Saturday, 20 04 2024
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

«Հրեշտակների ու սատանաների» խոպանը

Երբևէ հնարավո՞ր էր պատկերացնել, որ Հայաստանի հասարակությունը, շարքային քաղաքացին ու Ռոբերտ Քոչարյանը կարող են միևնույն կերպ արտահայտվել երկրում առկա իրավիճակի մասին, այն էլ հասարակության ու պետության թալանի մասին: Համաձայնեք, որ աբսուրդ իրավիճակ է, բայց փաստ: Ու քանի որ աբսուրդը Հայաստանում վաղուց արդեն տևական վիճակ է, դրա նորանոր դրսևորումներն արդեն զարմանալի չեն:

Ռոբերտ Քոչարյանն իր գնահատականն է տվել կարմիր գծերին, երթևեկության տուգանքներին, մենաշնորհներին, մասնավորի գրպանը հոսող գումարներին, էներգետիկ օբյեկտների մասնավորեցմանը և այլն: Այդ գնահատականներն առավել քան իրավացի են, բայց դրանք հնչեցնում է մի մարդ, որը եղել է Հայաստանի նախագահ, և որի նախագահության ընթացքում են Հայաստանում կարծրացել այդ երևույթները: Օրինակ, Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն, Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում է դարձել Հայաստան առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների, սննդամթերքի տեսակների մոնոպոլ ներկրող: Գազի, բենզինի, մանրամեծածախ առևտրի, հանքարդյունաբերության ոլորտում մենաշնորհային և օլիգոպոլային «կլաստերները» ձևավորվել են Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում:

Այդ ընթացքում է Հայաստանում բիզնեսն ու իշխանությունը սերտաճել այնքան, որ արդյունքում ստացել ենք բիզնեսմեն իշխանություններ, որոնց վառ ներկայացուցիչ է նաև Ռոբերտ Քոչարյանը, որի ընտանիքի անդամները շատ հաջողակ բիզնեսների տեր են դարձել, իսկ ինքն էլ տնօրենների խորհրդի անդամ է ռուսական բիզնեսի խոշոր ձեռնարկություններից մեկում: Եթե մի երկրի նախագահ գալիս է ոչ բիզնեսմեն, իսկ հետո որպես բիզնեսմեն է հեռանում, ապա այդ երկրում ինչ-որ բան, մեղմ ասած, այնպես չէ, ուրեմն այդ երկրում նախագահը զբաղվել է իր գործերը կարգավորելով, իսկ պետության գործերը՝ որքան որ ձեռքի հետ կստացվի: Եվ այս ամենի լավագույն գնահատականը հասարակությունը տվել է 2008 թվականի նախագահական ընտրություններին, երբ միայն Մարտի 1-ի արյան գնով հնարավոր եղավ իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին:

Այս ամենը հիշեցնելու կարիք երևի թե չկա: Այսպես ասած` քաղաքականության բոլոր դերակատարներն էլ սա գիտեն, գիտի նաև հանդիսատեսը, այսինքն` հասարակությունը, և չնայած ասում են, որ հասարակության հիշողությունը կարճ է, այնուամենայնիվ անհրաժեշտ պահին այն վերականգնվում է անհրաժեշտ արագությամբ և հաստատունությամբ: Եվ խնդիրն ամենևին Ռոբերտ Քոչարյանին իր նախագահության շրջանը հիշեցնելը չէ: Համոզված ենք, ցանկացած նախկին նախագահ իր շրջանը ներկայացնելու է առավելապես դրականով, գտնելու է սխալների արդարացում, ամենաքիչը՝ ասելու է, թե գոնե այս աստիճան վատ չէր:

Կարող ենք վստահ լինել, որ Սերժ Սարգսյանն էլ նախկին նախագահ դառնալու և իշխանությունը ոչ յուրային դրածոյի ձեռքը հանձնելու դեպքում դառնալու է ճշմարտախոս ընդդիմադիր:

Այդ ամենը Հայաստանի քաղաքական համակարգն է թույլ տալիս, որը զուրկ է պատասխանատվության մեխանիզմից: Եթե ամեն նախորդ նախագահ ստանա իր քաղաքական գնահատականը, եթե դրվի քաղաքական, իսկ պետք եղած դեպքում` իրավական պատասխանատվության առաջ կանգնելու հարց, ապա պաշտոնը թողնելուց հետո ներքաղաքական կոնյունկտուրայից և ներիշխանական կամ անգամ ներանձնական հարաբերություններից ելնելով` չի ներկայանա որպես «ճշմարտության» խորհրդանիշ կամ իմաստուն կառավարման «աստված»:

Հասարակությունը նախորդ նախագահներից իր ժամանակին պատասխան չի պահանջում, որպեսզի հաջորդ նախագահները արդեն զգուշանան իրենց գործողություններում: Արդյունքում հասարակությունն իր շահերով հանդերձ սեղմվում է նախորդ ու հաջորդ նախագահների արանքում: Այսօր էլ Հայաստանի հասարակությունը սեղմվել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի արանքում: Նրանք իրար հետ հաշիվներ են մաքրում, հարաբերություններ պարզում, իսկ հասարակությունը այդ ամենի պասիվ կամ ակտիվ հանդիսատեսի դերում է, ընդամենը:

Բավարար չէ միայն հասկանալ, որ հարաբերությունների այդ պարզաբանումը քաղաքականություն չէ և չի կարող լինել, չի կարող պետական նշանակության համակարգային հարցերի լուծման ճանապարհ լինել: Բավական չէ կուլ չտալ խայծը: Այդ ամենը Հայաստանում նախկին կամ ներկա պաշտոնյաներին չի ստիպում պատասխանատու լինել իրենց խոսքերի համար, չի ստիպում պատասխանատու լինել իրենց գործունեության համար, չի ստիպում հաշվետու լինել հասարակությանը նախ սեփական գործերի համար, որպեսզի հետո այդ հասարակությունը տա նաև այլոց գործերը գնահատելու «իրավունք» և ճանաչի այդ գնահատականը որպես իր ստանդարտին համապատասխանող:

Դա եթե բավական լիներ, Ռոբերտ Քոչարյանը մեկ հարցազրույցից կամ հայտարարությունից ավելին չէր տա, Սերժ Սարգսյանը մեկ ելույթից ավելին չէր ունենա: Բայց տալիս են և ունենում, իսկ հասարակությունն անընդհատ լսում է: Իսկ նրանց չի հետաքրքրում, թե հասարակությունն ինչ է մտածում լսելուց հետո, որովհետև, միևնույն է, պատասխան պահանջող չկա, պատասխանատվության մեխանիզմը չի գործում, ինչը հնարավորություն է տալիս ներքաղաքական խաղը մշտապես ամփոփել «հրեշտակների ու սատանաների» ծիրում և ընդամենը փոխվել տեղերով:

 

Լուսանկարը՝  2rd.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում