«Սա անգրագետ, հանցագործ վերաբերմունք է Երևանի հանդեպ: Աֆրիկյանների տունը գտնվում է իր տեղում և տեղափոխելուց հետո Հին Երևան չի դառնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց երգիչ Արթուր Իսպիրյանը, որն Աֆրիկյանների ապամոնտաժվող շենքի դիմաց աջակցում է «Պահպանենք Աֆրիկյանների տունը» նախաձեռնությանը: Երգիչը հավելեց՝ այսպիսի վերաբերմունք դրսևորողները Երևանում գուցե մանկություն չեն ունեցել, չեն սիրում Երևանը, բայց այսպիսի գործողություններով վերացնում են Հին Երևանը: Ըստ նրա՝ Հյուսիսային պողոտայից սկսած՝ բիզնես շահ է, ագահության, լկտիության հետևանք: