Friday, 29 03 2024
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը

Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հարցը Ռուսաստանը կարգավորել է Ադրբեջանի հետ

Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հարցը Ռուսաստանը կարգավորել է Ադրբեջանի հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Սմբատ Կարախանյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին միանալու գործընթացին և ձգձգումներին:

Նա նշեց, որ այս գործընթացը պարզ չի եղել, բավականին խնդիրներ են եղել, այդ թվում՝ Ղարաբաղի կարգավիճակի, ապրանքների մաքսային դրույքաչափերի, ՀՀ արտաքին առևտրի հետ կապված խնդիրներ, բայց ՀՀ իշխանությունները բաց թողեցին հստակ ծրագրեր ներկայացնելու իրենց հնարավորությունը, հայտնվեցին անհարմար վիճակում և այսօր ակտիվ դիրքորոշում ունենալու հնարավորությունը կորցրած՝ ստիպված հայտնվել են լսողի ու իրադարձություններին կողքից հետևողի և ոչ ծրագրեր ու դիրքորոշում առաջ քաշողի դերում:

Կարախանյանի գնահատմամբ ՝ սա հերթական նստվածքն է տվել Եվրասիական միության հիմնադիր պետությունների շրջանում: Ուստի, նրա խոսքով, ՌԴ-ն ստիպված եղավ այս հարցերի լուծումն իր վրա վերցնել, որպեսզի եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների հիմնադրման ճանապարհին հիմնադիրների և անդամության թեկնածու երկրների միջև տարաձայնություններ չառաջանան:

«Որպեսզի կոնֆլիկտ չստեղծվի Հայաստանի անդամակցության վերաբերյալ՝ պայմանավորված Ղազախստանի դիրքորոշմամբ, որոշեց այս հարցը կարգավորել, ճշտել Ադրբեջանի իշխանությունների հետ և կարողացավ Լավրովի՝ Ադրբեջան կատարած այցով ցանկալի արդյունքի հասնել, այն է՝ եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների շրջանակում ԼՂ հարցը չի քննարկվելու, այն կարգավորվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, և Ռուսաստանը դեմ է մաքսակետի տեղակայմանը, թեև այդ հարցն այն հարցն է, որը կարող է բարձրանալ ցանկացած պահի»,- ասաց Սմբատ Կարախանյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանություններն իրենց անգործությամբ Ռուսաստանին թողեցին այդ խնդիրների կարգավորումը, Ռուսաստանը կարգավորեց, և մնացել են միայն մանրուքներ:

Ի՞նչ է լինելու Ղարաբաղի կարգավիճակը այդ բանակցությունների արդյունքում՝ հարցին Կարախանյանը պատասխանեց. «Սահմանների հետ կապված հարց ԵՏՄ-ում չի քննարկվում և չի քննարկվելու, և այստեղ որևէ հակահայկական ուղղություն չի լինելու: Հայաստանն անուղղակիորեն պետք է հրաժարվեր ԼՂ-ից կամ ճանաչեր Ադրբեջանի կազմում ոչ ուղղակի ձևով, բայց ՌԴ-ն կանխեց իրավիճակը: Որքան էլ քննադատենք ՌԴ-ին, բայց այս հարցում հայամետ քաղաքականություն վարեց, և ԼՂ հարցը չխառնվեց ընդհանուր կաթսայում և թողնվեց Մինսկի խմբին, ԼՂ և ՀՀ-ի սահմանն էլ մնում է այն կարգավիճակում, ինչ այսօր կա:

Կլինեն քննարկումներ՝ կապված անցակետի հետ, բայց Ռուսաստանն առաջարկում է, որ դա մնա այնպես, ինչպես կա: Եթե լինի անցակետ, ապա այն կկրի ձևական բնույթ, հստակ ոչ մի արգելափակող գործառույթներ չեն լինի, թեև ես կարծում եմ, որ ՌԴ դիրքորոշումն անցողիկ է, և եթե լինեն փոփոխություններ, ապա դրանք կլինեն ռուսական դիրքորոշման որոշակի խմբագրումներ»:

Ըստ նրա՝ Հայաստանը պաշտոնական մակարդակում իր դիրքորոշումը հայտնել է ԵՏՄ անդամակցության վերաբերյալ, բայց չի ունեցել որևէ ծրագրային մոտեցում, որն այս իրավիճակում ամենաբացասական հանգամանքն է: Նրա խոսքով՝ Հայաստանն իր դիրքորոշումը պետք է փորձեր հիմնավորել հստակ ծրագրով ու հաշվարկներով՝ ապացուցելով, թե ինչու նպատակահարմար չէ ՀՀ-ի ու ԼՂ-ի միջև մաքսակետի տեղակայումը և այլն, և այլն:

Սմբատ Կարախանյանի կարծիքով՝ առաջիկայում ՀՀ-ն կմիանա եվրասիական պրոյեկտներին, քանի որ այդ հարցն արդեն լուծված է և որոշված: « Չեմ կարծում, թե անակնկալներ լինեն»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում