Wednesday, 24 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին

Հայաստանում ստվեր չկա, ուղղակի գոյություն ունի երկու բյուջե

Հայաստանում հարկեր վճարելուց խուսափողների նկատմամբ կիրառվելու է նոր վարչարարություն՝ եռաստիճան համակարգ, ըստ որի՝ նախ հարկատուին աշխատանքային մթնոլորտում առաջարկում են ինքնագնահատման միջոցով իր շրջանառությունները վերահայտարարագրել, ավելի մեծ շրջանառություն ցույց տալ: Եթե կգնան այդ քայլին, կկիրառվի մեղմ վարչարարություն, ստուգումներ, չափագրումներ, այլ գործիքակազմ չեն կիրառվի, հակառակ պարագայում՝ եթե ասեն, որ չի համապատասխանում իրականությանը, չեն ընդառաջի իրենց առաջարկին, կլինեն ստուգումներ, այդ կազմակերպությանը կառաջադրվեն լրացուցիչ պարտավորություններ: Դրանք չկատարելու դեպքում արդեն կդիմեն բռնագանձման հայցերի, գույքի բռնագանձումների: Եթե դա էլ չկատարվի, ու իրենք հիմնավորումներ ունենան, որ այստեղ ակնհայտ հարկերի վճարումից խուսափում կա, կգնան ընդհուպ քննչական գործողությունների:

ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այդ մոդելի՝ կիրառելի լինել-չլինելու հարցի պատասխանը ժամանակը կտա: «Չեմ կարծում, թե մինչ այդ ուրիշ մեթոդներ էին կիրառվում: Միշտ էլ նույնն է եղել, իրենք շատ լավ տիրապետում են՝ ով է վճարում, ով չի վճարում, ուղղակի ուզում են ցույց տալ, թե շատ լավ աշխատում են: Հիմա ինչ-որ անակնկալ չեն մատուցում»,- ասաց նա:

Խաչատրյանը նշեց, որ սրանով հավասարությունը չի գործի: Նա կրկին ընդգծեց, որ դա նորություն չէ, բոլոր հարկատուների հետ խոսելու դեպքում պարզ կլինի, որ իրենք միշտ էլ այդ ձևով են աշխատել, պարզապես ժամանակ առ ժամանակ, երբ պետք է եղել ցույց տալ, թե աշխատանք են կատարում, նորից հիշել են այդ վարչարարության մասին:

Խաչատրյանի խոսքով՝ առօրյա կյանքը ցույց է տվել, որ իրենք աշխատել են այն ձևերով, ինչպես տարիներ շարունակ, այսինքն՝ արտոնությունից օգտվողներն օգտվում են, հարկ վճարողները՝ նրանք, ովքեր պետք է հարկ վճարեն, չեն վճարում և հարկային դաշտում չեն, ամբողջ մրցակցային դաշտը խաթարում են:

Դիտարկմանը՝ փաստացի սա խոստովանություն է, որ հարկ տալուց խուսափողների իրական եկամուտների մասին իմանալով՝ որևէ քայլ չեն արել, նա պատասխանեց. «Իհարկե, իհարկե, էնտեղ ուրիշ բան էլ կար՝ նույն ստվերի գնահատականի հետ կապված իրենց մոտեցումն էլ է հետաքրքիր, հատկապես այն հանգամանքը, որ եթե ստվերը միանգամից հարկվի, գները կբարձրանան և այլն, և այլն: Դրանք ուղղակի նույնիսկ ծիծաղելի են, որովհետև նախ Հայաստանում չկա ստվեր հասկացողության դասական պատկերացում: Հայաստանում ստվեր չկա, որովհետև իշխանությունն ամեն ինչին տիրապետում է. ուղղակի գոյություն ունի երկու բյուջե՝ մեկը էն, ինչը ԱԺ-ն է հաստատում, մյուսը՝ ստվերային բյուջեն, որի մասին շատ լավ տեղյակ են նույն իշխանության ներկայացուցիչները»:

Խաչատրյանի խոսքով՝ ստվերի դեմ պայքարը պատճառաբանել նրանով, որ ամբողջությամբ չի կարելի հարկային դաշտ բերել, արդեն իսկ կասկածներ են առաջանում, որ իրենք իսկապես պետք է բոլորին բերեն հավասար մրցակցային դաշտ: Նա համոզված է, որ ստվերայնության ամբողջական պատկերին իրենք՝ իշխանությունները, շատ լավ տեղյակ են: «Միլիոնների չէ, միլիարդների է հասնում ստվերը՝ մոտավորապես առնվազն 40 տոկոս, անգամ մինչև 60 տոկոսի ստվեր կա»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում