«Ֆորմուլա-1»-ի աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի ներկայացուցիչները հաստատել են, որ մարզիկի առողջական վիճակի մասին բժշկական հաշվետվությունը գողացվել է:
Հաշվետվությունը գողացվել է Գրենոբլի հիվանդանոցից: Գողացված տվյալներն արդեն մի քանի օր է առաջարկվում են տարբեր գնորդների: Գերմանացի ավտոարշավորդի ներկայացուցիչները զգուշացնում են, որ եթե հրապարակվի գեթ 1 կետ, նրանք դատի կտան տվյալ լրատվամիջոցին:
«Արդեն մի քանի օր է, ինչ գողացված փաստաթղթերն առաջարկվում են տարբեր գնորդների: Առաջարկողը վստահեցնում է, որ դրանք Միխաել Շումախերի փաստաթղթերն են:
Այդ փաստաթղթերի թե՛ առքուվաճառքը, թե՛ դրանց մանրամասների հրապարակումն արգելված է: Հակառակ պարագայում մենք դատի կտանք գործարքի կողմերին»,- նշել են Շումախերի ներկայացուցիչները: