Monday, 03 10 2022
Կլաարի գործունեությունը քաղաքական է․ Դիմելու եմ՝ ներկայացնելու ապացուցող տեսանյութեր
18:10
Ճապոնիայի վարչապետը հայտարարել Է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագիր կնքելու մտադրության մասին
Զախարովան Բաքվին և Երևանին կոչ է արել ստուգել գնդակահարության տեսագրությունը
Նախկին նախագահների ձևաչափին «տրված» իշխանության «պետպատվերը»
Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը սպառված է համարում
17:50
Լիտվան պատրաստ Է ընդունել մոբիլիզացումից խուսափող Ղրիմի թաթարներին
17:46
Իրանի ղեկավարն այն կարծիքին է, որ բողոքները երկրում կազմակերպել է ԱՄՆ-ը
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն
«Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանին շնորհվել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում
17:42
ԵՄ-ն ցանկանում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել
17:41
Եվրամիությունը կոչ Է արել Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ հետաքննել հայ գերիների գնդակահարությունը
Վահագն Հովակիմյանը՝ ԿԸՀ նախագահի թեկնածու
Ինչպես են Վրաստանում փոխվել արդյունաբերական արտադրանքի գներն օգոստոս ամսին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի պատվիրակությանը
Կլաարի գրառումից հուզվելու փոխարեն պետք է աշխատել․ Բաբաջանյան
Խաբարովսկում մոբիլիզացածների կեսին սխալմամբ են կանչել
17:00
Սահակաշվիլիի ուկրաինացի կինը բացահայտել է, թե ով է դավաճանել իր ամուսնուն
ՀՀ վարչապետն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահի գլխավորած պատվիրակությանը
16:45
Եղանակը Հայաստանում – Հոկտեմբեր 4, 2022
Հյուսիսային Օսիայում հայտարարել են Վրաստանի հետ սահմանին մարդատար մեքենաների հերթերի բացակայության մասին
16:35
Եղանակը աշխարհում – Հոկտեմբեր 4, 2022
16:30
Իսպանական լրատվամիջոցները անդրադարձել են Ադրբեջանի ռազմական հանցագործություններին
Միջազգային հանրությունը պետք է դատապարտի ուժի կիրառումը Ադրբեջանի կողմից. Արմեն Գրիգորյանը՝ Fox News-ին
Հանրային պաշտպանին դիմելիս կեղծ տվյալ ներկայացնողը կպատժվի տուգանքով, ընդհուպ ազատազրկմամբ
Ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում դատարան է ներկայացվել 18 հայցադիմում՝ 77,7 մլրդ դրամ հայցագնով
Հայաստանում բարելավվում են հարկադիր կատարող-քաղաքացի անմիջական շփումների և ծառայությունների որակի բարձրացման հնարավորությունները
Միջազգային հանրությունը և կառույցները պետք է հստակ և հասցեական արձագանքեն այդ հանցագործություններին. Արմեն Սարգսյան
Ոստիկանապետն ու Ճապոնիայի դեսպանն անդրադարձել են Հայաստանում պարեկային ծառայության գործունեությանը
«EXPO-RUSSIA ARMENIA 2022»-ը՝ Երևանում․ հրավիրված է 30 ընկերություն
ՀՀ-ն բարձր է գնահատում Գերմանիայի հետևողական աջակցությունը՝ ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին

Սեքս՝ քյաբաբի դիմաց․ «սերիալ»՝ Աբովյան քաղաքի բաղնիքի մոտից

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ ավարտվել է Արայիկ Խաչատրյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 48-ամյա Արայիկ Խաչատրյանը ոգելից խմիչք օգտագործած, հարբած վիճակում 2013 թվականի հուլիսի 28-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում պահանջել է, որ Ամալյա Առաքելյանը (անուն-ազգանունը փոխված է) բացի Արզնի գյուղի իր տան մուտքի դուռն ու իրեն ներս թողնի: Սպառնացել է, թե հակառակ դեպքում կկոտրի տան պատուհանի ապակիները, այնտեղից մուտք կգործի և տանտիրուհու հետ սեռական հարաբերություն կունենա:

Նա այդպես էլ արել է՝ ջարդել է պատուհանի ապակին, պատուհանով ապօրինի մուտք է գործել Ամալյայի տուն, նրա կամքին հակառակ փորձել է սեռական հարաբերություն ունենալ հետը: Ամալյան դիմադրել է, Արայիկին հարվածել մահակով ու փախել իր տնից:

Ըստ մեղադրանքի՝ Արայիկ Խաչատրյանը տուժողի կամքին հակառակ, բռնություն գործադրելու սպառնալիքով ապօրինի մուտք է գործել նրա բնակարան, որից հետո փորձել է նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ հետը: Իր կամքից անկախ հանգամանքներում Արայիկ Խաչատրյանն այդ հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Արայիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի 2-րդ, 34-138 հոդվածի 1-ին մասերով:

Ընդհանուր իրավասության դատարանում Արայիկ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, թե դեպքի օրը՝ 2013 թվականի հուլիսի 28-ին, ինքն ու ծանոթ Վաղինակը իրենց տանը հաց են կերել:

Վաղինակը տեսել է, որ ինքն է սեղան գցում, ասել է, թե մի ծանոթ աղջիկ կա, ով մի քիչ տարօրինակ, բայց նորմալ աղջիկ է, նրա հետ կարող է ծանոթանալ:

Վաղինակը տվել է այդ աղջկա հեռախոսահամարը: Ինքը զանգահարել է նրան, պայմանավորվել են, որ հանդիպեն Աբովյան քաղաքի բաղնիքի մոտ:

Ինքը տաքսիով այնտեղ է գնացել ու վերցրել այդ աղջկան: Աղջիկն ասել է, թե ավելի լավ կլինի՝ ի՛ր տուն գնան:

Ճանապարհին աղջկան հարցրել է, թե ուտելու ինչ վերցնի: Նա պատասխանել է՝ քաբաբ:

Գնացել են կինոյի շենքի մոտ, այնտեղից գնել են քաբաբ ու օղի: Աղջկա տանը նստել են, զրուցել ու հաց կերել: Ինքը գնացել է խանութ, սուրճ է գնել: Հետո իրենք խմել են մնացած օղին: Իր սիրտը սկսել է խառնել: Ինքը դա ասել է Ամալյային ու քուն է մտել:

Դրանից հետո իրեն արթնացրել են ոստիկանության աշխատակիցները, տարել են բաժին ու ծեծել են: Իրեն ասել են՝ իբր ինքը պատուհանից մտել է Ամալյայի տուն ու փորձել է բռնաբարել նրան: Բայց ինքն այդ աղջկան ձեռքով անգամ չի դիպել, այդ աղջիկն իր գրպաններից գումարներ է վերցրել: Ինքը նրա տուն մտնելիս կոտրված ապակի չի նկատել, քանի որ ուշադրություն չի դարձրել այդ հանգամանքին:

Ամալյան իրեն ռետինե մահակով չի հարվածել: Իր մոտ եղած գումարը՝ 120 հազար դրամը, ինքը վարկով բանկից էր վերցրել՝ մոր հիվանդության պատճառով հիվանդանոցի վճարումներ կատարելու համար:

Իր և Ամալյայի առերես հարցաքննության ժամանակ քննիչները Ամալյային հուշել են, թե նա ինչ պիտի ասի, նա էլ շարունակել է քննիչների միտքը:

Տուժող կինը դատարանում ցուցմունք է տվել, որ բնակվում է Արզնի գյուղում:

Արայիկ Խաչատրյանի հետ ծանոթացել է Վաղինակի միջոցով: Վաղինակն իր նախկին ընկերն է եղել: Իր համար անակնկալ էր, որ Վաղինակը իր հեռախոսահամարը փոխանցել էր ուրիշ մեկին: Նա իր համարը տվել էր Արայիկին, որ իրենք ծանոթանան ու շփվեն:

Ինքն ու Արայիկը հանդիպել են Աբովյանում: Արայիկը հենց սկզբից իր դուրը չի եկել:

Այո, ինքն է Արայիկին առաջարկել, որ իր տուն գնան, բայց չի մտածել, որ նման դեպք կարող էր տեղի ունենալ:

Արայիկը իրենց տուն գնալուց առաջ գնումներ է կատարել: Իր տանը նստել են, զրուցել, հաց կերել: Օղի են խմել, հետո պաղպաղակ են կերել:

Ուտելուց հետո ինքը Արայիկին խնդրել է գնալ իր տանից: Նա գնացել է:

Մոտ մեկ ժամ անց՝ ժամը 18-ի սահմաններում, նորից հետ է եկել: Նա արդեն հարբած էր: Ինքը դուռը կողպել է, որ նա ներս չմտնի: Նույնիսկ դրսում կանգնած տաքսիների վարորդներն են Արայիկին հորդորել, որ չմտնի իր տուն:

Բայց նա ջարդել է իր պատուհանների ապակիները: Պատուհանով տուն է մտել: Ինքը ռետինե մահակով խփել է նրա ձեռքին:

Արայիկն իրեն ասել է, թե ծախսեր է արել և իր տուն է եկել՝ հաճույքները բավարարելու:

Նա ասել է, թե պետք է սեռական հարաբերություն ունենա իր հետ: Իրեն հրել, գցել է մահճակալին, պառկել է, շոյել իրեն, փորձել է հանել իր շորերը և սեռական հարաբերություն ունենալ, բայց ինքը դիմադրել է, ոտքով հրել նրան և դուրս է եկել տնից:

Շատ է վախեցել, գնացել է հարևանուհու մոտ: Նրա հեռախոսով զանգել է, ոստիկանները եկել են ու Արայիկին տարել են ոստիկանություն:

Արայիկի հետ առերես հարցաքննության ժամանակ Ամալյան ասել է, թե դեպքի օրը ինքը գնացել էր Աբովյանի բաղնիք:

Ժամը 15-ն անց 30-ին, երբ դուրս է եկել բաղնիքից, մի տղամարդ է զանգել իրեն, ներկայացել որպես Վաղինակի ընկեր:

Վաղինակն իր նախկին ընկերն է եղել, նա իրեն ասել էր, թե մի նորմալ տղամարդ է գտնելու իր համար, ում հետ կկարողանա ամուսնանալ:

Որոշ ժամանակ անց այդ տղամարդը եկել է բաղնիքի մոտ: Իրենք ծանոթացել են: Նստել են տաքսի: Ինքն առաջարկել է գնալ Արզնի՝ իր տուն:

Արայիկը գնումներ է արել, հետաքրքրվել է իրենով, ասել է, թե նպատակ ունի ամուսնանալու: Ասել է նաև, որ նախկինում դատապարտված է եղել:

Դրանից հետո ինքը հասկացել է, որ Արայիկը ստում է: Խաբում է ամուսնանալու ցանկություն ունենալու հարցում:

Նա ի սկզբանե իր դուրը չի եկել: Դրա համար էլ իր տանը զրուցելուց հետո նրան ասել է, որ իր տանից գնա: Նա դուրս չի եկել, ասել է, թե Վաղինակը նրան հայտնել է, որ մի քաբաբով կարող իր հետ սեռական հարաբերություն ունենալ:

Ինքը նրան ասել է, որ վերցնի բերած ուտելիքը, օղին ու հեռանա: Մի կերպ, հրելով՝ նրան տանից դուրս է հանել: Դուռը ներսից փակել է:

Արայիկն ասել է, թե միևնույնն է՝ գալու է, իր համար փակ դուռ չկա, իրենք պիտի սեռական հարաբերություն ունենան, ինքը հաճույք պիտի ստանա:

Ինքը դուռը փակել է, պառկել է քնելու: Հանկարծ լսել է, որ տան մուտքի դուռը թակում են, իրեն ձայն են տալիս:

Ինքը ճանաչել է Արայիկի ձայնը, նրան խնդրել է, որ հեռանա, իր հետ գործ չունենա:

Դրսից մարդկանց ձայներ է լսել, ովքեր Արայիկին համոզում էին, որ հեռանա: Բայց Արայիկը շարունակել է պահանջել, որ դուռը բացի, սպառնացել է, թե պատուհանը կջարդի, պատուհանով ներս կմտնի:

Ինքը շատ է վախեցել: Օգնություն է կանչել: Ոչ ոք չի լսել:

Արայիկը ջարդել է պատուհանի ապակին, պատուհանից ներս է մտել: Ինքը նրանից վախենալով՝ նստել է աթոռին ու չի շարժվել:

Արայիկը շոյել է իրեն, հետո քաշելով տարել, գցել է մահճակալին, փորձել է հանել շորերը, բայց ինքը ոտքով հրել է նրան, փախել է մահճակալից: Իր ունեցած ռետինե մահակով հարվածել է Արայիկի ձեռքերին, մարմնին, որ մոտ չգա, վերցրել է տան բանալին, Արայիկին թողել է տանը և օգնություն կանչելով փախել է: Օգնություն է խնդրել հարևաններից, հարևանուհու հեռախոսով զանգել է ոստիկանություն:

Երբ ոստիկանները ժամանել են, Արայիկը քնած է եղել իր տանը…

Ամալյան, ըստ մասնագիտական եզրակացության, տառապում է հոգեկան հիվանդությամբ, իր ներկա հոգեկան վիճակով կարող է աղավաղել իր հետ կատարված գործողությունները: Նրան բնորոշ է զառանցական մտքերի առկայությունը: Նա բավարար տեղեկացված է սեռերի փոխհարաբերությունների, սեռական հարաբերությունների վերաբերյալ:

Ամալյայի մարմնին հայտնաբերվել են արյունազեղումներ, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակել:

Արյունազեղումներ են հայտնաբերվել նաև Արայիկ Խաչատրյանի աջ բազկին, ձախ ազդրին:

Ամալյայի օգտագործած ռետինե մահակը ճանաչվել է իրեղեն ապացույց:

Դատարանը տուժողի տված ցուցմունքները համադրել է գործով ձեռք բերված այլ ապացույցների, ցուցմունքների հետ ու եզրակացրել է, որ տուժողն ունակ է ճիշտ ընկալելու և վերարտադրելու գործի փաստական հանգամանքները: Ողջամտորեն չեն կարող կասկածի տակ առնվել տուժողի ցուցմունքներում նշված տվյալները՝ ըստ դատական ակտի:

Դատարանը հաշվի է առել, որ տուժողը նախաքննության ժամանակ հինգ անգամ տվել է նույնաբովանդակ բացատրություններ ու ցուցմունքներ:

Դատարանը հաստատված չի գնահատել, որ ոստիկանության բաժնում ծեծել են Արայիկ Խաչատրյանին:

Հաստատված են գնահատվել Արայիկ Խաչատրյանին մեղսագրված արարքները:

Հանցավոր արարքները ալկոհոլի ազդեցության տակ կատարելը համարվել է ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք:

Ընդհանուր իրավասության դատարանը Արայիկ Խաչատրյանին վերջին հաշվով դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: Խաչատրյանը կալանքի տակ է առնվել դատական նիստերի դահլիճում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում