Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը

Հայերն առաջին անցանկալիների շարքում են

Հոկտեմբերի 29-ին հղում կատարելով Reuters-ին` վրացական աղբյուրները հայտնեցին, որ Վրաստանում ձերբակալվել են 20 քաղաքացիներ, ովքեր մեղադրվում են ՌԴ օգտին լրտեսական գործունեություն ծավալելու մեջ:
Վրաստանի իրավապահները խոստացել են նոյեմբերի 5-ին հանդես գալ մամլո ասուլիսով եւ պաշտոնական տեղեկատվություն տրամադրել: Սակայն մինչ այդ արդեն հայտնի է, որ ձերբակալվածների շարքում Վրաստանի քաղաքացի երկու հայեր կան` Արմեն Գեւորգյան եւ Ռուբեն Շիկոյան:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը երեկ զրուցեց Թբիլիսիի Հայկական ասամբլեայի համակոորդինատոր Առնոլդ Ստեփանյանի հետ:
– Պարոն Ստեփանյան, վրացական մամուլում հայտնված ձերբակալված անձանց` Արմեն Գեւորգյանի եւ Ռուբեն Շիկոյանի մասին ի՞նչ տեղեկություններ ունեք:
– Ձերբակալված անձանցից մեկը` Արմեն Գեւորգյանը, Աջարիայի հայկական միության նախկին ղեկավարն է եղել մինչեւ 2004 թվականը: Կարող եմ վստահեցնել, որ այն տեղեկությունները, թե իբր նա եղել է «Ջավախք» կազմակերպության անդամ` չեն համապատասխանում իրականությանը, նա որեւէ կապ չի ունեցել այդ կազմակերպության հետ: Մյուս ձերբակալվածի մասին տեղեկություններ չկան, համենայնդեպս, հայկական համայնքը տեղեկություններ չունի: Իսկ ահա Արմեն Գեւորգյանի մասին կարող եմ նաեւ հավելել, որ նա մշտապես մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Աջարիայի նախկին իշխանությունների` Ասլան Աբաշիձեի հետ, իսկ այսօր, որքանով ես տեղյակ եմ, որոշակի հարաբերություններ ուներ Վրաստանի նախագահի ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական Վան Բայբուրդի հետ, եւ այս առումով այս տեղեկատվությունը բոլորի համար անակնկալ է: Ուշագրավ է նաեւ այն, որ այս ձերբակալությունները համընկան Աջարիայում մեծ հեղինակություն ունեցող Էդուարդ Սուրմանիձեի ձերբակալության հետ: Է.Սուրմանիձեն խորհրդարանի նախկին փոխխոսնակն էր եւ Զուրաբ Ժվանիայի ընկերը: Այսինքն` Է.Սուրմանիձեի եւ Ա.Գեւորգյանի ձերբակալությունները միաժամանակ տեղի ունեցան: Ուստի, հաշվի առնելով նրա նախկին կապերը, կարելի է եզրակացնել, որ որոշակի հարաբերություններ եղել են նաեւ Է.Սուրմանիձեի հետ: Մենք ենթադրում ենք, որ վերջին ձերբակալությունների առիթով գոյություն ունի որոշակի կապ ընդդիմության ծրագրերի հետ` կապված հանրահավաքների անցկացման կամ ավելի լուրջ ծրագրերի հետ, քանի որ Է.Սուրմանիձեն ներգրավված է եղել որոշակի փակ միջոցառումների անցկացմանը, որը կազմակերպում էր արմատական ընդդիմությունը, եւ որը պրոռուսական է համարվում: Գուցե Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է ավելի մանրամասն տեղեկություններ հաղորդել նոյեմբերի 5-ին, հենց այն օրը, երբ ընդդիմությունը պատրաստվում է հանրահավաք անցկացնել: Սա հավանաբար վկայում է այն մասին, որ վերջին ձերբակալությունների առնչությամբ նոյեմբերի 5-ին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի այս կամ այն քաղաքական գործիչի, արմատական ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստների վերաբերյալ: Հավանաբար այս միջոցառումը նպատակ ունի բացահայտելու հայտնի քաղաքական գործիչներին, արմատական կուսակցություններին եւ ռուսական հետք գտնելու նրանց գործունեության մեջ:
– Այսինքն` դուք բացառո՞ւմ եք ձերբակալվածներին ներկայացվող լրտեսական գործունեության վերաբերյալ մեղադրանքները:
– Ես ոչինչ չեմ բացառում, քանի որ կոնկրետ տեղեկատվություն չկա: Ոչինչ չեմ բացառում, որովհետեւ, այնուամենայնիվ, նրանք պահպանել են լուրջ կապեր Աջարիայի նախկին իշխանությունների հետ, որոնք բնակվում են Մոսկվայում, եւ բացի այդ` չեմ բացառում, որ նրանք կապված են արմատական ընդդիմության հետ, որն էլ իր հերթին կապեր ունի Ռուսաստանի հետ: Մյուս տարբերակը կարող է լինել այն, որ իշխանությունները փաստեր են որոնում, որպեսզի ընդդիմությանը մեղադրեն հակապետական գործունեության մեջ:
– Տեղեկատվություն տարածվեց նաեւ այն մասին, որ Արմեն Գեւորգյանի եւ Ռուբեն Շիկոյանի մասին տեղեկատվությունը ուղարկվել է ՀՀ ԱԳՆ-ին եւ Դաշնակցություն կուսակցությանը: Սա ի՞նչ է նշանակում:
– Մինչեւ 2005 թվականը Արմեն Գեւորգյանի հետ կոնտակտներ ունեցել եմ` որպես հայկական համայնքի ղեկավարի, եւ չէի ասի, թե նա համակրում էր Դաշնակցություն կուսակցությանը եւ կապեր կարող է ունենալ այդ կուսակցության հետ: Նա զբաղվում էր հայերի հարցերով` չքաղաքականացնելով խնդիրները, սակայն ուներ պրոաջարական դիրքորոշում: Ուստի կարծում եմ, որ Ա.Գեւորգյանի վերաբերյալ ապատեղեկատվության տարածման նպատակը էթնիկ երանգավորում տալն է:
– Պարոն Ստեփանյան, այս տիպի տեղեկությունները ինչպե՞ս են ազդում Հայաստան-Վրաստան հարաբերություններին վրա, Վրաստանի հասարակության վրա:
– Կարծում եմ, որ տվյալ դեպքում, երբ հրապարակվեցին ձերբակալվածներից ընդամենը երեքի անունները, որոնցից երկուսինը հայկական ազգանուններ են, կտրվի էթնիկական երանգավորում: Վստահ եմ, որ կգտնվեն մարդիկ ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Հայաստանում, որոնք կհավատան հայկական հետքին, որ նրանք ներքաշված են գործընթացների մեջ, որոնք ուղղորդվում են ռուսական ուժերի կողմից, ինչն էլ հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար դրական հեռանկար չէ: Ես համոզված եմ, որ այս ամբողջ տեղեկատվության տարածումը իշխանությունների ձեռքի գործը չէ, Վրաստանի իշխանությունները բացարձակապես շահագրգռված չեն հայ-վրացական հարաբերությունների վատթարացմամբ: Պետք է փնտրել այն ուժերի մեջ, որոնք շատ ինտենսիվորեն ձգտում են, որպեսզի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ դրական, նորմալ հարաբերություններ չլինեն:
– Մի քանի օր առաջ Վրաստանում Gallup հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքներով վրացիների համար բարեկամ երկրների ցանկում ԱՄՆ-ից հետո, դրական վերաբերմունքի առումով, երկրորդ տեղում Ադրբեջանն է, ապա հաջորդում են Ուկրաինան, ԵՄ-ն եւ Թուրքիան, մինչդեռ Հայաստանը այդ ցուցակում տեղ չի գտել: Սա ինչի՞ հետեւանք է, ձեր կարծիքով:
– Ես միշտ ասել եմ, որ Հայաստանի եւ Վրաստանի շուրջը գտնվող ոչ մի երկիր լրջորեն շահագրգռված չէ հայ-վրացական հարաբերությունների նորմալացմամբ: Ասեմ ավելին` որոշ երկրներում ֆինանսական միջոցներ են ներդրվում, որպեսզի աջակցեն այն բացասական տրամադրություններին, որոնք առկա են վրացիների մոտ հայերի նկատմամբ եւ հայերի մոտ վրացիների նկատմամբ: Ոչ ոք չի զբաղվում նրանով, որպեսզի վերացվեն այդ բացասական կարծրատիպերը: Վերջերս որոշ քայլեր եղան, բայց դրանք բավական զգույշ քայլեր էին` արեւմտյան եւ ամերիկյան գործընկերների կողմից, եւ դրանք փորձնական քայլեր էին: Բայց սրանք այն համարժեք ռեսուրսները չեն, որոնք ներդրվում են տարիներ շարունակ մյուս կողմից` նպատակ ունենալով պահպանել հայ-վրացական հարաբերություններում բացասական տրամադրությունները: Նշեմ նաեւ, որ մի քանի հարցումների համաձայն, որոնք վերջին յոթ տարիներին են իրականացվել, էթնիկ վրացիները նշել են, որ չէին ցանկանա, որպեսզի հայերը, օրինակ, իրենց բնակավայրում իրենց հարեւան լինեին… Այսինքն` հայերը առաջին անցանկալիների շարքում են: Ուստի ցանկանում եմ նշել, որ վերջին հարցումի տվյալներից չարժե զարմանալ, որովհետեւ ոչինչ չի արվում բացասական միտումները վերացնելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում