Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

«Արտագաղթի» աղմուկը

Դեռ երկու-երեք տարի առաջ ռուսական ռոք երաժշտության ականավոր դեմքերից մեկը՝ ԴԴՏ խմբի մենակատար Յուրի Շևչուկը, հայտարարել էր, թե ԱՊՀ երկրներով շրջագայության ընթացքում Հայաստան չի այցելելու՝ ասելով, թե այստեղ երիտասարդություն չի մնացել, հազիվ մեկ միլիոն բնակչություն է մնացել: Շևչուկն առաջին երաժիշտը չէ, որ խոսում է Հայաստանի դատարկվելու մասին: Այդ մասին շարունակում է մտահոգ հարցազրույցներ տալ հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրը: Բայց, ինչպես տեսնում ենք, Հայաստանի դատարկվելու իրողությունը ոչ թե հայի մտահոգություն է, այլ, թերևս, համընդհանուր համբավավոր տեղեկատվություն՝ այդ բառի, իհարկե, բացասական իմաստով, այդ բառի՝ նույնիսկ ողբերգական իմաստով:

Գույները խտացնելու կարիք իսկապես չկա, առավել ևս, որ Շևչուկն, անշուշտ, այն ժամանակ չափազանցրել էր թե՛ 1 միլիոն բնակչության, թե՛ երիտասարդության իմաստով: Հայաստանում բնակչությունը, բարեբախտաբար, այսօր էլ շատ հեռու է 1 միլիոնի նվազագույն շեմից, իսկ երիտասարդության մասով էլ Հայաստանում կան հրաշալի երիտասարդներ, որոնք գուցե քիչ են, բայց որոնց արժեքը ներկայումս շատ ավելի բարձր է երիտասարդ քաղաքացիական եռանդի, ակտիվության տեսանկյունից: Բայց խնդիրն իհարկե դա չէ, այլ այն, որ Հայաստանն այլևս աշխարհում հայտնի է դառնում իր արտագաղթով: Եվ սրա պատճառը ամենևին պետք չէ փնտրել այն մտահոգություններում, որ արտահայտվում է Հայաստանում ընդդիմության, փորձագետների, մամուլի միջոցների կողմից: Այդ ամենին հազիվ թե Շևչուկն ուշադրություն դարձրած լիներ:

Պարզապես Հայաստանից մարդկանց արտահոսքն այսօր էլ այնքան մեծ է դարձել, որ տեսանելի է արդեն ոչ միայն ներսից, այլ նաև դրսից: Սա է խնդիրը: Այդ տեսանելիությունն է այսօր կարծիք ձևավորում Հայաստանի մասին, այդ տեսանելիությունն է այսօր ձևավորում Հայաստանի միջազգային վարկանիշը, Հայաստանի պոտենցիալը, ոչ թե իշխանության մեծ-մեծ խոսքերն ու ամպագոռգոռ ելույթները:

Հայաստանն աշխարհին պատկերանում է ոչ թե որպես զարգացող, այլ որպես դատարկվող երկիր: Եվ եթե նույնիսկ համարենք, որ այս ամենում կա չափազանցության զգալի մաս, այդուհանդերձ, հենց միայն այն իրողությունը, որ մեր երկիրն այդպիսին է երևում դրսից, ինքնին օբյեկտիվ է դառնում: Սակայն այս ամենին Հայաստանի պատասխանը լինում է ոչ թե իրավիճակի համարժեք գնահատումն ու վերլուծությունը, այլ պարզունակ քարոզչության փորձը, որով դրսից ուրիշի աչքն ենք փորձում հանել, սակայն ընդամենը ներսում մեր աչքն ենք դուրս բերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում