Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Հայաստանը՝ ռուս-ադրբեջանական մաքոքի ասեղ

Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հույս ունի, թե Եվրասիական ինտեգրացիայի մասով Հայաստանի համար լավ լուրեր կլինեն Սոչիից, որտեղ տեղի են ունենում խորհրդատվություններ այդ թեմայով:

Ինչ խորհրդակցություններ են Սոչիում, ովքեր են դրանց մասնակցում, ինչ օրակարգով՝ պարզ չէ: Ամենայն հավանականությամբ, Լավրովը նկատի ունի Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը: Նա Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Պուտինը հավատարիմ է նախորդ տարի դեկտեմբերին Հայաստան կատարած այցի ընթացքում, ինչպես նաև մայիսի 8-ին Մոսկվայում հանդիպման ընթացքում ստանձնած հանձնառություններին:

Հատկանշական է, որ Լավրովը չի խոսել սեպտեմբերի մասին: Եվ սա այն դեպքում, որ Սերժ Սարգսյանը նրա հետ հանդիպմանը սեպտեմբերը հիշատակել է՝ ասելով, որ նախորդ տարվա սեպտեմբերին, հետո տարեվերջին ու նաև ընթացիկ տարվա մայիսին հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպումները նոր խթան ու նոր մակարդակ կհաղորդեն երկու երկրների դաշնակցությանը: Լավրովը սեպտեմբերի մասին ոչինչ չի ասել: Իսկ սեպտեմբերը Հայաստանի, այսպես ասած, անդամակցության հայտարարության ամիսն է:

Ըստ էության ստացվում է, որ Լավրովը անդամակցության մասին ոչինչ չի ասել, այսինքն՝ Պուտինը հավատարիմ չէ Հայաստանի անդամակցության շուրջ հանձնառություններին: Մինչ Լավրովը Սերժ Սարգսյանի հետ հանդիպում է Երևանում, Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ, և քննարկել են երկկողմ հարցեր, նաև Ղարաբաղի խնդիրը:

Մի քանի օր առաջ՝ հունիսի 18-ին, Բաքվում էր Լավրովը: Այս տեսանկյունից հետաքրքիր է, որ երբ Բաքվից երկու-երեք օր հետո Լավրովը գալիս է Հայաստան, Պուտինը հեռախոսազրույց է ունենում Ալիևի հետ: Չի բացառվում, որ Պուտինի մյուս ձեռքին էլ եղել է Լավրովի հետ կապող գիծը, և Ալիևի հետ նրա զրույցում անմիջական նշանակություն է ունեցել այն, ինչ Երևանից հաղորդել է Լավրովը:

Ակնհայտ է, որ Ռուսաստանը մաքոքային դիվանագիտություն է բանեցնում Երևանի ու Բաքվի միջև, և այդ իսկ պատճառով «սեպտեմբերյան» հանձնառությունները Մոսկվայի համար ներկայումս խանգարող հանգամանքներ են: Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը դարձել է Ադրբեջանի հետ առևտրի առարկա, և այդ անդամակցության հարցը այսօր լուծելը կարող է ուղղակի թուլացնել Ռուսաստանի դիրքերն Ադրբեջանի հետ առևտրում:

Այդ դեպքում ինչ դրական լուրեր պետք է ստացվեն Սոչիից, որի հույսը հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարը, այնքան էլ պարզ չէ: Թեև, մյուս կողմից, Հայաստանի համար դրական լուրը հենց այն կլինի, գոնե համեմատաբար դրական, որ Հայաստանի անդամակցությունը չի կայանում, գոնե ձգձգվում է: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն էլ հասկանում է, թե ինչ է Հայաստանի համար Եվրասիական միությանն անդամակցումը, և որ չանդամակցումը, անկասկած, դրական լուր է:

Չի բացառվում, սակայն, որ Ռուսաստանի արտգործնախարարը նկատի ունի և այն, որ Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը վերջնականապես կլուծի խնդիրը, և փակելով թեման՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը կպայմանավորվեն Հայաստանի անդամակցության շուրջ:

Այսպես, թե այնպես՝ դեռևս սեպտեմբերին ոչ ոք չէր էլ ենթադրում, որ Հայաստանի հարցն այսպես կարող է ձգվել արդեն երևի մոտ մեկ տարի: Սակայն մյուս կողմից էլ՝ առիթ ունեցել ենք ասելու, որ Մոսկվայի բուն խնդիրը եղել է Հայաստանը Եվրոպայից կտրելն ու իր շահերի տիրույթում պատանդ պահելը, իսկ թե ինչ իրավական կարգավիճակով՝ արդեն Կրեմլի համար երկրորդական հարց է, քանի որ դրանից Հայաստանը մաքոքային դիվանագիտության, այսպես ասած, ասեղ դարձնելու հարցը էական փոփոխությունների չի ենթարկվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում