Saturday, 20 04 2024
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները

Կոալիցիայով կամ կոալիցիայի վրա

ՀՀԿ խմբակցության ղեկավար, կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը երեկ կրկին հաստատել է այն, որ խորհրդարանի 2012 թվականի ընտրությանը ՀՀԿ-ն գնալու է առանց կոալիցիոն գործընկերների:
Գալուստ Սահակյանը հայտարարել է նույնիսկ, որ փորձը ցույց է տվել Հայաստանում դաշինքների անարդյունավետությունը: ՀՀԿ այդ որոշման մեջ որեւէ զարմանալի բան չկա: Զարմանալին կլիներ հակառակը, եթե «Հանրապետականը» որոշեր ընտրությանը մասնակցել ԲՀԿ եւ ՕԵԿ հետ դաշինք կազմած:
Ընդ որում, խնդիրն ամենեւին էլ Հայաստանում դաշինքների անարդյունավետության փորձը չէ: Նույնիսկ լիներ արդյունավետության փորձ` կրկին զարմանալի կլիներ կոալիցիոներների հետ դաշինքով գնալու ՀՀԿ որոշումը: Բանն այն է, որ ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը, ըստ էության, ոչինչ չունեն ՀՀԿ-ին տալու: Այսինքն` «Հանրապետականը» բացարձակապես չի զգում նրանց կարիքը ռեսուրսային առումով: Օրինակ` ի՞նչ կարող է տալ ԲՀԿ-ն ՀՀԿ-ին: Փո՞ղ: Բայց չէ՞ որ ՀՀԿ-ում դրանից ունեցողները շատ-շատ են: Ֆիզիկական ուժ ու սափրագլուխնե՞ր: Բայց չէ՞ որ ՀՀԿ-ում դրանցից էլ շատ ունեն: Վարչական ռեսո՞ւրս: Բայց չէ՞ որ ՀՀԿ-ն ավելի շատ նախարարներ, փոխնախարարներ, գերատեսչական տարբեր ռանգի պաշտոնյաներ ունի: Հասարակական հեղինակությո՞ւն: Բայց չէ՞ որ, եթե ԲՀԿ-ն հասարակական որեւէ հեղինակություն ունի, ապա դա կա միայն այն մարդկանց մոտ, ովքեր հավատում են, որ ԲՀԿ-ն չի ծառայում ՀՀԿ-ին: Այսինքն` եթե այդ հավատը կորի, ապա կկորի նաեւ հանրային հեղինակության այն ռեսուրսը, որ, ի տարբերություն ՀՀԿ-ի, կարող է ունենալ ԲՀԿ-ն: Այսինքն` ակնհայտ է, որ «Բարգավաճ Հայաստանը» որեւէ հարցում չի կարող օգտակար լինել «Հանրապետականին», բացառությամբ այն դեպքի, երբ իսկապես կարողանա բավական արհեստավարժ ձեւով ընդդիմություն խաղալ` այդպիսով փոշիացնելով իրական ընդդիմությանը գնալիք ձայները, որոնք հետո իրենով կանի ՀՀԿ-ն` դրա դիմաց խորհրդարանական ձայներից մի քիչ էլ տալով ԲՀԿ-ին, բայց ոչ այնքան, որ դա նշանակություն ունենա խորհրդարանական մեծամասնություն կազմելու հարցում: Ահա այն տիրույթը, որում կարող է, թերեւս, խաղալ «Բարգավաճ Հայաստանը»:
Դատելով կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից, որ իրենք ձգտելու են 50+1-ի, կարելի է ենթադրել, որ այդ տիրույթը ԲՀԿ-ին չի բավարարում: Սակայն այդ դեպքում ակնհայտ է, որ «Բարգավաճ Հայաստանի» ներկայիս պահվածքը բացարձակապես համարժեք չէ իրավիճակին: Եթե ԲՀԿ-ն իսկապես ձգտում է ավելիին, քան ընդդիմություն խաղալն է, ապա պետք է որ մինչեւ հիմա հստակորեն ներկայացված լինեին այն քաղաքական տարբերությունները, որ կան ՀՀԿ եւ ԲՀԿ միջեւ: Մինչդեռ հանրությանը ներկայացվում են ընդամենը «բարեգործական» տարբերություններ, որոնք, մեծ հաշվով, քչերին են հետաքրքրում, որովհետեւ հասարակությունը, քաղաքացիները, կոպիտ եթե ձեւակերպելու լինենք, հոգնել են տարբեր անձանց բարի գործերից եւ ակնկալում են, որ քաղաքական ուժերը իրենց, այսինքն` քաղաքացիներին կտան գործ անելու, աշխատելու եւ սեփական աշխատանքով արժանապատիվ ապրելու հնարավորություն: Մինչդեռ, մեղմ ասած, դժվար է պատկերացնել, թե «բարեգործական» տարբերություններ ներկայացնելով` Գագիկ Ծառուկյանն ինչպե՞ս է հաղթահարելու ՀՀԿ համեմատ ռեսուրսային տարբերությունը եւ հասնելու իր հռչակած 50+1-ին: Հետեւաբար կա՛մ նա համարժեք չէ իրավիճակի պահանջներին, կա՛մ էլ պարզապես 50+1-ը առավելապես քարոզչական բնույթի հավակնություն է, որը կազմում է ընդդիմություն խաղալու մարտավարության տարրերից մեկը: Հակառակ դեպքում, եթե նույնիսկ ԲՀԿ-ն իսկապես լուրջ հակասություն ունի ՀՀԿ պատկերացումների, գործելաոճի հարցում, միեւնույն է, կուսակցության եւ նրա առաջնորդի ներկայիս գործունեությունը ԲՀԿ-ին որեւէ շանս չի տալիս ՀՀԿ հետ սպասվելիք բարդագույն մրցակցությունում ոչ թե հաղթելու կամ գոնե չպարտվելու, այլ ըստ էության ջախջախումից խուսափելու համար:
Փոխարենը, առաջիկա ընտրությանը ջախջախումից կխուսափի «Օրինաց երկիրը»: Պարզապես, չի կարող արդեն իսկ ջախջախված կամ գոյություն չունեցող բանը ջախջախվել: Իսկ «Օրինաց երկիրը»` որպես քաղաքական դերակատար, որպես քաղաքական գործոն, որպես քաղաքական կշիռ ունեցող ուժ, դադարել է գոյություն ունենալ 2008 թվականի փետրվարի 29-ից, երբ Սերժ Սարգսյանի դեմ կուրծք պատռողների ընդդիմադիր այդ հանրույթը գնաց եւ կոալիցիա կազմեց Սերժ Սարգսյանի հետ: Բայց այդ մասին խոսելն ավելորդ է, քանի որ մեր հանրությունը ականատես է եղել եւ ըստ էության դարձել է այդ երեւույթի անատոմիական փորձագետը: Այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանն իր կողքին պահում ՕԵԿ-ին եւ նույնիսկ ուժեղացնում այն` համալրելով տարբեր կարգի թաղային եւ իշխանական հեղինակություններով: Թվում է, թե Սերժ Սարգսյանը ՕԵԿ-ն ուժեղացնում է ամրացնելով կուսակցության վարչական ռեսուրսը` նրա վրա գրանցելով Խուճուճ Էդոյին, այլ թաղային հեղինակությունների, տարբեր կարգի պաշտոնյաների: Իրականում, սակայն, այդ ամենը ընդամենը կրում է շղարշային բնույթ, եւ իրականում Սերժ Սարգսյանը ոչ թե ուժեղացնում է ՕԵԿ-ը, այլ պարզապես ՕԵԿ-ական համազգեստ է հագցնում ընտրակեղծարար ռեսուրսի մի մասին, որպեսզի այդ ռեսուրսը ՕԵԿ համազգեստով աշխատի ՀՀԿ օգտին: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանին ՕԵԿ-ը պետք է ընդամենը որպես գործիք կրակից իր ՀՀԿ համար շագանակներ հանելու համար: Այլապես, եթե խնդիր լիներ ՕԵԿ-ին խորհրդարան մտցնել, ապա դա կարելի էր անել առանց Խուճուճ Էդոյին եւ այլ հեղինակությունների ՕԵԿ-ական դարձնելու: Պարզապես նրանց կհրամայվեր մի քիչ էլ ՕԵԿ համար աշխատել, եւ վերջ: Թեեւ չի բացառվում, որ վերջում իշխանությունը, այդուհանդերձ, որոշի ՕԵԿ-ին մի քիչ տեղ տալ խորհրդարանում: Բայց դա արդեն կլինի, եթե կոպիտ ձեւակերպեմ, ոչ թե Արթուր Բաղդասարյանի եւ նրա թիմի, այլ Խուճուճ Էդոյի եւ նրա խմբի տեղը խորհրդարանում, որը կրկին ընդամենը կատարելու է «Հանրապետականին» անվերապահ ծառայելու ֆունկցիա, եւ նույնիսկ կարող է մի գեղեցիկ օր էլ հայտարարել ՀՀԿ-ին միանալու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում