Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Դիրքերում մահացած զինվորը դիպուկահարի գնդակից չի մահացել

Հունիսի 20-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանի գործի շրջանակներում ձերբակալվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Առաքելի Կիրակոսյանը: Վերջինս ձերբակալվել է դեպքի վայրը չպահպանելու և այն խեղաթյուրելու համար՝ ՀՀ քր. օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով։

Քրեական գործը հարուցվել է սպանության հատկանիշներով։

1994-ին ծնված Գրիշան Սառնակունքի բնակիչ էր, մեկ տարի է, ինչ ծառայում էր բանակում: Մինչ այդ սովորում էր ԵՊՀ պատմության ֆակուլտետում:

Երկու օր առաջ Գրիշայի դին հողին հանձնեցին, գյուղը ցնցված է կատարվածից:

Սառնակունքի գյուղապետ Մանուչար Մկրտչյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ երեկ հրամանատար, գեներալ Մաթևոսյանն է եկել գյուղ: «Չորս հոգով իրենց տանը զրուցել ենք ծնողների, հարազատների հետ: Եկել էր հավաստիացնելու, որ անաչառ հետաքննություն է իրականացվելու, և եթե մեղավորներ կան, պատժվելու են անպայման: Նա ձեռքի տակ որևէ փաստ դեռ չուներ, բայց հստակ էր, որ Գրիշան դիպուկահարի գնդակից չի մահացել»,- ասաց գյուղապետը:

Գրիշայի մայրը պատմել է, որ այս մեկ տարվա ծառայության ընթացքում որևէ բողոք Գրիշան չի ունեցել, ամեն ինչ հարթ է եղել, ծնողներին որևէ անգամ չի բողոքել ծառայությունից: Դեպքից մեկ օր առաջ խոսել է քրոջ հետ, ամեն ինչ նորմալ է եղել: Իսկ դեպքից մեկ ժամ հետո իջնելու էր դիրքերից:

Գրիշային բոլորն են հիշում որպես համեստ, խելացի, տղայի: Գյուղապետը պատմեց, որ իր որդու հետ Գրիշան նույն դասարանում է սովորել. «Տղայիս դասընկերն էր: Պատրաստված, աշխատասեր, խելացի… Նա կարողացավ իր աշխատասիրության շնորհիվ ընդունվել ԵՊՀ: Զինվորականներն էլ հաստատում են, որ նա իրոք գիտակից տղա էր, զինվորներին պատմության դասեր է տվել: Ամբողջ զորամասը հրամանատարի գլխավորությամբ եկել էր հրաժեշտ տալու զինվորին»,- ասաց գյուղապետը:

Հիմա Գրիշայի ծնողներն ուզում են ճշմարտությունն իմանալ, ասենք՝ զենքի կանոններին չկարողանար տիրապետել՝ լինելով մեկ տարվա ծառայող: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մանուչար Մկրտչյանը:

«Իրենց զորամասում մեր համագյուղացին է ծառայում, նա զորացրվել է: Ասում է՝ չնայած Գրիշան դիրքերում է եղել, մեկ ժամ հետո պետք է իջներ դիրքերից, հերթափոխ պետք է լիներ: Տղան էլ ասում է, որ այդքան ժամանակ որևէ բողոք չի ունեցել: Այս ընթացքում արձակուրդ է եկել Գրիշան, դարձյալ ոչ մի բողոք չի ունեցել, արձակուրդ եղած ժամանակ տեսել եմ, ուրախ, զվարթ է եղել»,- ասաց գյուղապետը՝ հավելելով, որ հիմա կարևոր է, որ բացահայտվի՝ իրականում ինչ է տեղի ունեցել՝ անփութությո՞ւն, թե՞ սպանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում