Saturday, 20 04 2024
Վարչապետը Լոռիում ծանոթացել է դպրոցներում շինարարության հետ կապված խնդիրների վերացման աշխատանքներին
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Մուսալեռում հարբած ամուսինը հարբած կնոջը «լրջացնելու» համար փոցխով ծեծել սպանել է

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Գրիշա Մարտիրոսյանի գործի դատական քննությունը:

36-ամյա մեծամորցի Գրիշան որպես էլեկտրիկ աշխատել է ՀԷՑ «Մուսալեռ» մասնաճյուղում, փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է եղել արդեն հանգուցյալ Ժենյայի հետ և նրա հետ փաստացի բնակվել է Մայիսյան գյուղի Այգեգործական թաղամասի վագոն-տնակում:

Գրիշա Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել կնոջը սպանելու և ապօրինի ռազմամթերք պահելու համար:

Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի փետրվարի 15-ին, ժամը 23-ի սահմաններում Գրիշա Մարտիրոսյանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, կենցաղային հարցերով վիճաբանել է կնոջ՝ Ժենյայի հետ: Վագոն-տնակի բակում նա բռունցքներով, ոտքերով, մետաղական ձողով ու փոցխով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ գլխին ու մարմնի այլ մասերին ու դիտավորությամբ սպանել է նրան:

Ընդհանուր իրավասության դատարանում Գրիշա Մարտիրոսյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Նա հայտնել է, թե ամուսնացած է եղելՄեծամոր քաղաքի բնակչուհի Հասմիկի հետ: 2006 թվականին ծնվել է իրենց որդին: Բայց կենցաղային տարաձայնությունների պատճառով իրենք 2009 թվականին ամուսնալուծվել են:

Ինքը դեռ 1999-2000 թվականներին Չարենցավան է գնացել-եկել՝ մորն այցելելու, ծանոթացել ու մտերմացել է Ժենյայի հետ: Սկսել են միասին ապրել:

2013 թվականի սկզբներից բնակվել են Մայիսյան գյուղի Այգեգործական թաղամասում գտնվող վագոն-տնակում: Վարել են համատեղ ամուսնական կյանք:

Սկզբում համերաշխ են եղել: Ժամանակի ընթացքում կենցաղային վեճերը հաճախացել են:

2014 թվականի փետրվարի 14-ին ինքն ու Ժենյան «Կայֆո» մականունով ծանոթի տաքսիով մեկնել են Ժենյայի քրոջ տուն՝ Առատաշեն գյուղ, և պայմանավորվել են, որ հաջորդ օրը միասին գնան ու մասնակցեն Ժենյայի քրոջ մահվան քառասունքի արարողությանը:

Ինքն ու Ժենյան գիշերել են Առատաշեն գյուղում:

Առավոտյան իրենք ու Ժենյայի քրոջ ընտանիքը մեկնել են Չարենցավան, մասնակցել են Ժենյայի երրորդ քրոջ մահվան քառասունքի արարողությանը:

Ժամը 14-ի սահմաններում գերեզմանատնից վերադարձել են, հոգեհացի սեղան նստել: Ինքն ու Ժենյան մեծ քանակությամբ օղի են օգտագործել:

Ժամը 18-ին գնացել են Չարենցավանում բնակվող իր մայրիկին այցելության: Հետո տաքսիով ուղևորվել են Առատաշեն:

Ինքը պայմանավորվել է, որ վարորդի հետ վերադառնա Չարենցավան:

Առատաշենում Ժենյայի քրոջ տուն են գնացել, կինը քրոջ հարսին խնդրել է ընթրիքի սեղան բացել: Նորից մեծ քանակությամբ ալկոհոլ են օգտագործել:

Ժամը 21-ն անց 30-ի սահմաններում ինքը ցանկացել է տաքսու վարորդի հետ Չարենցավան մեկնել, բայց կինն առարկել է, վիճել հետը, թե կասկածում է, որ ինքը սիրուհիներ ունի, նրանց մոտ է գնում:

Ժենյային դուրս է հրավիրել, հետն առանձին խոսել: Փորձել է համոզել, թե ինքը ոչ մի սիրուհի չունի, ուզում է գնալ մորը տեսնելու:

Հետո տաքսու վարորդի հետ մեկնել է Չարենցավան: Որոշ ժամանակ հետո մայրը զանգել ու ասել է, թե Ժենյան տաքսի է փնտրում, որ գա իր հետևից:

Կնոջ պահվածքից վիրավորված՝ խնդրել է տաքսու վարորդին, որ իրեն հետ տանի՝ Առատաշեն:

Այնտեղ հասնելով՝ բռնել է Ժենյայի ձեռքից, բերել-նստեցրել է մեքենա ու վարորդին պատվիրել է Մայիսյան գյուղ տանել՝ իրենց վագոն-տնակը:

Ճանապարհին Ժենյան շարունակել է ասածը պնդել՝ իբր ինքը ցանկանում էր սիրուհիների մոտ գնալ:

Ինքը զայրացել է, կնոջ մազերից բռնել, քաշել ներքև, բռունցքով երկու-երեք անգամ հարվածել նրան ու հայհոյել:

Տաքսիստն ասել է, թե իր մեքենան վիճելու և կռվելու տեղ չէ: Պահանջել է դադարեցնել վեճը:

Ժամը 23-ի սահմաններում հասել են իրենց վագոն-տնակի մոտ: Իջել է, մեքենայից քաշել-հանել է Ժենյային: Նա ընկել է գետնին:

Տաքսին հեռացել է:

Ժենյան բացել է դուռը, իրենք մտել են բակ: Ժենյան շարունակել է վիճել, ասել է, թե իրեն տաքսի է հարկավոր, ուզում է հեռանալ:
Տեսնելով, որ չի կարողանում կնոջը լռեցնել՝ սկսել է ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել նրա դեմքին ու մարմնի այլ մասերին:

Ժենյան ընկել է գետնին:

Ինքը պատշգամբի սեղանի վրայից վերցրել է մետաղական ճկուն ձողը, սկսել է նրանով հարվածել կնոջը:

Այդ պահին իր համար միևնույնն էր, թե հարվածներն ինչ հետևանք կունենան:

Ժենյան դիմադրել է, ինքն ավելի է զայրացել, սկսել է ավելի ուժեղ խփել:
Վերցրել է պատշգամբում դրված փոցխը, դրա փայտե մասով է հարվածներ հասցրել Ժենյային:

Երբ Ժենյան այլևս չի դիմադրել, նրան գրկել, ներս է տարել, պառկեցրել թախտին:

Ժենյան սկսել է մի կերպ խոսել, խնդրել է, որ կանչի քրոջը: Բայց ինքը գնացել է ննջասենյակ, պառկել ու քնել է:

Մոտ մեկ ժամ անց արթնացել է, տեսել, որ Ժենյայի վիճակն ավելի է ծանրացել: Նա չի կարողացել շարժվել, անընդհատ տնքացել է: Սակայն ինքը նորից գնացել ու քնել է:

Առավոտյան արթնացել ու տեսել է, որ կինը մահացել է: Զանգել է իր մորը, կնոջ քրոջ ամուսնուն, ապա ոստիկանություն:

Դատարանում Գրիշան ժխտել է, որ հանցանքը կատարել է ալկոհոլի ազդեցության տակ: Դատարանը դա արժանահավատ չի գնահատել:

Գրիշան զղջացել է, խնդրել է իր նկատմամբ մեղմ պատիժ նշանակել:

Ժենյայի քույր Ժաննան նշել է, որ քույրը հաճախ է ալկոհոլ օգտագործել: Նման հակում է ունեցել նաև նրա ամուսինը:

Երբ զայրացած Գրիշան Ժենյային տաքսի է նստեցրել ու իր տնից տարել Մայիսյան, ինքը զանգել է նրան՝ իմանալու՝ հո չե՞ն վիճաբանում: Գրիշան ասել է, թե «դաստիարակում է» Ժենյային, նրան «հեսա կլրջացնի»:

Իրեն զանգել է Գրիշայի մայրը, խնդրել, որ գնան Մայիսյան, չթողնեն Գրիշան ու Ժենյան վիճեն: Բայց ինքը զանգել է Գրիշային, նա չի պատասխանել, ինքն էլ մտածել է, թե արդեն քնել են, դրա համար էլ չի անհանգստացել:

Առավոտյան զանգել է Գրիշան ու լաց լինելով ասել է, թե սպանել է Ժենյային: Սկզբում իրենք չեն հավատեցել: Գրիշայի մոր զանգից հետո նոր հավատացել են կատարվածին:

Ժենյայի քրոջ դուստրը հայտնել է, թե իր հայրը չի թողել, որ շփվի մորաքրոջ հետ, քանի որ նա խմիչքի նկատմամբ սեր է ունեցել, նախկինում էլ մի քանի անգամ դատապարտված է եղել:

Վերջին մի քանի ամսում շփել են Ժենյայի հետ, նա ներկայացրել է իր ամուսին Գրիշային…

Գրիշայի տան խուզարկությամբ հայտնաբերվել են ապօրինի ձեռք բերված ու պահվող փամփուշտներ, որոնք ռազմամթերք են հանդիսացել:

Ընդհանուր իրավասության դատարանը Գրիշա Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության և ապօրինի կերպով ռազմամթերք պահելու համար և վերջին հաշվով դատապարտել է 9 տարի 6 ամիս ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում