«ՀԱԿ-ի վերջին հանրահավաքից ես այն տպավորությունը ստացա, որ ՀԱԿ-ը իր հարցադրումները տեղափոխում է ավելի իրատեսական դաշտ, ինչը շատ ողջունելի է, քանի որ համագործակցությունը հնարավոր չէ ուլտիմատացման միջոցով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին` պատգամավորը կարծիք հայտնեց, որ դա ճիշտ ձև չէ բարեփոխումներ իրականացնելու համար.
«Րաֆֆի Հովհաննիսյանը իրավունք ունի իր դիրքորոշումը հայտնել ամենաբարձր ատյանից` Ազգային ժողովից, իսկ այժմ հացադուլ անելով իր պահանջները հայտնի չեն, այս գործողություններով հնարավոր չէ որևէ բան անել»: