Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց անցկացվեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույց։ Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, չնայած ակցիայի մասնակիցների հորդորին , այդպես էլ դուրս չեկավ և հիմնավորումներ չներկայացրեց: Շենքի առջև հավաքված տասնյակ ոստիկանները թույլ չեն տալիս քաղաքացիներին ազատ տեղաշարժվել: Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև բախում սկսեց, որ վերաճեց ծեծկռտուքի: 10 -ից ավել մասնակիցներ բերման ենթարկվեցին:
Մասնակիցները տարբեր մեթոդներով փորձեցին կանխել իրենց ընկերներին ոստիկանական բաժանմունք տեղափոխելը, հենց այդ ժամանակ ժամանեց ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանը, ում հրահանգով ոստիկանների գործողություններն առավել կոշտ բնույթ կրեցին. մարդկանց քարշ էին տալիս, քաշում աղջիկների մազերը, բառի բուն իմաստով` մարդկանց ոստիկանական մեքենայի դիմացից ձեռքից ձեռք շպրտելով էին հեռացնում: