Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Շահումյանի ծանր լռությունը

Շահումյանի անկման հերթական տարելիցը Հայաստանում նշվեց կամ հիշվեց «նեղ» շրջանակում: Հունիսի 13-ին հնչեցին մի քանի կարծիքներ, եղավ մեկ-երկու միջոցառում, և վերջ: Մինչդեռ Շահումյանի շրջանի պատմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության և պատերազմի ընթացքում արձանագրված կարևորագույն դրվագներից մեկն է, որը հատկապես հրատապ է դառնում այսօր:

Խնդիրն այն է, որ Շահումյանն ընկել է, որովհետև հայկական ուժերի դեմ կռվի է ելել ռուսական բանակը: Ինչպես իր ասուլիսներից մեկի ընթացքում հայտարարել էր ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը, ռուսական 23-րդ դիվիզիան հայաթափել էր Շահումյանն ադրբեջանցիների համար:

Այս օրերին բազմաթիվ վավերագրական պատմություններ են հնչում Շահումյանի իրադարձությունների մասին, այն մասին, թե ինչպես Ռուսաստանի դեսանտայինները՝ մինչև ատամները զինված օդային ու ծանր տեխնիկայով, հայությունից բազմաթիվ կյանքերի ու անհետ կորածների գնով, բազմաթիվ գաղթականների գնով մեր ձեռքից խլել են մեր հայրենիքի ռազմա-ստրատեգիական մի կարևոր մասն ու հանձնել ադրբեջանցիներին: Այդ պատճառով էլ պատերազմի այդ դրվագը մոռացության է տրվում, ոչ ոք չի ուզում խոսել, հիշել, գնահատել:

Այդ ամենը քանդելու են Հայաստանում տարածված շատ միֆեր՝ ռուսական ամենափրկիչ ձեռքի, դարավոր բարեկամության և այլնի մասին, միֆեր Հայաստանի անվտանգության մասին, որ հարկ եղած դեպքում միայն Ռուսաստանը մեզ կպաշտպանի: Շահումյանն այդ միֆերի միջև խրվող «սեպն» է, որը ոչ մեկին պետք չէ նկատել:

Պարադոքսալ մի արձանագրում անենք, մի քիչ գուցե տարօրինակ հնչող. Շահումյանը, չնայած լինելով ղարաբաղյան հաղթանակի տխուր էջերից մեկը, այնուամենայնիվ՝ իր մեջ պարունակում է դառը, բայց կարևոր դասեր, և այս տեսանկյունից շատ օգտակար է հայ ժողովրդի համար: Ահա այդ իսկ պատճառով կարևոր շրջանակներ խիստ շահագրգռված են, որ հայ ժողովուրդը չառնի այդ դասերը, որ միֆերը շարունակեն իրենց գոյությունը, որպեսզի այդ միֆերի և չառնված դասերի վրա իր գոյությունը շարունակի նաև ռուսական կայսրությունը՝ իշխելով Հայաստանի վրա և Հայաստանը ծառայեցնելով իր կայսերական նպատակներին:

Այդ միֆերը քանդել պետք չէ հատկապես այսօր, երբ Ռուսաստանը կրկին գտնվում է մի ճամփաբաժանում, որում հերթական անգամ մտմտում է Հայաստանի շահերը իր նպատակների համար փոխանակելու ծրագրեր: Բնականաբար, փոխանակման մյուս կողմում Թուրքիան ու Ադրբեջանն են: Այս պայմաններում հատկապես Շահումյանի հիշատակումը, դրա հիմքով հասարակությանն իրազեկումն ու ռուսական փրկիչ ձեռքի վերաբերյալ միֆերի քանդումը կարող են տապալել ռուսական պլանները, կարող են փոխել Հայաստանի հասարակությանը, քանդել հասարակությանը կապկպած կարծրատիպերը և Հայաստանում առաջացնել մեծ դիմադրություն, որը երկրորդ Շահումյան թույլ չի տա:

1992-ի հունիսի այս օրերի դասերը այսօր կարող են իսկական հեղափոխություն անել հայաստանցու, հայ մարդու գիտակցության մեջ, ինչը թույլ չեն տա «գունավոր հեղափոխությունների» դեմ պայքարի ելած ռուսաստանյան էմիսարները: Աշխարհաքաղաքական ներկայիս փուլում Շահումյանը հիշելը ոչ միայն անցանկալի է կայսրության համար, այլ նաև վտանգավոր. չէ՞ որ այսօր Ռուսաստանը շատ ու շատ հարցերում խաղում է հայ ժողովրդի, հայաստանցիների հենց բնազդների վրա, շահարկում անվտանգության հարցը, շանտաժում, սպառնում: Իսկ եթե Հայաստանի քաղաքացիները հասկանան, որ այդ ամենը լոկ սովետական պատմագրության կեղծիքներն են, եթե իմանան ու հասկանան, որ երբ բանը հասել է իրական պատերազմներին, Ռուսաստանը երբեք չի ապահովել հայերի անվտանգությունը և միշտ արել է հակառակը, ապա այսօր պատերազմի շանտաժն ու սպառնալիքները, անվտանգության շանտաժն ու սպառնալիքները չեն աշխատի:

Իսկ եթե դրանք չաշխատեն, կնշանակի, որ չի աշխատի ռուսական կայսրությունը, այն կխափանվի: Սա էլ իր հերթին նշանակում է, որ կսկսի աշխատել Հայաստանի անկախության գաղափարը: Ռուսաստանը դա թույլ չի տա երբեք, դա երբեք թույլ չեն տա Հայաստանի անկախությունը հանձնելու հաշվին իրենց բարեկեցությունն ու գոյությունը հոգացող ուժերը՝ քաղաքական, հասարակական, տնտեսական, համացանցային, բլոգերային և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում