Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

Լուսարձակներ` ՀՀ-Նախիջևան սահմանի վրա․ «Ազդակի» խմբագրականը

Հայ-ադրբեջանական սահմանային գոտիներում արձանագրվող զարգացումները բնականաբար չեն վրիպում տարբեր կենտրոնների ուշադրությունից: Առավել սուր կերպով ուշադրության կենտրոնում հայտնված իրողությունն այն է, որ դիպաշարը հրադադարի հերթական խախտումներով հատկանշված և սովորական երևույթի վերածված ադրբեջանական ոտնձգությունների մասին չէ: Թե՛ Նախիջևանի և թե՛ Տավուշի ուղղությամբ արձանագրված դեպքերը խոսում են արդեն ոչ միայն արցախաադրբեջանական, այլ նաև հայ-ադրբեջանական (Հայաստանի Հանրապետություն-Ադրբեջան սահմանային գոտիներում) արձանագրվող զարգացումների մասին:

Արագ կարգով, մի քանի լրատվություն և ապա` որոշ հետևություններ:

Ուրբաթ օր հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային հարված էր ստացել ժամկետային մի զինվոր:

Հունիսի 5-ին ՀՀ-Նախիջևան սահմանի Արարատի հատվածում ադրբեջանցի դիպուկահարների կրակոցից սպանվել էին երկու պայմանագրային զինվորական ծառայողներ:

ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը ուրբաթ օրը այցելել էր ՀՀ-ի հարավ-արևմտյան սահմանագոտում տեղակայված զորամիավորումներին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ պաշտպանության նախարարը այցելել է մարտական հենակետեր, հետևել է դիրքերի մարտավարական բնագծի ինժեներական բարելավման և հենակետերի կահավորման աշխատանքներին, ծանոթացել է մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին:

Դեպքերի բնույթն ու պատահարների մանրամասները իմանալու համար պետք է սպասել պաշտոնական լրահոսին: և իրոք, սա այն ոլորտն է, որտեղ ենթադրությունների վրա հիմնված վերլուծումներն ու մեկնաբանությունները պետք է զիջեն առարկայական տեղեկություն հաղորդելու սկզբունքին. հատկապես մեր նման կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար իբրև աղբյուր պետք է նկատի ունենալ զինվորական համապատասխան գերատեսչությունների մամուլի ծառայությունների հաղորդածները:

Բայց անկախ դեպքերի բնույթից, հենակետերի կարգավիճակին վերաբերող մանրամասնություններից, նախահարձակման կամ համարժեք պատասխանների արդյունքներից, արժե մի քանի դիտարկում կատարել։

Արձանագրվող դեպքերի միջավայրերի և զինվորական ճակատների բռնկման հարավ-արևմտյան զգալի բաժինները հայտնապես խոսում են ՀՀ-Նախիջևան շփման գծերի մասին:

Դեպքերի շարժառիթներին, ռազմագիտական ակնոցով կատարվող դիտարկումներին որոշ հետևություններ անելը պահանջում է մասնագիտական մոտեցում: և առանց տիրապետելու իրավիճակի մանրամասներին, զարգացումների մասին եզրահանգումներ անելը լրագրողական առումով ճիշտ պիտի չլիներ:

Տեղեկատվականի դեպքում սակայն, փաստերի վրա հիմնվելով որոշ խորհրդածություն անելը կարող է օգտակար լինել։ Նախիջևանի ուղղությամբ արձանագրված զարգացումների օրերին հայկական կողմից կային հերքումներ. ադրբեջանականը համեմատաբար զուսպ էր և պահում էր որոշակի լռություն: Աշխույժը ռուսականն էր, որը խոսում էր հայկական ուժերի առավելության, այդ ուղղությամբ հենակետ գրավելու և Նախիջևանում ադրբեջանական գյուղի բնակչության տարհանման մասին:

Առայժմ ավելի հետևություն անելը թվում է, թե նպատակահարմարություն չի ապահովի: Հայկական կողմից կա որոշակի զսպվածություն այս մասին բարձրաձայնումներ կատարելու: Նախիջևանի աշխարհագրությունը նկատի ունենալով կան վերլուծություններ, որոնք նշում են հարցի արտակարգ տարողությունը` ընդգծելու համար, որ արձանագրվածը ռուս-թուրքական քաղաքական պարանաձգությունում տեղավորվող ուղերձների փոխանակում է:

Չէ բացառված, որ նախահարձակ կողմի, հենակետ գրավողի կամ տարհանված գյուղերի մասին լրատվությունները շարունակվեն: Նաև, որ` արցախաադրբեջանականից բացի ընդհանրապես հայ-ադրբեջանական շփման գծերի վրա շարունակվեն նման մասնակի բախումներ:

Պարզը այն է, որ ռուսական լրատվադաշտը մեծ լուսարձակներ է բացել ՀՀ-Նախիջևան սահմանի վրա: Մինչ, առնվազն իրեն հատուկ թափով ադրբեջանական կողմը չի լուսաբանում արձանագրվող պատահարները:

Հայկական կողմը այս դեպքերի լուսաբանման համար բացառապես պետք է նկատի ունենա պաշտոնական լրահոսի փոխանցածները: Վաղ է հաստատել, որ Նախիջևանի ուղղությամբ զարգացումները կարող են ստանալ տարածաշրջանային տարողություն:

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում