Wednesday, 24 04 2024
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս

Տերը հասարակությունն է

Եռամյա ընդմիջումից հետո Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը ծնունդ է տվել իշխանության և ընդդիմության միջև հնարավոր գործարքի մասին խոսակցությունների և գնահատականների ակտիվացման: Այստեղ բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում` այն առումով, որ այդ խոսակցությունները իշխանության համար հնչում են պատվաբեր լույսի ներքո, իսկ Կոնգրեսի համար դրանք հնչում են վարկաբեկիչ լույսի ներքո:

Իրականում, սակայն, այս ընկալումները կարծես թե փոքր-ինչ չափազանցված են ու ծայրահեղ: Իրականում կարիք կա հասկանալու, թե ինչ է կատարվել երկրում և ինչ է նշանակում գործարք: Հայաստանը ծանրագույն ճգնաժամի առաջ է, համընդհանուր ճգնաժամի առաջ: Այս պարագայում ճգնաժամի հաղթահարումը դառնում է այն նպատակը, որը թերևս արդարացնում է միջոցները: Ինչու է այդպես: Բանն այն է, որ ինչ միջոց էլ որ կիրառվի, միևնույն է, թերևս այդ միջոցը չի կարող երկրին այնքան վնասել, որքան ճգնաժամի շարունակումը, ինչը նույնն է թե` էլ ավելի խորացումը: Կրկնում ենք, ճգնաժամը երկրում չափազանց լուրջ է, և ճգնաժամը ինքնանպատակ չէ, այլ ճգնաժամի հաղթահարումն է նպատակը:

Եվ եթե, օրինակ, այդ ճգնաժամի ընթացքը փոքր-ինչ կասեցնելու համար ընդդիմությունն ու իշխանությունը կարող են ինչ-որ փոխզիջման գալ Ազատության հրապարակի հարցում, դա իհարկե, մի կողմից, պետք չէ ներկայացնել որպես երկրի փրկության գործի մեծագույն ձեռքբերում, բայց նաև պետք չէ ներկայացնել որպես հասարակության թիկունքում հյուսված դավադրություն: Պետք է ներքաղաքական պրոցեսները ընկալել հնարավորինս օբյեկտիվ, բազմակողմանի և հնարավորինս հասուն:

Կա իրավիճակ, երբ արմատական հակադրություն է, դիմակայություն, երբ նյարդերը պրկվում են, լարվում են, երբ լիցքերը կուտակվում են, և հայտնի չէ, թե երբ, որտեղ և ինչպես տեղի կունենա վճռական ճակատամարտը և ինչով այն կավարտվի առաջին հերթին պետության համար, և կա իրավիճակ, երբ ճակատամարտի փոխարեն, գերադասվում է լոկալ պայմանավորվածությունների մարտավարությունը. պայմանավորվել և լուծել որևէ խնդիր, եթե դա հնարավոր է, և եթե այդ խնդրի լուծումը ինչ-որ չափով կարող է կանխել Հայաստանի սրընթաց գահավիժումը: Իրականում համաձայն ենք, որ սահմանն այստեղ շատ նուրբ է, իսկ հաճախ նաև հանրային լայն զանգվածների համար աննշմարելի և աննկատ:

Սակայն, ի վերջո, գնահատական տվողը հենց հասարակությունն է, իսկ հասարակությունը գնահատում է իր տեսածով: Հետևաբար հասարակությանը չտեսնված բաներում համոզելու փոխարեն, թերևս ավելի նպատակահարմար է կենտրոնանալ տեսածի, երևացողի վրա և փորձել հասկանալ, թե այդ երևացողը որքանով է բավարարում հասարակության պահանջները թե՛ ժամանակի, թե՛ բովանդակության առումով:

Մնացյալը, թերևս, հասարակությանը չպետք է հետաքրքրի էլ. հասարակությունը քաղաքական սուբյեկտներին առաջադրում է իր պահանջները և իր պահանջների տերն է, ու տիրոջ իրավունքով էլ կայացնում է այս կամ այն ուժի վերաբերյալ իր որոշումը, իսկ հարկ եղած դեպքում էլ իրացնում այն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում