Մոնակոյի Մոնտե Կառլո քաղաքում ընթացող 20-րդ և վերջին Amber մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը կրեց իր առաջին պարտությունը:
«Կույր» պարտիայում Արոնյանը սև ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց Գրիշչուկի հետ, սակայն արագ շախմատի պարտիայում ռուս գրոսմայստերը կարողացավ պարտության մատնել աշխարհի երրորդ շախմատիստին: Չնայած պարտությանը, Լևոնը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը և մոտակա հետապնդողին գերազանցել մեկ միավորով:
Պարտություն կրեց նաև երկրորդ տեղում ընթացող աշխարհի համար մեկ շախմատիստ հնդիկ Վիշվանաթհան Անանդը, ով երկու պարտիաների արդյունքում 1.5-0.5 հաշվով զիջեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին: