«Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնության անդամներից ոստիկանության կենտրոնականի բաժին է տեղափոխվել 27-ը: Նրանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի համապատասխան կազմվում է վարչական իրավախախտումների արձանագրություն: Նախաձեռնության անդամները ՀԾԿՀ շենքից շարժվել են ոստիկանության կենտրոնական բաժին՝ ի պաշտպանություն բերման ենթարկվածների: Նախաձեռնության անդամները նաև նկատել են, որ եկել են ոստիկանություն՝ հենց ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունների հետքերով՝ ներկայացնելու հաղորդում հանցագործության մասին: Սակայն նախաձեռնության անդամ քաղաքացիներին ոստիկանական շենքի բակից թույլ չեն տալիս տեղաշարժվել դեպի բաժին: Այս պահին ակցիայի մասնակիցները դեռ ոստիկանության կենտրոնական բաժնի դիմաց են: