Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Կներեք ինձ». Շարքային Արթուրը կրակել է իր որովայնին ոչ թե ինքնասպան լինելու, այլ չծառայելու համար

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Հարութ Պետրոսյանի և Արթուր Աթասունցի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ:

Հարութ Պետրոսյանը և Արթուր Աթասունցը ժամկետային զինծառայողներ են եղել: Աթասունցը կոչումով սերժանտ էր, ջոկի հրամանատար, իսկ Պետրոսյանը՝ շարքային:

Դատական ակտով հաստատված է գնահատվել, որ 2012 թվականի օգոստոսին, լինելով դիրքի ավագ, զինվորական պարտականությունների կատարման կապակցությամբ գետնատնակի հետնամասում սերժանտ Աթասունցը ծեծի է ենթարկել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող շարքային Հարութ Պետրոսյանին:

Վերջինս էլ իր հերթին դիտակետում քնելու պատճառով ծեծել է շարքային Է. Աղեկյանին:

Նույն ամսի մեկ այլ օր սերժանտ Աթասունցը ինքնաձիգը ոչ ըստ կարգի մաքրելու պատճառով վիրավորել է շարքային Պետրոսյանին՝ հայհոյել ու ձեռքի ափով մեկ անգամ հարվածել է զինվորի ծոծրակին:

Սեպտեմբերի 14-ի ժամը 22-ից մինչև սեպտեմբերի 15-ի ժամը 3-ը սերժանտ Աթասունցը, նշանակված լինելով դիրքի ավագ, թողել է դիրքի տարածքը, գնացել հարևան դիրք՝ սերժանտ Մոսոյանի ծննդյան օրը նշելու: Այնտեղ ոգելից խմիչք է օգտագործել, շեղվել իր ծառայողական պարտականությունների կատարումից:

Սեպտեմբերի 15-ին, ժամը 3-ին վերադառնալով դիրք՝ սերժանտ Աթասունցը նկատել է, որ շարքային Հարութ Պետրոսյանը դիրքում ծառայություն է տանում առանց զրահաբաճկոնի և սաղավարտի, հայհոյել է նրան ու մեկ անգամ ապտակել:

Ապա նա գետնատնակի դիմաց ծեծել ու հայհոյել է Հարութ Պետրոսյանին այն բանի համար, որ վերջինս սուտ տեղեկություններ է հաղորդել իր մասին:

Շարքային Հարութ Պետրոսյանը, բացի վերը հիշատակված դրվագից, երբ ծեծել էր համածառայող Աղեկյանին, նույն օրը ծեծել է նաև այդ արարքի համար իրեն նկատողություն արած սերժանտ Աթասունցին՝ ձեռքերով ու ոտքերով հարվածելով վերջինիս մարմնի տարբեր մասերին ու բահով խփելով նրա դեմքին:

Զենքը մաքրելու հետ կապված էլ դիտողություն ստանալով սերժանտ Աթասունցից՝ հայհոյել է նրան:

Ըստ դատական ակտի՝ 2012 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը 13-ի սահմաններում Հարութ Պետրոսյանը հերթապահություն տանելով դիրքում, զինվորական պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով իրեն ամրակցված ինքնաձիգով կրակել է իր իսկ որովայնի ձախ շրջանին ու ստացել առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածք: Հետագայում նա զորացրվել է պահեստազոր:

Բացի դրանից, ըստ դատական ակտի, Հարութ Պետրոսյանը կատարել է սուտ մատնություն՝ սերժանտ Աթասունցին մեղադրելով առանձնապես ծանր հանցագործության կատարման համար՝ նշելով, թե վերջինս է իրեն սպանելու դիտավորությամբ իր ինքնաձիգով կրակել ու հրազենային վնասվածք պատճառել իրեն:

Հանցավոր արարքների մի ամբողջ փնջի համար մեղադրվող Հարութ Պետրոսյանն ընդունել է բոլոր մեղադրանքները՝ բացի մեկից. նա հայտնել է, որ ինքն իր վրա կրակել է ոչ թե զինվորական ծառայությունից խուսափելու, այլ ինքնասպան լինելու համար, քանի որ զորամասում խնդիրներ է ունեցել…

Մինչև իր վրա կրակելն ինքն իր նոթատետրում նշում է արել, որ ցանկանում է ինքնասպան լինել, ծնողներից ներողություն է խնդրել այդ արարքի համար: Իր ու Աթասունցի միջև վիճաբանություններ են եղել, դրա համար է ինքը նախաքննության ժամանակ նրան սուտ մեղադրել իր վրա կրակելու համար:

Հարութ Պետրոսյանի նոթատետրում ուղղագրական սխալներով գրառում է առկա եղել. «Կներեք ինձ իմ արարքի համար: Իմ պրոբլեմները ինձ էդ քայլին դրդեցին: Կներեք, մամ»:

Արթուր Աթասունցն իրեն լիովին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքներում, դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Ընդհանուր իրավասության դատարանը Արթուր Աթասունցին մեղավոր է ճանաչել , վերջին հաշվով դատապարտել 2 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ համաներում է կիրառվել, և Արթուր Աթասունցն ազատվել է պատժի կրումից:

Հարութ Պետրոսյանն էլ մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրված արարքների համար ու վերջին հաշվով դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի մարտի 26-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էին բերել ամբաստանյալ Հարութ Պետրոսյանը և նրա շահերի պաշտպան Արկադի Իսրայելյանը: Նրանք խնդրել էին բեկանել դատավճիռը և փոփոխել: Զինվորական ծառայությունից խուսափելու համար անդամախեղում կատարելու մեղադրանքով արդարացնել Հարութ Պետրոսյանին, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցակազմի բացակայության հիմքով: Իսկ մնացած մեղադրանքներով նրան դատապարտել հնարավորինս մեղմ պատժի:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց բերված վերաքննիչ բողոքը: Հարութ Պետրոսյանի մասով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվեց անփոփոխ:

Արթուր Աթասունցի մասով էլ, քանի որ բողոք չէր բերվել, դատավճիռն արդեն մտել է օրինական ուժի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում