Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Երուսաղեմում հրեաները կրկին թքել են հայ հոգևորականների ուղղությամբ

Օրերս Երուսաղեմի հայկական թաղամասում հայ և հրեա հոգևորականները կրկին բախվել են:

Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց միջադեպի հետ կապված մանրամասներ: Նա նշեց, որ հրեաները լուսավորել էին փողոցները՝ իրենց Լույսի տոնին ընդառաջ, և տարբեր կողմերից հազարավոր հրեաներ են եկել Երուսաղեմ: Այդ ժամանակ մեր երկու միաբաններ երեկոյան դուրս են եկել՝ լույսերը դիտելու: Ծայրահեղական երկու հրեաներ թքել են մեր հոգևորականների կողքին, գետնին. «Կարապետ սարկավագը հրել է ծայրահեղականներից մեկին, իսկ վերջիններս ձեռքով հարվածել են նրան և Շնորհք Աբեղա Բալոյանին: Հայր Շնորհքի ակնոցն են ջարդել, դեմքը վիրավորել. սա է եղած միջադեպը, ինչն, անշուշտ, անհաճո բան է»,- ասաց Արիս սրբազանը:

Հրեաներից, սակայն, ոչ ոք չի տուժել:

Նա տեղեկացրեց, որ ոստիկանները միշտ հանցագործներին բռնում են, տանում ոստիկանատուն, տեղեկանք պատրաստում, հետո ազատ արձակում:

«Սա հակահայ երևույթ չէ, տեղի ունեցածը հակաքրիստոնեական երևույթ է: Այսպես են վարվում ոչ միայն հայ հոգևորականների, այլ նաև մյուս քրիստոնյաների նկատմամբ, ուստի սա ոչ թե հակահայ, այլ հակաքրիստոնեական դրսևորում է»,- հավելեց սրբազանը:

Նա նշեց, որ որքան էլ բողոքում են իշխանություններին, ասում, որ սա տգեղ երևույթ է և խորացնում է քրիստոնյա համայնքի և հրեա ժողովրդի միջև հակակրանքը, միևնույն է՝ ոչինչ չի փոխվում:

«Հրեաների մեջ կրոնական խորը բաժանումներ կան արդեն, բոլոր հրեաները նույն վարմունքը չունեն, շատերը պարզապես քաղաքավարի են և նման քայլի չեն դիմում: Աշխատանքներ պետք է տարվեն ծայրահեղ օրթոդոքս հրեաների դաստիարակության ուղղությամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ այսպիսի երևույթները իրենց համար արդեն այնքան սովորական են, որ բացի ոստիկանությանը բողոքելուց՝ հայտարարություններով հանդես չեն գալիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում