Նոր Զելանդիայում նոյեմբերի 21-ին ժայթքել է Տոնգարիրո հրաբուխը: Ինչպես հայտնում է Associated Press-ը, Հյուսիսային կղզում գտնվող հրաբուխը օդ է արտանետել շուրջ 3 կմ-անոց մոխրի սյուն:
Հրաբուխը ժայթքել է տեղի ժամանակով ժամը 13:25-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 06:25-ին), սակայն զգալի ավերածություններ ու տրանսպորտային հաղորդակցության խափանումներ չի առաջացրել:
Թեև ժամանակավորապես Տոնգարիրոյի մերձակայքում ավիաթռիչքներն արգելվել են, իշխանությունները հայտնել են, որ այն ինքնաթիռները, որոնք այցնում են այդ տարածքով, կարող են շրջանցել լեռը:
Agence France-Presse-ը հայտնում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով, ժամանակավորապես փակվել է հրաբխին մոտ գտնվող մայրուղին:
Տոնգարիրոյի ազգային պարկը զբոսշրջիկների նախընտրած վայրերից է: Հենց այստեղ է տեղի ունեցել «Մատանիների տիրակալը» ֆիլմի նկարահանումների մի մասը:











































