Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հմայակ Հովհաննիսյան. Մարտի 17-ին Սերժ Սարգսյանը լուծեց իր իմիջային խնդիրները

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հիասթափված է, որ մարտի 17-ի հանրահավաքը չի եղել շարունակական:

«Առաջին լրատվականի» հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ այդ օրը կային մի քանի տարբերակներ, սակայն ընտրվեց ամենաթույլը` ժողովրդին ուղարկեցին տուն:

Ըստ Հովհաննիսյանի` տրամաբանական կլիներ օգտագործել պայքարի այն ձևերը, որոնք իրենց արդարացրին 1988թ. պայքարի ժամանակ:

«Ժողովուրդը վերանվաճեց Ազատության հրապարակը, դա աննախադեպ համախմբվածության արդյունք էր: Աննախադեպ էր նաև թվաքանակի առումով, քանզի անցած երեք տարիների ընթացքում երևի այդքան ժողովուրդ հավաքվել էր միայն 2008թ. փետրվարի 26-ին: Եվ այդ ժողովրդի ներկայությունը Ազատության հրապարակում պետք է այլ քայլեր ենթադրեին»,- կարծիք հայտնեց Հովհաննիսյանը:

Այլ քայլեր ասելով` Հմայակ Հովհաննիսյանը նկատի ունի, որ ընդդիմությունը պետք է մնար Ազատության հրապարակում և ժողովրդական պատվիրակություն ուղարկեր Բաղրամյան 26, որը պետք է պահանջեր, որպեսզի իշխանության պարագլուխները ներկայանային ժողովրդին, պետք է հրապարակ հրավիրեին ԵԱՀԿ գործող նախագահին և նրանից պատասխան պահանջեին, թե ինչու մինչև հիմա ԵԱՀԿ-ն չի արձագանքում Մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցած սպանդի չբացահայտմանը, չի արձագանքում այն հանգամանքին, որ մենք ունենք քաղբանտարկյալներ:

Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ երբ ժողովուրդը Մատենադարանից ուղղվեց դեպի Ազատության հրապարակ ինքը հույս ուներ, որ իրենք մնալու են Ազատության հրապարակում, և անգամ գնացել էր տուն` տաք հագուստ վերցնելու:

Քաղաքագետի գնահատմամբ, մարտի 17-ին Սերժ Սարգսյանը լուծեց իր իմիջային հարցերը, ամրապնդվեց և կրեց լուրջ հաղթանակ. «Սերժ Սարգսյանը կարողացավ ցույց տալ միջազգային հանրությանը, որ ինքը քաղաքակիրթ նախագահ է և ժողովրդի համար բացեց Ազատության հրապարակը, ինչպես նաև երկխոսում է ընդդիմության հետ»:

Հմայակ Հովհաննիսյանը մտավախություն ունի, որ հետագա հանրահավաքների ընթացքում ընդդիմությունն այդ թվով ժողովուրդ չի կարողանալու հավաքել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում