Tuesday, 16 04 2024
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով

Դու որսդ արա, նավդ քշի, լողդ լողա

Ռոբերտ Քոչարյանը հերթական հարցազրույցն է տվել, և այս ամենն արդեն ծիծաղելի էլ չէ: Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է ոչիշխանական այսպես կոչված քառյակի 12 կետերին, այդ թվում՝ Որոտանի ՀԷԿ-երի կասկադի վաճառքին:

Որոտանը վաճառվեց ամերիկյան «Գլոբալ կոնտուր» ընկերությանը, և սա եզակի իրողություն է հայկական էներգետիկայում, երբ ռուսականից բացի՝ որևէ այլ ներդրում է կատարվելու, այլ սեփականատեր է ի հայտ գալիս, այն էլ հեղինակավոր ընկերություն հիդրոէներգետիկայի ոլորտում: Սա էներգետիկ համակարգի դիվերսֆիկացիայի շատ փոքր, բայց գոնե քայլ է, որը, սակայն, այսօր հայտնվել է կասկածի տակ և կարող է վերանայվել: Ռուսաստանի համար անընդունելի է, որ իրենից բացի՝ Հայաստանի ռազմավարական ոլորտում որևէ այլ սեփականատեր լինի, առավել ևս՝ ամերիկյան սեփականատեր: Ու այստեղ շատ հետաքրքիր է, որ այս գործին լծվել են նաև ոչիշխանական քառյակն ու Ռոբերտ Քոչարյանը: Ըստ որում՝ Ռոբերտ Քոչարյանի առումով իրավիճակը հատկապես հետաքրքիր է: Նրա նախագահության ժամանակաշրջանում Հայաստանը զրկվեց էներգետիկայից՝ բառի բուն իմաստով: Երկրի ռազմավարական կարևորագույն ոլորտը, այս թվում և Իրանից այլընտրանքային գազամուղը, հանձնվեց Ռուսաստանի սեփականությանը, ռուսական պետական ընկերությունների տնօրինությանը: «Գույք պարտքի դիմաց» տրամաբանության արդյունքում Հայաստանը Ռուսաստանին, ըստ էության, շարունակեց պարբերաբար պարտք մնալ, փոխարենը զրկվեց էներգետիկայից: Սակայն այս ամենից զատ ամենահետաքրքրական արդյունքն է, որ ունեցել է հայկական էներգետիկան այս գործարքներից հետո:

Արդյունքը մենք տեսնում ենք այսօր, երբ ակնհայտ է դառնում, որ ռուսական ընկերություններում տեղի է ունեցել, մեղմ ասած, վատ մենեջմենթ, որն առաջացրել է ֆինանսական ճեղքվածքներ:

Այն, որ այս ամենի հարցում կա պետական պատասխանատվություն՝ պետական կարգավորման քաղաքականության առումով, անվիճելի է, սակայն նույնքան անվիճելի է նաև այն փաստը, որ այս տարիների ընթացքում ռուսական ընկերությունները արդիականացմանն ուղղված ոչ մի շոշափելի, երկարաժամկետ գործունեություն չեն ծավալել հայկական էներգետիկայում: Այսինքն՝ էներգետիկ հզորությունները տարեցտարի հանձնվել են անարդյունավետ ներդրողի, և արդյունքում մենք ունեցել ենք միայն այն, որ Հայաստանի էներգետիկ հզորություններն օտարվել են, իսկ զարգացում չի եղել: Եվ զարգացում ոչ միայն չի եղել, այլև եղել է ռեգրես, որին մենք բախվել ենք այսօր:

Եվ այս պայմաններում, երբ Ռոբերտ Քոչարյանը խոսում է Որոտանի ՀԷԿ-երի կասկադի վաճառքի մասին, խոսում է օրինականության, նպատակահարմարության և այլնի մասին, հայտնի ֆիլմից հայտնի հարցադրումն է առաջանում. «Իսկ գողանում էիր դու սովետակա՞ն օրենքներով»:

Ռոբերտ Քոչարյանը, մինչև Որոտանի մասին հարցերի պատասխանելը, երևի պետք է նախևառաջ պատասխանի հարցերին, թե ինչպե՞ս եղավ, որ Հայաստանը իր էներգետիկ համակարգը տվեց Ռուսաստանին, ինչպես եղավ, որ դիվերսիֆիկացիայի և անվտանգության նպատակով կառուցվող իրանական գազամուղը դարձավ «Գազպրոմի» սեփականությունը դեռ չկառուցված, ըստ որում՝ այդ մասին 2006 թվականին Հայաստանի հասարակությունն իմացավ «Գազպրոմի» կայքում հրապարակումից, որտեղ նշվել էր, որ Հայաստանում «Գազպրոմի» հաշվեկշիռն ավելացել է, և միայն դրանից հետո պարզվեց, որ հայ-իրանական գազամուզը դեռ չկառուցված, շահագործման չհանձնված՝ արդեն «Գազպրոմին» է պատկանում: Ինչպե՞ս եղավ, որ գազամուղի խողովակն այդքան նեղ կառուցվեց, որպեսզի խոսք չլինի հնարավոր տրանզիտի մասին:

Ահա այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները տալուց հետո Ռոբերտ Քոչարյանը թող անցնի Որոտանի կասկադին և էներգետիկ մյուս հարցերին:

Հայաստանի էներգետիկան այսօր կենսական կարիք ունի դիվերսիֆիկացիայի, ռուսականից բացի՝ այլ ներդրումների, որոնք ոչ միայն արդիականացման համար կարևոր կլինեն, այլ նաև էներգետիկ անկախության վերականգնման համար: Եվ երբ այս ուղղությամբ եզակի քայլ է կատարվում, ապա այդ քայլի դեմ ուղղված գրոհները ոչ այլ ինչ են, քան գրոհներ Հայաստանի էներգետիկ անկախության դեմ: Եվ մեկնաբանություններն այստեղ, ըստ էության, ավելորդ են:

 

Լուսանկարը՝  2rd.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում