Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Կոնսոլիդացիան միակ ուղին է. քաղաքացիական շարժումները կմիավորվեն կոնկրետ խնդիրների շուրջ

Այսօր երեկոյան՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման ակցիայից հետո, որի ժամանակ շուրջ երեք տասնյակ ակտիվիստներ ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառման պայմաններում բերման ենթարկվեցին, ազատ արձակվածերի մի մասն ու տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ հավաքվել էին Ազատության հրապարակում՝ որոշելու իրենց հետագա անելիքները: Ակտիվիստները քաղաքացիական նախաձեռնությունների կոնսոլիդացիայի կոչ էին անում՝ դա համարելով պայքարի միակ արդյունավետ ճանապարհը, իսկ կոնսոլիդացիայից հետո առաջարկում էին միասնական քաղաքացիական անհնազանդություն հայտարարել և դուրս գալ փողոց: «Մենք պետք է մեր առաջ խնդիր դնենք՝ զբաղվո՞ւմ ենք հանցավոր վարչախմբի հեռացմամբ, թե ոչ»։

«Դեմ եմ» նախաձեռնության ակտիվիստ Գևորգ Գեորգիսյանի խոսքերով՝ տեղի կունենա այդ կոնսոլիդացիան, որպես օրինակ՝ նա բերում է իրենց նախաձեռնության մասնակիցներին, ովքեր այս օրերին պայքարում են և կուտակային համակարգին վերաբերող նոր օրինագծի դեմ, և Աֆրիկյանների տան քանդման դեմ, իսկ այսօր արդեն նաև էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: «Եկեք չտարանջատենք: Ես՝ որպես քաղաքացի, գրեթե բլոր նախաձեռնություններում եղել եմ: Քաղաքացու պարտքն է մասնակցել այդ ամենին, դա ՀՀ քաղաքացու պարտականությունն է: Իսկ Կոնսոլիդացիան գաղափար է, և ժամանակը ցույց կտա՝ որքանով այն կյանքի կկոչվի»,- ասաց Գեորգիսյանը:

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի խոսքերով էլ՝ կոնսոլիդացիան միակ ճանապարհն է: «Ժամանակը ցույց է տալիս, որ կետային պայքարի մոդելն արդեն գնում է դեպի սպառում: Կետային պայքարի դեպքում ոստիկանությունը կարողանում է բռնի ձևերով ճնշել պայքարի օջախները: Եկել է ժամանակը՝ ընտրելու պայքարի այնպիսի մեթոդներ, որ հնարավոր լինի հասնել արդյունքի և դիմակայել ոստիկանության ռեպրեսիվ մեթոդներին: Այդ պարագայում կոնսոլիդացիան միակ ճանապարհն է: Իսկ եթե դա տեղի չունեցավ, ապա Հայաստանը կշարունակի մնալ այս բռնապետական ճահճացված վիճակում»,- ասաց Արգիշտի Կիվիրյանը:

Ինչ վերաբերում է ոստիկանության այսօրվա գործողություններին, ապա մեր զրուցակցի խոսքերով՝ ոստիկանությունը վերջին շրջանում նպատակ ունի ֆիզիկապես պատժելու շարքային քաղաքացուն, ակտիվիստին: Եվ հետո, ոստիկանության բռնի գործողությունները որոշակիորեն կապված են նաև Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու հետ: Եթե նախկինում նպատակ կար անդամակցելու Եվրամիությանը, ապա խնդիր կար խաղալ եվրոպական շղարշի տակ: Իսկ այսօր, երբ այլևս այդ խնդիրը չկա, և Հայաստանը բռնել է ՄՄ-ի ուղին, ապա ոստիկանությունը այլևս խնդիր չունի և բանեցնում է մեթոդներ, որոնք ավելի հարիր են Ռուսաստանին և ՄՄ անդամ մյուս բռնապետական երկրներին: Կիվիրյանի խոսքով՝ կա մեկ այլ վարկած ևս, որ շարքային ոստիկանները վերջին ամիսներին քաղաքացիների նկատմամբ բռնություններ կիրառելուց հետո ոչ միայն չեն պատժվում, այլև խրախուսվում են: Հետևաբար խնդիր է դրվել նման գործելաոճով մտնել ղեկավարի աչքը: «Ընդ որում, Վլադիմիր Գասպարյանն իր հերթին խնդիր է դրել մտնել Սերժ Սարգսյանի աչքը՝ ցույց տալով, որ ինքը կարողանում է լուծել խնդիրները»,- ասաց Կիվիրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում