Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

Գարնանային փասիանս

Այդպիսով, մարտի 17-ին Հայ ազգային կոնգրեսի անցկացրած հանրահավաքից, մասնավորապես դեպի Ազատության հրապարակ շարժվելուց և այնտեղ հանրահավաքը շարունակելուց հետո պարզ դարձավ, որ Հայաստանի քաղաքական զարգացումներում որոշակի առանցք է ուրվագծվում ի դեմս իշխանության և ընդդիմության միջև խաղի նոր կանոնների:

Համենան դեպս նշմարվում են այդ նոր կանոնների ուրվագծերը: Ինչ խոսք, կանոնները դեռևս հստակ չեն ու ամենայն հավանականությամբ դրանք երբեք էլ հստակ չեն լինի, այն պարզ պատճառով, որ դրա համար անհրաժեշտ է երկխոսություն ոչ թե հաշվարկների լեզվով, այլ շատ պարզ ու հստակ բանակցության, երբ իշխանությունն ու ընդդիմությունը կնստեն միմյանց դիմաց, կհստակեցնեն բանակցության օրակարգը և ըստ այդմ, կփորձեն գտնել ելքեր պետության համար ծանրագույն իրավիճակից:

Առայժմ այդպիսի իրողություն չկա: Կա միայն հեռահար երկխոսություն, երբ միմյանց դեմ նստողներ չկան, սակայն կան միմյանց լսողներ և լսածից հետևություն անողներ:

Իշխանությունն ու Հայ ազգային կոնգրեսը կարծես թե մտել են փոխհարաբերության այդ փուլը, իրար քաղաքական մեսիջներ են հղում և ստանում պատասխաններ: Ընդ որում, այդ մարտավարությունը Կոնգրեսը նոր չէ կիրառում: Կոնգրեսի առաջնորդ Տեր-Պետրոսյանը, ընտրելով հանդարտ մարտավարության, կամ իր լեզվով ասած` շախմատի ճանապարհը, վաղուց է, որ պարբերաբար մեսիջներ, նույնն է թե` քայլեր է հղում իշխանությանը:

Սակայն իշխանությունը մինչ այժմ հրաժարվում էր շախմատային այդ մարտավարությունից և պատասխանում էր առավելապես բռնցքամարտով: Ի դեպ, այդ համեմատությունը դեռևս 2008 թվականի նախընտրական արշավի ժամանակ արել է հենց Լևոն Տեր-Պետրոսյանը` «Մենք շախմատ ենք խաղում, իշխանությունը` բոքս»: Ու մինչև բոլորովին վերջերս իշխանությունը շարունակում էր այդ խաղը:

Բայց կարծես թե տեղի է ունեցել վարքագծի փոփոխություն: Համենայն դեպս մարտի 12-ին Սերժ Սարգսյանի ծաղկաձորյան մտքերը որոշակիորեն շախմատային տարրեր պարունակեցին իրենց մեջ, ինչը թերևս հաստատվեց մարտի 17-ի հանրահավաքի մասնակիցների առաջ Ազատության հրապարակը բացելու քայլով, երբ իշխանությունը չփորձեց դիմել բռնցքամարտի կանոններին:

Թե ինչու հանկարծ իշխանությունն էլ սկսեց շախմատ խաղալ, միարժեք դժվար է ասել: Ի վերջո կան թե՛ արտաքին, թե՛ ներքին տարբեր հանգամանքներ: Աշխարհում շատ հետաքրքիր իրողություններ են տեղի ունենում, միջազգային հանրությունն արդեն ուժ է կիրառում սեփական ժողովրդի դեմ ուժ կիրառող բռնապետերի հանդեպ:

Իհարկե, դա այն բանից հետո, երբ Քադաֆին բացահայտ լայնածավալ պատերազմ սկսեց ընդդիմության դեմ, բայց այստեղ էականը համաշխարհային միտումներն են, իսկ դետալները կարող են փոփոխություն կրել ըստ հանգամանքների: Աշխարհում նկատելի է ժողովրդավարական արժեքների հարցում միջազգային հանրության առավել ուշադիր վերաբերմունքի միտում:

Միջազգային հանրությունը գլոբալ անվտանգության տեսանկյունից սկսել է ավելի մեծ նշանակություն տալ այդ արժեքների իրական կիրարկմանը զարգացող կամ էլ երրորդ աշխարհի երկրներում: Միջազգային ֆոնի փոփոխությունից բացի` ակնհայտ է Հայաստանի իրավիճակի փոփոխությունը: Սոցիալական իրավիճակն իսկապես ծանր է, և ավելի ու ավելի է մեծանում հասարակության ագրեսիվ տրամադրվածությունը:

Իշխանությունը սոցիալական խնդիրները լուծելու համար ստիպված է մեծացնել արտաքին պարտքը: Սակայն կա՛մ պարտք չեն տալիս, կա՛մ էլ իշխանությունն է արդեն գիտակցում, որ պարտքը կարող է անցնել վտանգավոր սահմանագիծը, երբ արդեն ոչ թե հարց կլուծի այդ պարտքը, այլ իշխանության «քթից կգա»:

Իսկ նվեր փող այլևս չեն տալիս, թե՛ ԱՄՆ-ն, որը «Հազարամյակի մարտահրավերները» «հավաքեց», թե՛ Քըրքորյանը և այլ հայ մեծահարուստները, որոնք այլևս ակնհայտորեն չեն վստահում Հայաստանի իշխանությանը, թե՛ Ռուսաստանը, որը վաղուց է, որ Հայաստանին նվեր չի տալիս և նույնիսկ «կոպեկներն» է հետ պահանջում գույքով, փողով կամ քաղաքական զիջումներով:

Այդ պայմաններում իշխանությունը կարծես թե այլ ելք չունի, քան ընդդիմության հետ շախմատ խաղալու գնով գոնե թուլացնել ներքաղաքական, սոցիալ-տնտեսական լարումը: Իշխանությունն ակնհայտորեն սկսել է դա: Իրավիճակը ձեռնտու է թե՛ իշխանությանը, թե՛ Կոնգրեսին:

Իշխանությունը կարող է ժամանակ շահել և լարվածությունը մի փոքր մեղմել, իսկ ընդդիմությունը կարող է իշխանության «մեղմացումը» ներկայացնել որպես սեփական հետևողական ճնշման արդյունք, ինչի առարկայական արտահայտումը ներկայացվեց Ազատության հրապարակ մուտք գործելը:

Առայժմ ընդդիմության և իշխանության շախմատային պարտիան ձեռնտու է նաև հասարակությանը, քանի որ այն կարող է տալ կոնկրետ արդյունքներ: Ազատության հրապարակի վերանվաճումն անկասկած չի կարող արդյունք համարվել: Այն հոգեբանական զգալի լիցք է, հանգրվանային լուրջ հաջողություն, սակայն տևական, երկարաժամկետ առումով այն կարող է ընդամենը լինել ցաված սրտի մխիթարություն, թեև ժողովրդական խոսքը փոքր ինչ ավելի կոշտ բնորոշում է տալիս այդ մխիթարությանը:

Իրավիճակը փոքր-ինչ տհաճ է դառնում ներքաղաքական մյուս սուբյեկտների համար: Մասնավորապես, ներկայիս իրադրությունը գոնե այս պահին նպաստավոր չէ ընդդիմադիր դաշտում հավակնություն ներկայացնող ուժերի` Դաշնակցության և Ժառանգության համար:

Սակայն, եթե միջնաժամկետ առումով, այսինքն` առաջիկա ամիսներին, իշխանությունը Կոնգրեսին ու հասարակությանն ուղղված ժեստերը զուտ խոսքից չվերածի կոնկրետ և զգալի գործերի, ապա ոչ այնքան ցանկալի վիճակ կստեղծվի հենց Կոնգրեսի համար, երբ հարկ կլինի կա՛մ գնալ առավել ռադիկալ քայլերի, կա՛մ հասարակությանը բացատրել, թե ինչու հաշվարկները չարդարացան: Այդ հեռանկարը Կոնգրեսին պարտավորեցնում է անընդհատ թարմություններ մտցնել իր գործողություններում և հետագա ամեն հանրահավաքի ընթացքում նոր բան առաջարկել հասարակությանը, որը գոնե հոգեբանական լիցքերը կպահի անհրաժեշտ վիճակում:

Բայց հարցն այն է, որ ներկայիս բողոքական հասարակության մի զգալի հատվածի համար այդ հոգեբանական լիցքերը շատ շուտով կարող են դառնալ անբավարար, քանի որ այդ մարդիկ, որոնց շնորհիվ նաև կոնգրեսի հանրահավաքների բազմամարդությունը շեշտակի աճել է, իրականում հայտնվել են սոցիալական այնպիսի վիճակում, որ հոգեբանական մխիթարությունները չեն կարող երկար ժամանակ մեղմել նրանց պահանջներն ու ցավը, անգամ գուցե այնպիսի քարիզմա և հոգեբանական ներգործություն ունեցող կերպարի համար, ինչպիսին Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն է:

Այստեղ էական է դառնում նաև ներիշխանական զարգացումերի խնդիրը: Բանն այն է, որ ընդդիմության հետ շախմատ խաղալու համար իշխանությունը պետք է մեկ դեմք ունենա, այսինքն` լինի լիարժեք իշխանություն: Հակառակ պարագայում կարող է ստացվել այն, որ իշխանությունը մի ձեռքով շախմատ խաղա, իսկ մյուս ձեռքով` բոքս:

Համենայն դեպս, մինչ այժմ եղել է հենց այդպես, ընդուպ վերջին օրերը, երբ ծաղկաձորյան շախմատային ժեստից հետո եղավ երևանյան բոքսը` Սամսոն Խաչատրյանի դեմ:

Իշխանության երկվությունն ակնհայտ է, ինչը շախմատը այնքան էլ հուսալի և վստահելի չի դարձնում: Սակայն, մյուս կողմից, շատ հավանական է, որ ընդդիմությունն իշխանությանը աջակցություն հայտնի այն մասով, որ եթե շարունակվում է շախմատը, ապա ընդդիմությունը կարող է իշխանությանը փոխարենն օժանդակել «բոքս կպնող» ձեռքը կարճեցնելու հարցում:

Թեև այստեղ էլ իրավիճակը կարող է լինել վտանգավոր ու անկանխատեսելի, քանի որ չկա երաշխիք կամ վստահություն, որ իրականում իշխանության այդ երկվությունը միանգամայն գիտակցված և մշակված մարտավարական տակտիկա չէ, և ձեռքերն իրականում նույն գլխի հրամաններն են կատարում:

Ամեն դեպքում ակնհայտ է, որ Հայաստանում քաղաքական գարունը բացվում է փասիանսի տեսքով, երբ բացվում են շատ խաղաքարտեր, սակայն մի մասը դեռ սպասում է բացվելուն, որպեսզի պարզ լինի ամբողջական կամ քիչ թե շատ լիարժեք պատկեր, որը տվյալ պարագայում, քաղաքացիների համար, կարող է լինել միմիայն երկրում իրավիճակի, կյանքի որակի փոփոխության կոնկրետ արդյունքի տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում