Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

Դրամն արժևորվում է` ինչպես ամեն ամառ

Դոլարի փոխարժեքը վերջին 20 օրերին կայուն նվազում է արձանագրում: Եթե այս տարվա հունիսի 4-ին 1 դոլարի միջին փոխարժեքը 413.7 դրամ էր, ապա երեկ այն կազմեց 409.0 դրամ` ըստ Կենտրոնական բանկի (ԿԲ) հրապարակած տվյալների: Ավելին` վերջին երկու շաբաթներին ԿԲ-ն 6.5 մլն դոլար է գնել արտարժույթի շուկայից: Անցած շաբաթ՝ հունիսի 16-22-ը ընկած ժամանակահատվածում, ԿԲ-ն 5.6 մլն դոլար է գնել, իսկ նախանցած շաբաթ (հունիսի 9-ից 15-ին)` 900 հազար դոլար: Եթե այս դոլարը ԿԲ-ն չգներ, դոլարի կուրսի անկումը ավելի շատ կլիներ:

Դոլարի փոխարժեքը ավելի շատ նվազել (և անշան չափով աճել) է նաև նախորդ տարիների ամռան ամիսներին: Օրինակ` 2013-ի մայիսի 21-ի 417 դրամից 1 դոլարի միջին փոխարժեքը, անհամաչափ նվազելով, 2013-ի օգոստոսի 29-ին հասավ 405.9 դրամի: 2012-ի հունիսի վերջի 418 դրամից օգոստոսի վերջին այն հասավ 408 դրամի: Կամ` 2011-ի մայիսի վերջի 377.7 դրամից դոլարի միջին փոխարժեքը օգոստոսի սկզբին կազմեց 363.5 դրամ:

Սա նշանակում է, որ ամեն տարի ամռան ամիսներին հանրապետության շուկաներում դոլարի քանակությունն ավելանում է: Դրա պատճառները մի քանիսն են: Առաջին` արտաքին մասնավոր տրանսֆերտների ավելացումը, երկրորդ` վարկային միջոցների ստացման ու օգտագործման մեծ ծավալները, երրորդ` արտահանման աշխուժացումը: Կարող են լինել նաև այս գործոններից մի քանիսը կամ բոլորը միաժամանակ: Կա նաև մեկ այլ գործոն` օտարերկրյա ուղղակի ներդրումները, սակայն դրանք վերջին տարիներին կայուն նվազման միտում են դրսևորում:

Այս տարի ծավալների աճի նվազում կամ պահպանում է նկատվում նաև մասնավոր տրանսֆերտների պարագայում: Փետրվար-ապրիլ ամիսներին և՛ առևտրային փոխանցումները, և՛ ոչ առևտրային փոխանցումները կա՛մ նվազել են, կա՛մ պահպանվել անցած տարվա մակարդակի վրա: Հունիսի տվյալները դեռ չկան, սակայն դժվար թե իրավիճակը այս առումով բարելավված լինի: Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այստեղ աշխուժացումը մեծ մասամբ գյուղմթերքների արտահանման շնորհիվ կարող է լինել: Գյուղատնտեսությունը աճի տեմպերով շարունակում է մնալ առաջատար ճյուղը նաև այս տարվա երկրորդ եռամսյակում, ինչն ակնհայտորեն կարող է ավելացնել գյուղմթերքների արտահանումը:

Այնուամենայնիվ, նախորդ տարիներին ԿԲ կողմից արտարժույթի շուկայում իրականացրած գործարքների համեմատությունը ցույց է տալիս, որ այս տարվա ամռանը դոլարի քանակությունը շուկայում ավելի քիչ է ավելացել, քան նախորդ տարիներին էր: Այսպես, այս տարվա հունիսի առաջին շաբաթվա ընթացքում, ամբողջ մայիս ամսին ու ապիլի երկրորդ կեսին ԿԲ-ն արտարժույթի շուկայում ոչ մի գործարք չի իրականացրել (ոչ ձեռք է բերել դոլար, ոչ էլ վաճառել): Ապրիլի սկզբին ԿԲ-ն նույնիսկ 3.1 մլն դոլար է վաճառել: Եվ, ինչպես արդեն նշվեց, ԿԲ-ն ձեռք է բերել 6.5 միլիոն դոլար` միայն հունիսի կեսին: Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում` ապրիլ, մայիս և հունիս ամիսներին, ԿԲ-ն արտարժույթի շուկայից գնել է ավելի քան 20 միլիոն դոլար և վաճառքի ոչ մի գործարք, էջ 107) չի իրականացրել (: Սա նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ հանրապետությունում դոլարի քանակությունը ավելի քիչ է աճել, թեև որոշ աճ եղել է, որն էլ հանգեցրել է դոլարի արժեզրկման: Ամենայն հավանականությամբ` այս միտումը կշարունակվի նաև հուլիս ամսին (դրամը մի փոքր էլ կարժևորվի), որից հետո դոլարը կրկին կսկսի արժևորվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում