Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Այսօր մի Փերինչեք հայտնվեց ու անհետացավ, բա վա՞ղը, քանի՞սը կլինեն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 3-ին Վերին պալատի վարույթ ընդունելով «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործըՙ բավարարեց Շվեյցարիայի 2014-ի մարտի 11-ին ներկայացրած բողոքը:

«Առաջին լրատվական»-ի Շվեյցարիա – Հայաստան բարեկամական խմբի նախագահ Սարգիս Շահինյանից հետաքրքրվեց՝ երբ է սկսվելու գործի քննությունը, ովքեր են ներկայացված երկու կողմերից` իբրև պաշտպաններ: Շահինյանը տեղեկացրեց, որ գործի հրապարակային քննությունը տեղի է ունենալու նոյեմբերի 5-ին՝ Ստրասբուրգի ՄԻԵԴ-ում, ներկայանալու են Փերինչեքի իրավաբանական ներկայացուցիչը` Թուրքիայի պետության ներկայացուցիչը, Շվեյցարիայի ներկայացուցիչը, դիմելու են իբրև բարձր պայմանավորող կողմ, մեծ հավանականությամբ կմասնակցի նաև Ֆրանսիան (Ֆրանսուա Օլանդը ապրիլի 25-ին հայտարարել է ) և գուցե Հայաստանը, որ դեռ պաշտոնապես ոչ մի բան չի հայտարարել:

«Շվեյցարիա – Հայաստան ընկերակցությունը և մի շարք ուրիշ ոչ կառավարական կազմակերպություններ դիմելու են պաշտոնապես իբրև երրորդ հետաքրքրվող կողմ: ՄԻԵԴ Վերին պալատի նախագահը, քննարկելով Շվեյցարիայի բողոքի հիմնակետերը և հաշվի առնելով դեկտեմբերի 17 –ին Երկրորդ սենյակի որոշումը, կազմելու է իրավաբանական հարցերի սյունակ և հաղորդելու է երկու կողմերին` Փերինչեքին և Շվեյցարիայի կառավարությանը, ինչպես նաև` այդ կազմակերպություններին, որոնք դիմել են երրորդ կողմ ստանալու իրավունքի համար: Նույն քայլը պիտի արվի հավելյալ Բարձր Պայմանավորվող Կողմերի հանդեպ, որոնք նույն ուղղությամբ դիմում են կատարելու Շվեյցարիայի բողոքարկմանը սատար կանգնելու համար»,- ասաց նա:

Լսումները տեղի են ունենալու նոյեմբերի 5-ին, դրանից հետո պետք է հաշվել 10 – 14 ամիս` մինչև նոր վերջնական դատավճիռը ներկայացվի, որն անբողոքարկելի է: Հետաքրքրվեցինք՝ արդյոք տրամադրություններն արդեն շոշափելի՞ են, կարելի՞ է ենթադրել` ինչ ելք կունենա այս դատավարությունը, Շահինյանը պատասխանեց, թե դեռ չի կարելի կանխագուշակել, ամեն ինչ բարդ է: Կայացվելիք վճռի հետևանքներն, ըստ նրա, բազմազան են, կախված է իհարկե , նրանից, թե առարկայական արդյունքը որն է լինելու` վերջնականապես, արդյոք 17 դատավորները պիտի համարեն, որ Փերինչեքի դատապարտումը Շվեյցարիայում հակասում է եվրոպական մարդու իրավունքների պայմանավորության 10-րդ հոդվածին, թե ոչ, սակայն նաև կարևոր է, թե ինչ քաղաքական մթնոլորտի մեջ է դա ընդունելի, և սա առնչվում է հատկապես հայ ժողովրդին՝ արդյոք մեր կողմը պիտի կարողանա փաստել, թե Փերինչեքի արտահայտությունները մարդկային արժանապատվության ծանր ձևով վիրավորում են, արդյոք նրանք կկազմեն սոցիալական մի բարձր պահանջարկ, նրանց սահմանափակելու և պատժելու դեմոկրատական քաղաքացիական կառույցներում:

«Այդ փաստը, որ Հայաստանը դեռ չի հստակեցրել իր կեցվածքը, թե արդյոք ուզում է մասնակցել այս իրավաբանական խնդրին, այսինքն Վերին պալատի նախագահին դիմելով որպես բարձր պայմանավորող կողմ, լինելով միայն համազգային իրավաբանական սուբյեկտ, որ ներկայացնում է Հայկական ցեղասպանության ցերապրողի ժառանգ, ինձ լուրջ մտահոգում է, մանավանդ որ գալիք վճիռը պիտի տրվի 100-ամյակի ժամանակ: Ո՞նց ենք պատրաստվում Հայաստանում և Սփյուռքում մեր իրավունքը պաշտպանել. պարզապես ունենալով համաշխարհային դեմքե՞ր, պետությունների նախագահնե՞ր, որոնք պիտի գան, Ծիծեռնակաբերդում իրենց ծաղիկները թողնեն և գնա՞ն: Այս ամենն ինչու՞ է տեղի ունենում, այսինքն՝ ու՞մ համար ենք այս ջանքերը թափում: Ասենք, որ Ստրասբուրգի դատարանը ընդունի Շվեյցարիո կողմը դիրքավորվող կազմակերպությունների պատճառաբանությունները և ընդունի, որ Փերինչեքի արած արտահայտությունները պետք է պատժել, մեր ժողովուրդը պատրա՞ստ է արդյոք այս մարտահրավերը մինչև վերջ տանելու, և իր ղեկավարները ո՞նց պիտի պատրաստեն այս ժողովրդին»,- ասաց նա:

Շահինյանն ընդգծեց՝ բավական չէ իրավունք ունենալ, պետք է նաև այդ իրավունքը պաշտպանել մշտապես. այսօր մի Փերինչեք հայտնվեց ու անհետացավ, բա վա՞ղը, քանի՞ հատ պիտի ներկայանան, ինչպես ենք պատրաստ լինելու հայրենիքից սկսած մինչև աշխարհի ամենավերջին խուլ տեղերն այս ժխտողականության շունչը կտրել: Նրա խոսքով՝ գործը միայն օրենսդրական դաշտում չի ավարտվում, պետք է լուրջ մանկավարժական մոտեցում և գիտական հավերժական աշխատանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում