2012 թ. Աֆղանստանում օփիումի կակաչների պլանտացիաներն ավելացել են 20 %-ով։ Այս մասին նշվում է ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում:
Դրա հետ մեկտեղ ՄԱԿ-ը հաղորդում է, որ օփիումի արտադրությունը երկրում 2012 թ. կրճատվել է մեկ երրորդով՝ վատ եղանակների և բույսերի հիվանդությունների պատճառով: Այնուամենայնիվ, օփիումի բարձր գները ոգևորում են ֆերմերներին ընդլայնելու դրա արտադրությունը, որքան էլ կառավարությունը պայքարի արտադրության այդ ոլորտի դեմ։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում արտադրվում է համաշխարհային օփիումի 90 %-ը, որի վաճառքից ստացված եկամուտը ծախսվում է երկրի զինված խմբավորումների ֆինանսավորման համար:








































