Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայտնի կենդանու պես

Հովիկ Աբրահամյանն անհաջող աճպարարություն արեց՝ կուտակային պարտադիր կենսաթոշակային վճարումը վերածելով պարտադիր՝ նպատակային սոցիալական վճարի: Որքան միամիտ պետք է լինի Հայաստանի քաղաքացին, այս աճպարարության պարզունակությունը չհասկանալու և չբացահայտելու համար:

Մի՞թե Հայաստանում կան այդպիսի քաղաքացիներ: Հովիկ Աբրահամյանն ու նրա կառավարությունը, փաստորեն, կարծում են, որ նման քաղաքացիներ կան: Այլապես քաղաքացիների հետ նման կերպ չէին վարվի՝ մարդկանց դնելով հայտնի կենդանու տեղ և պարտադիր կուտակայինը փոխարինելով ընդամենը պարտադիր նպատակայինով: Միգուցե այս պարտադիր նպատակայինը մարդկանց ուսերին դնելու է մեկ-երկու հազար դրամով ավելի-պակաս ֆինանսական բեռ` մի մասը տեղափոխելով գործատուների ուսերին, սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվում, այսինքն` բեռը շարունակում է մնալ քաղաքացիների ուսերին:

Կա՛մ կառավարությունը մշակելով այս ամենը չի հասկանում տարբերության ըստ էության բացակայությունը, կա՛մ հույս ունի, որ տարբերության բացակայությունը չի հասկանալու քաղաքացին` կարծելով, թե բեռն իր ուսերից վերցրել են: Իրականում այս ամենը վկայում է այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը բացահայտում է մեկ այլ բան՝ այն մեծ բլեֆը, որ մի քանի օր շարունակ հասարակությանն էր մատուցվում որպես հավասար մրցակցություն հաստատելու, «ինձանից սկսելու» բեկումնային որոշում:

Հովիկ Աբրահամյանը կա՛մ ինքն իրեն չի հավատում, կա՛մ չի հավատում այն խոշոր գործարարներին, որոնց հետ իբր պայմանավորվել է ստվերից դուրս գալու վերաբերյալ: Միգուցե գործ ունենք համատեղ մի ստի հետ, որ բացահայտվում է կառավարության գործելաոճով: Սուտը ստվերի դեմ պայքարն է, որովհետև եթե Հայաստանում ստվերի դեմ պայքարի մասին կարգախոսները սուտ չլինեին, ինչպես որ սուտ են եղել միշտ, ապա Հայաստանում պարտադիր կուտակայինը պարտադիր նպատակայինով փոխելու աճպարարության կարիք չէր լինի:

Հովիկ Աբրահամյանն ու նրա կառավարությունը գիտեն, որ պետության գանձարանը դատարկ է, և գումարներ են պետք: Լավ գիտեն, որովհետև իրենք են եղել այդ գանձարանը դատարկելու երկտասնամյա գործընթացի ակտիվ մասնակիցները, այն մարդիկ, ովքեր այսօր ռեաբիլիտացվել են կառավարության անդամի տեսքով, թեև ըստ էության նախորդ դիրքերում էլ վատ վիճակում չեն եղել: Որտեղի՞ց պետք է գան այդ գումարները՝ կա՛մ մոնոպոլացված և օլիգոպոլացված, մի քանի կլանի և ընտանիքի միջև բաժանված տնտեսությունից, կա՛մ հասարակությունից, որի գրպանում դեռևս գրոշներ մնացել են, որը իր որդիներին, հայրերին ու ամուսիններին ուղարկում է Ռուսաստան գումար վաստակելու և Հայաստանում իրենց գոյությունը պահելու:

Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր ավելի քան 100 խոշոր գործարարների, ըստ էության սահմանադրախախտների հետ, որոնց մի մասը պատգամավոր է, բայց որպես գործարար եկել էր հանդիպմանը: Հանդիպել էր նրանց ու հայտարարել էր, որ ստվերից պետք է դուրս գալ: Նրանք էլ իբրև թե համաձայնել էին, նույնիսկ Սամվել Ալեքսանյանը: Եթե խոշոր գործարարները, Հայաստանի տնտեսությունն ուզուրպացրած քրեաօլիգարխիկ շարքերը դուրս են գալիս ստվերից և սկսում են աշխատել օրենքով, կարգով ու հարկով, ապա Հայաստանում ֆինանսական դատարկության հարցերը կարող են արագորեն լուծվել, առնվազն կսկսվի լուծման մի շոշափելի գործընթաց, երբ հասարակությունն արդյունքները տեսնելով ու գնահատելով կարող է նույնիսկ համբերատար դառնալ շատ այլ հարցերում և սպասել, մինչև որ հնարավոր կլինի նաև ապահովել ավելի մեծ ժամանակ պահանջող խնդիրների լուծումը:

Սակայն այդ տարբերակը նշանակում է, որ խոշոր գործարարները պետք է հրաժարվեն Հայաստանում իրենց արտոնյալ դիրքերից: Իսկ նրանց, այսինքն` գերակշիռ մասով (բացառություն կարող են կազմել մեկ-երկու խոշոր գործարար) քրեաօլիգարխիկ բիզնեսի հենասյունը, հենարանը արտոնյալ պայմաններն են, այսինքն` օրենքից վեր լինելը: Եթե դա չկա, ուրեմն չկա նաև նրանց բիզնեսը, չկան նաև գերշահույթները, որ ստանում են արտոնյալ պայմաններից, որ ստանում են բյուջետային պատվերներից: Քրեաօլիգարխիան չի հրաժարվի իր ունեցած-չունեցածից, որովհետև դրանից հետո այլևս անխուսափելի է լինելու իշխանությունից հրաժարվելը:

Հետևաբար` քրեաօլիգարխիան պնդելու է հասարակության գրպանը պարտադիր մտնելու տարբերակի վրա, փոխելով ընդամենը անունները՝ պարտադիր կուտակայինից անցում կատարելով պարտադիր նպատակայինի: Անվանափոխությամբ, ձևափոխությամբ իրականացվող, բայց նույն բովանդակությունն ու նույն փիլիսոփայությունը պարունակող պարտադիր կուտակային համակարգը Հայաստանում հանդիսանում է ներիշխանական վերադասավորումների և կառավարության փոփոխության գործընթացի հստակ ինդիկատոր` ցույց տալով, որ այդ գործընթացում, այդ գործընթացի համար պայքարում իրականում բացարձակապես տեղ չի ունեցել հասարակական շահը, այլ եղել է ընդամենը իշխանության մեջ ներքին հարցեր լուծելու գործիք, ինչպես միշտ:

Հիմա Հովիկ Աբրահամյանն ու նրա կառավարությունը պետք է ինչ-որ կերպ ազատվեն այդ գործիքից, բայց քանի որ իրավիճակն առավել քան հստակ է՝ կամ-կամ, մնացել է աճպարարության տարբերակը: Եթե դա էլ չանցնի, ապա կառավարության հաջորդ քայլն ամենայն հավանականությամբ կմնա հիպնոսը՝ «բոլորի համար ընդունելի Կաշպիրովսկին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում