայաստանյան փորձագիտական հանրության և քաղաքական գործիչներից ոմանց շրջանում սա որակվում է որպես պատրվակ՝ Ռուսաստանի կողմից ձգձգելու Հայաստանի ինտեգրացիոն գործընթացը:

Այնինչ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մոսկվայի «Նովոստի» լրատվական գործակալության վերլուծաբան, ռուսաստանցի հեղինակավոր քաղաքագետ Վադիմ Դուբնովը նշեց, որ ինքն, ինչպես նախկինում, կարծում է, որ ամեն դեպքում Հայաստանն ինչ-որ փաստաթուղթ կստորագրի առաջիկայում: Ըստ նրա՝ պարզապես այսօր շարունակում են Հայաստանի անդամակցության ձևաչափերի փնտրտուքները, քանի որ սկսված գործընթացը ոչ ոք չի փորձի կանգնեցնել:

Դուբնովի խոսքով՝ Հայաստանի անդամակցության ձևաչափը մանրակրկիտ մշակման չի ենթարկվել, և հիմա սկսվել է մշակումը, ինչը պայմանավորված է որոշակի բարդություններով:

«Օրինակ՝ դժվարություններ՝ կապված Վրաստանի հետ, որը պատրաստվում է ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր, և դա ևս խնդիրներ է հարուցում: Որքան ես գիտեմ, այդ հարցերի, որոշակի արտոնությունների շուրջ Սերժ Սարգսյանը չի կարողացել պայմանավորվել Վրաստան կատարած իր այցի շրջանակում: Այս ամենին գումարվում է Ղարաբաղյան հակամարտությունը»,- նշեց Վադիմ Դուբնովը:

Մասնավորապես, խոսելով ՀՀ-ի՝ ԱՀԿ անդամակցության վերաբերյալ Շուվալովի դիտարկումներից՝ նա ասաց, որ այդ պատմությունը՝ կապված ԱՀԿ-ի հետ, փոքր-ինչ տարօրինակ է: Ռուսաստանցի վերլուծաբանի կարծիքով՝ դա ինչ-որ պաուզա է, որը Ռուսաստանը վերցնում է՝ այդ պրոյեկտներին Հայաստանի անդամակցության ոչ արագ իրականացման պատասխանատվությունը դնելու համար ոչ թե իր, այլ երրորդ կառույցների վրա:

«Ես կարծում եմ, որ պարզապես շարունակվում են ձևաչափի փնտրտուքները: Կարծում եմ, որ Հայաստանը որոշակի փաստաթուղթ ամեն դեպքում կստորագրի, բայց, ինչպես երևում է, այդ գործընթացը որոշակիորեն ձգձգվում է»,- ասաց Վադիմ Դուբնովը:

Անդրադառնալով ռուսական կողմի որոշմանը՝ բարձրացնել ուկրաինական ապրանքների մաքսատուրքերը եվրասիական տարածք մուտք գործելիս, և եվրասիական պրոյեկտներին հանդիպող նոր մարտահրավերներին՝ Դուբնովն ասաց, որ Ղազախստանը և Բելառուսը ուղիղ պատասխանատվություն չունեն բարձրացնելու այդ մաքսատուրքերը, ուստի երևի թե այդ պատճառով Ռուսաստանն այդ հարցը բարձրացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակներից դուրս՝ որպես սեփական ղեկավարության որոշում:

«Ես կարծում եմ՝ այստեղ Ռուսաստանը չունի ուղիղ պայմանավորվածություններ Բելառուսի, առավել ևս՝ Ղազախստանի հետ: Ես չէի փորձի դրամատիզացնել այս որոշման հետևանքները ԵՏՄ-ի համար, քանի որ այդ միության շրջանակում լուրջ ինտեգրացիա, միևնույն է, չկա: Սա սենսացիա չէ»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ Ռուսաստանի գործընկերները ՄՄ շրջանակներում կարող են դեմ լինել նմանօրինակ որոշմանը և շարունակել համագործակցությունը, քանի որ այդ միության քաղաքական նշանակությունը Ռուսաստանի համար շատ ավելի բարձր է տնտեսական նշանակությունից:

Ես կարծում եմ, որ Ռուսաստանը ոչ այնքան մատների արանքից պետք է նայի, այլ համբերատար լինի, քանի որ իր գործընկերները պետք է փորձեն ինքնուրույն քաղաքականություն վարել Ուկրաինայի դեպքում»,- մեկնաբանեց Վադիմ Դուբնովը՝ հավելելով, որ Ռուսաստանի շատ որոշումների իր գործընկերները չեն հետևում, ու դա բնական է և ոչ նորություն:

Եզրափակելով՝ նա նշեց, որ Մոսկվայի որոշումները քարացած կանոններ չեն իր եվրասիական գործընկերների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում