Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը ցուցադրել է, թե ինչ տեսք է ունեցել դպրոցական տարիքում՝ նշելով, որ դա նվիրվում է իր դպրոցական պարահանդեսի 30-ամյակին, հայտնում է 7days.ru-ն:
Կիրկորովը պատմել է, որ 1984-ին ավարտել է Մոսկվայի №413 միջնակարգ դպրոցն ու 1 ամիս անց ընդունվել Մոսկվայի Երաժշտական թատրոնի ու էստրադայի ֆակուլտետ:
«Շնորհակալություն, իմ բոլոր ուսուցիչներին ու իմ համադասարանցիներին այդ հիանալի 10 տարում, երբ եղել են առաջին հաղթանակներն ու առաջին հիասթափությունները, առաջին սերը, առաջին կերեսն ու առաջին հրաժեշտը: Եվ, իհարկե, իմ անկեղծ շնորհավորանքը 2014-ի շրջանավարտներին»,- գրել է նա Instagram-ի իր էջում: