Thursday, 25 04 2024
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները

Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանը դատարան է հրավիրում Սեյրան Օհանյանին

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց Վոլոդյա Ավետիսյանի գործի դատական քննությունը:

Այսօր դատական նիստն անցկացվեց այս գործի համար խիստ անսովոր խաղաղ պայմաններում: Ներսում՝ դահլիճում էր խաղաղ: Դատարանի դահլիճում միայն դատավարության կողմերը և լրագրողներն էին: Կիսադռնփակ վիճակ էր:

Հանրության ներկայացուցիչները և Վոլոդյա Ավետիսյանի համախոհները մուտք չունեցան դատարան, նրանք մնացին դատարանի շենքի մուտքի մոտ խմբված, ստեղծված իրավիճակից դժգոհ:

Ասվեց, թե դատարանը վաղօրոք՝ նախորդ նիստի ժամանակ, որոշում է կայացրել դատական հաջորդ նիստերին թույլատրել միայն լրատվության ներկայացուցիչներին, որպեսզի հնարավորություն ունենա աշխատելու՝ միաժամանակ ապահովելով հրապարակայնությունը:

Եվ դատարանն այսօր շատ արդյունավետ աշխատեց ու նիստի ավարտին ավարտեց դատաքննությունը:

Մեղադրողը նախ շարունակեց գործով ձեռք բերված ապացույցների հրապարակումը: Հրապարակվեցին հեռախոսային խոսակցությունների վերծանումները: Կրիչների հետազոտությունը անցկացվեց հրապարակումներն ավարտելուց հետո:

Մինչև դատական նիստի սկսվելը Վոլոդյա Ավետիսյանն ասաց, որ հրապարակվող վերծանումները «սարքված են»:

Վոլոդյա Ավետիսյանն ասաց նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից գնացել ու տեսել են մեկուսարանի՝ իր խցի պայմանները, համոզվել են, որ պայմաններն անմարդկային են: Նախկինում ութ տեղանոց խցում ինը հոգով են եղել, ներկայումս վեց հոգով են: Բայց, ըստ Վոլոդյա Ավետիսյանի, այդ խցում կարող են չորս հոգի պահվել, խցի պայմանները շատ վատ են, այն նորոգված չէ, բաղնիքի ու զուգարանի պայմանները վատթար են:

Վոլոդյա Ավետիսյանի հեռախոսային խոսակցությունների վերծանումներն են մեղադրանքը հաստատող հիմնական ապացույցների շարքում, դրա համար էլ մեղադրողի ձայնը հրապարակման պահին մեղադրանք հաստատողի ոգևորություն ուներ:

Հրապարակումները վերաբերում էին Վոլոդյա Ավետիսյանի և Հենրիկ Զաքարյանի, Ալբերտ Մաթոսյանի, վերջինիս կնոջ, Ավետիսյանի բարեկամուհի Ծովիկի, Վարդան Կարապետյանի խոսակցություններին:

Վարդանը մի խոսակցության ժամանակ Վոլոդյա Ավետիսյանին ասել է, թե մտել է անհրաժեշտ մարդու մոտ, բայց գործը չի ստացվել. «Զրո է, ոչ մի հույս, ախպեր ջան»:

Նույն անձանց մեկ այլ խոսակցությունից. «Կոդերով կխոսաս… Էս մեր հողագործ ախպերը սփխեչին կեղնի ստեղ: Ինքը Վոլգոգրադ ա… Կտեսնենք՝ բերքատվություն, բան… Մեկը կսե՝ սերմն է վատ, մյուսը՝ հողն է վատը… կոդը նորմալ ա՞… Պտի հողագործություն անենք, տուն պահենք, ուրիշ վարյանտ չկա…»:

Հենրիկ Զաքարյանի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ Ավետիսյանն ասել է. «Ա՛յ ցավդ տանեմ, մենք հո էրեխա չենք, էրեխու հարց ենք լուծում… Ասված ա, գործ չունեք…»:

Մեղադրողի կողմից վերծանումների, այդ վերծանումներն իրեղեն ապացույց ճանաչելու որոշման հրապարակումից հետո կազմակերպվեց տեսաերիզների դիտումը:

Մինչ տեսաերիզի միացումը նախագահող դատավոր Լևոն Ավետիսյանը շնորհավորեց Վոլոդյա Ավետիսյանի դստեր ծննդյան օրը: Ամբաստանյալն ասաց, թե վեց երեխա ունի, իսկ նախագահողն ասաց. «Եթե ասեմ, որ ես մեր ընտանիքի 12-րդ երեխան եմ, լրատվամիջոցները տեղնուտեղը կգրեն»:

Դատարանի որոշմամբ անցկացված «Արտաքին դիտում» օպերատիվ գործողության մի քանի դրվագները տեսանկարահանվել էին տարբեր տեսաերիզների վրա ու վերնագրված էին, ինչպես թրիլերներ՝ «Օպերայի հանդիպում», «Մոստի մոտի հանդիպում», «Գյումրիի հանդիպում»:

Առաջինը դատարանի համակարգիչը չկարդաց անգամ լրատվամիջոցի ներկայացուցիչ- մասնագետի միջամտությունից հետո՝ նկարահանման սարքի ու դատարանի համակարգչի ծրագրային անհամապատասխանության պատճառով:

Գյուրիում և Արմավիր-Աշտարակ ավտոճանապարհին Հենրիկ Զաքարյանի, Հենրիկ Հարոյանի ու նրա եղբոր հանդիպումները Վոլոդյա Ավետիսյանի հետ՝ ցուցադրվեցին: Նկարահանումը կատարված էր հեռվից, առանց ձայնային գրառման:

Գաղտնի նկարահանումները ցույց էին տալիս, որ ի սկզբանե Վոլոդյա Ավետիսյանին հետևել էին,նրա տեղաշարժի մասին իմացել էին, և «տուժող»-վկաները, միգուցե, էն գլխից համագործակցել էին համապատասխան մարմինների հետ: Օպերայի մոտ արդեն նախապատրաստված նկարահանումը չձախողելու համար Ալբերտ Մաթոսյանի կինն էլ էր զանգել Վոլոդյա Ավետիսյանին, ասել, թե իր ամուսինը՝ սպիտակ հագած քաչալ մարդը, դրոշների մոտ սպասում է: Հետո անհամբերությամբ Ավետիսյանին սպասող այս մարդը պիտի կամովին հրաժարվեր նրա «ծառայություններից»: Այս դրվագով Վոլոդյա Ավետիսյանին պիտի մեղսագրվեր խարդախության հանցափորձ:

Վերարտադրվեցին հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները:

Վոլոդյա Ավետիսյանը Հենրիկ Զաքարյանին ասում էր՝ «Էրկու պաչկա կոֆե պիտի բերեք»:

«Էրեխու անուն-ազգանուն-ծննդյան թիվ, ուրիշ բան պետք չի, կբերեք…»:

Վոլոդյա Ավետիսյանը՝ Ալբերտ Մաթոսյանին. «Պետք չի հեռախոսով խոսալ…»:

Հայտարարությամբ հանդես եկավ Վոլոդյա Ավետիսյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանը. սկավառակների հետազոտումից ակնհայտ դարձավ հետևյալը՝ ներկայացված արձանագրությունները չեն կարող ապացուցողական դեր ունենալ: Ըստ պաշտպանական կողմի՝ դրանց մեծ մասը համապատասխան ծրագրի միջոցով «սարքված է»:

Պաշտպանական կողմը նախաքննության ժամանակ միջնորդել էր փորձաքննություն կատարել լազերային սկավառակների հետ կապված, բայց ներկայումս նման միջնորդություն չի կարող անել, որովհետև Վոլոդյա Ավետիսյանը կալանքի տակ է, նման միջնորդություն անել՝ նշանակում է երկարացնել կալանքի ժամկետը:

Արա Զաքարյանը միջնորդեց դատարան հրավիրել և հարցաքննել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ով նշել է, թե Վոլոդյա Ավետիսյանի հետ երկու հանդիպում է ունեցել, պայմանավորվածությունները Ավետիսյանի կողմից խախտվել են: Պաշտպանության նախարարին հայտնի են տեղեկություներ, որոնք էական են այս գործի համար՝ ըստ պաշտպանի:

Նախաքննության ժամանակ, ըստ պաշտպանի, քննիչի կողմից թույլ են տրվել խախտումներ: Ամուսիններ Մաթոսյանները դատարանում նշեցին, որ տարվել են ռազմական ոստիկանություն, ասել են, թե Ավետիսյանի հետ Մաթոսյանի հանդիպման միակ նպատակն էր, որ նա մատնացույց անի մի մարդու, ով կարող էր օգտակար լինել իրենց որդու զորամասը փոխելու հարցում: Վոլոդյա Ավետիսյանի առաջարկը՝ համակարգչային օպերատորի ծառայության տեղափոխելու մասին, նրանց համար ընդունելի չի եղել: Քննիչը չի արձանագրել այս հատվածը:

Քննիչն առաջարկել է Մաթոսյան ամուսիններին համագործակցել, ամուսինները համաձայնել են:

Պաշտպանը միջնորդեց՝ դատարան հրավիրել ու հարցաքննել նաև քննիչին՝ թույլ տրված խախտումների վերաբերյալ:

Մեղադրողը պաշտպանության նախարարին հրավիրելու վերաբերյալ ասաց, թե կապ չի տեսնում նախարարի ու Վոլոդյա Ավետիսյանին մեղսագրված արարքների միջև: Միգուցե նախարարը հանդիպել է Ավետիսյանին՝ վերջինիս կազմակերպած բողոքի ակտերի հետ կապված:
Սեյրան Օհանյանի առնչությունը տվյալ գործին պաշտպանը չի հիմնավորել՝ ըստ մեղադրողի:

Քննիչին հրավիրելու վերաբերյալ մեղադրողն ասաց, թե պաշտպանն արդեն անցել է ապացույցների գնահատմանը: Մեղադրողի կարծիքով՝ պաշտպանի երկու միջնորդությունն էլ պետք է մերժվեն, նա առարկեց երկու միջնորդությունների դեմ:

Պաշտպանը պնդեց, թե այս գործով խիստ անհրաժեշտ է հրավիրել ու հարցաքննել պաշտպանության նախարարին:

Դատարանը մերժեց պաշտպանության կողմի երկու միջնորդությունները:

Ըստ դատարանի՝ Սեյրան Օհանյանին հրավիրելու վերաբերյալ միջնորդությունում պաշտպանը չի նշել որևէ հանգամանք, որ կարող է նշանակություն ունենալ տվյալ գործի համար: Եթե նախարարը մեկ-երկու անգամ ընդունել է նստացույց անող Ավետիսյանին, դա նշանակություն ունենալ չի կարող ներկայացված մեղադրանքի համար:

Քննիչին հրավիրելու կապակցությամբ դատարանը եզրակացրեց. եթե կհիմնավորվեն քննիչի թույլ տված խախտումներ, դատարանը դրանք ի հայտ բերելու դեպքում զրկված չէ կայացնելու լրացուցիչ որոշում՝ համապատասխան պաշտոնատար անձանց ուշադրությունը հրավիրելով թույլ տրված խախտումների ու դրանց վերացման հարցերի վրա:

Մեղադրողը միջնորդեց չհետազոտված լազերային կրիչը այնուամենայնիվ հետազոտել մասնագետի հրավիրելու կամ այլ համակարգչով վերծանելու միջոցով:

«Մեր ունեցածների մեջ ամենալավ համակարգիչը սա էր»,- անկեղծորեն ասաց նախագահողը՝ կրիչը «չկարդացած» համակարգչի մասին:

Տասնհինգ րոպե ընդմիջման ընթացքում դատարանում այնուամենայնիվ գտնվեց մի համակարգիչ, որը «կարդաց» «անընթեռնելի» կրիչը:

Այս իրավիճակը մեկ անգամ ևս մատնացույց է անում դատարաններում համակարգչային բարձր որակավորում ունեցող մասնագետի առկայության անհրաժեշտության հարցը, որովհետև շատ են նման դեպքերը, երբ լազերային կրիչները հնարավոր չի լինում դատարանում հետազոտել զուտ տեխնիկական անպատրաստության պատճառով:

Ընդմիջումից հետո հետազոտվեց նաև «չընթերցված» կրիչը՝ «Օպերայի մոտ Վոլոդյա Ավետիսյանի ու Ալբերտ Մաթոսյանի հանդիպման»՝ արտաքին դիտման արդյունքում նկարահանված համր տեսարանով:

Դատական նիստը ավարտվեց աշխատանքային օրվա ավարտի հետ կապված:

Մինչ ավարտը պաշտպանը հիշեցրեց, որ միջնորդություն էր ներկայացրել Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հիմքերը ներկայացնելու վերաբերյալ: Դատարանը հետաձգել էր այս միջնորդության քննարկումը:

Մեղադրող Պապիկյանը առարկեց միջնորդության դեմ, նշեց, որ միջոցառումներն անցկացվել են դատարանի որոշմամբ, դատարանի թույլտվությամբ, այդ միջոցառումներն օրինական են եղել:

Ըստ պաշտպանի՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումները Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ անցկացվել են պաշտպանության նախարարի ու Վոլոդյա Ավետիսյանի հանդիպումներից հետո:
Դատարանը մերժեց պաշտպանի այս միջնորդությունը՝ նկատի ունենալով, որ միջոցառումներն անցկացվել են դատարանի որոշմամբ, հետևաբար՝ դատարան են ներկայացվել համապատասխան հիմքերը, առանց դրանց դատարանը որոշում չէր կայացնի:

Այլ միջնորդություններ չեղան:

Դատաքննությունը հայտարարվեց ավարտված:

Հաջորդ նիստը նշանակված էր վաղը: Դատարանը հարցրեց կողմերին՝ պատրա՞ստ են ճառերով հանդես գալ:

Մեղադրողը երկու-երեք օր խնդրեց՝ ճառի նախապատրաստվելու համար:
Պաշտպանն ասաց, թե մեղադրողի ճառից հետո ինքն էլ պատրաստ կլինի ճառի:

Դատարանը որոշեց ճառերին նախապատրաստվելու նպատակով կողմերին ժամկետ տալ: Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 30-ին:՝

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում