Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ծառուկյանի քաղաքապետ փեսան խոստումներ է տվել ու խաբել ուղեղի կաթված տարած կնոջը

Աբովյան քաղաքի հանրակացարանների բնակիչներն իրենց լքված և մոռացված են համարում քաղաքային իշխանություններից: Հազար ու մի խնդիր՝ սկսած շենքային պայմաններից մինչև սեփականաշնորհման հետ կապված հարցեր:

Արևիկ Ճաղարյանն ապրում է Աբովյան քաղաքի Չափիչ սարքերի գործարանի երկրորդ հանրակացարանի շենքում: 2008-ին ուղեղի կաթված ստացած կինը նոր-նոր է սկսում խոսել, ձախ կողմը կաթվածի հետևանքով անշարժացած է: Երկար չի կարողանում խոսել, հուզվում է, լեզուն կապ է ընկնում, քայլել ընդհանրապես չի կարողանում:

Արևիկ Ճաղարյանի սրտի փականներից մեկը փակ է եղել, շտապ վիրահատություն են նշանակել, մինչդեռ գումար չլինելու պատճառով չեն կարողացել վիրահատել:

12 քառակուսի մետր տարածքում բնակվել է դստեր հետ: Հանրակացարանի փոքրիկ սենյակը մինչև հիմա չի կարողանում սեփականաշնորհել, որ, ինչպես ինքն է ասում, դուրստը՝ Մարիամը, դրսում չմնա իր մահից հետո:

«Երկու տարի առաջ դիմում-խնդրանքով դիմեցի քաղաքապետին: Քաղաքապետն ասաց՝ կզբաղվենք այդ գործով անպայման, բայց ես վիրավորված եմ, քանի որ որևէ բան չի փոխվել, չնայած ինչ փաստաթուղթ ուզել են՝ տարել ենք»,- ասաց նա:

Փոքրիկ սենյակը հանրակացարանային տարածք է, որտեղ ամեն ինչ ընդհանուր է՝ խոհանոց, զուգարան, իսկ բաղնիք ընդհանրապես չկա:

Հիմա Արևիկը տեղափոխվել է մոր սենյակ, եղբայրները ընտանիքներով գնացել են տնից վարձով ապրելու, ինքը մոր և դստեր խնամքի տակ է: Ապրում են երեք հոգու թոշակով և կուտակում հսկայական պարտքեր՝ էլեկտրաէնեգիա, ջուր, աղբ… Մյուս կողմից էլ՝ դեղերի գումարը: Մայրը՝ տիկին Լարիսան, խոստովանում է՝ ստիպված ամենաէժան դեղերն է գնում դստեր համար, որ կարողանա յոլա գնալ, ամբողջ ամսվա եկամուտը ստացած թոշակն է:

Տիկին Լարիսան մեկ անգամ մանրամասն նամակ է գրել՝ ծանոթացնելու իրենց խնդիրներին, սակայն քաղաքապետարանում ծաղրել են, թե՝ այս ինչքան երկար ես գրել, ո՞վ է այսքանը կարդալու: Այնինչ նա մանրամասն գրել է, որ իմանան իր վիճակի մասին:

«Ինչքան կապրեմ՝ ինչ իմանամ, բայց երեխան իմանա՝ իր երեխեն վաղը-մյուս օրը իր չորս պատը կունենա, որ երեխաս իմ մահից հետո ծախի, թաղի ինձ»,- հուզված նշեց կինը՝ հավելելով, որ վիրավորված է քաղաքապետարանից, իրենց խոստացել են, սակայն որևէ տեղաշարժ չկա գործում:

«Բազմիցս դիմել եմ: Մեկ ասել են՝ սառեցված է սեփականաշնորհման գործընթացը: Քաղաքապետ Կարապետ Իսրայելյանի օրոք էլ եմ դիմում գրել: Այն ժամանակ սառեցված էր, հիմա արդեն տեղյակ եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանը թույլատրել է հանրակացարանները սեփականացնել: Բայց մեկ տարի է՝ տրվել են թղթերը, քաղաքապետը խոստացել է, կարգադրել է փոխքաղաքապետին զբաղվել այս հարցով, պարոն Մանուկյանն էլ չի զբաղվել»,- վիրավորված նշեց կինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում