Friday, 19 04 2024
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ

Շնչահեղձ լինելուց առաջ

Ներիշխանական վերադասավորումները, որ կատարում է վերջին շրջանում Սերժ Սարգսյանը պետք են ոչ միայն սեփական իշխանության բյուրեղացման կամ մոնոլիտացման համար, այլ նաև հանրությանը համակարգային փոփոխությունների մեսիջներ հղելու համար:

Հետևաբար, կադրային վերադասավորումները պետք է ոչ թե կատարվեն այն սկզբունքով, թե ով ում մարդն է կամ ով կարող է իքս պահին անցնել Քոչարյանի կողմ, ինչպես շատ փորձագետներ շտապեցին գնահատել կառավարության առանցքային որոշ ներկայացուցիչների նշանակումներից հետո, այլ իրականացվեն այն սկզբունքով, թե հատկապես որ ոլորտում է կադրային փոփոխությունը հանրային առավելագույն պահանջարկ վայելում: Ընկնելով միայն Ռոբերտ Քոչարյանի հետևից, Սերժ Սարգսյանը կարող է բաց թողնել ամենակարևորը՝ հանրային տրամադրությունն ու ակնկալիքները:

Բացարձակ մոնոլիտ իշխանությունը Հայաստանում դեռևս իշխանական անվտանգության կամ անաղմուկ ընտրության երաշխիք չէ: Շատ կարևոր բաղադրիչ է, բայց երաշխիք չէ, որովհետև ներկայումս Հայաստանում ձևավորվել է ազդեցության նոր կենտրոն՝ Հայաստանի քաղաքացին: Այդ քաղաքացին կարող է լինել ասենք այս կամ այն քաղաքական ուժի շրջանակում, երբեմն հակադիր շրջանակներում, բայց քաղաքացին Հայաստանում դառնում է ազդեցության գործոն, հետևաբար միայն Ծառուկյանի, Տեր-Պետրոսյանի, և կամ առավել ևս Քոչարյանի հարցերը լուծելով, հնարավոր չէ ընտրության հարց լուծել:

Բայց, նաև հնարավոր չէ քաղաքացու հարցը լուծել խնամիական կապերի, Քոչարյանի կամ իշխանության մոնոլիտացման հարցը լուծելու մեթոդով: Այստեղ արդեն ռեպրեսիվ մեթոդներ չեն գործում, այստեղ կարող է աշխատել միմիայն փոխզիջումը: Բայց, փոխզիջման առարկա կարող են լինել հենց կադրերը, կադրային նոր վերադասավորումները:

Առանց դրա, գործընթացը Սերժ Սարգսյանի համար անկասկած մնալու է կիաստ, իսկ կիսատ մնալու պարագայում իշխանության մեջ շատ շուտով նորից գլուխ է բարձրացնելու երկփեղկվածությունն ու շահերի բախումը, որովհետև Հայաստանում բացարձակ իշխանության ռեսուրս չկա: Ավելին, դրա բացակայությունը զգացվում էր դեռևս Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներից, երբ թվում էր երկիրը լող է տալիս հավելյալ փողերի մեջ և երկնիշ աճեր արձանագրում:

Նույնիսկ այդ ժամանակ Քոչարյանը ստիպված եղավ բացարձակ իշխանությունը փոխել կոալիցիոն քվոտաներով: Դա ամենևին արտաքին տեսքի, ձևի համար չէ, որ արվեց, կամ քմահաճույքի և քաղաքական ճաշակի համար չէ, որ Հայաստանում կոալիցիոն սկզբունք ներդրվեց իշխանության ձևման գործում: Դա բացարձակ իշխանության սպառման, սնանկության սկիզբն էր:

Հետևաբար, ներկայումս Սերժ Սարգսյանին պետք է ոչ թե գնալ բացարձակ իշխանության, ինչն արդեն տեղի է ունենում, այլ իշխանությունը բացել և փակ բաժնետիրական ընկերությունից վերածել այսպես ասած բաց բաժնետիրական ընկերության, որովհետև միայն բացվելու դեպքում իշխանությունը և պետությունը կազատվի շնչահեղձ լինելու հեռանկարից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում