«Առաջին լրատվական» կայքը քաղաքական-վերլուծական նյութերի համար արժանացել է քաղաքագետ և վերլուծաբան Տիգրան Հայրապետյանի անվան ամենամյա մրցանակին:
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը, «Հայկական ժամանակ» օրաթերթը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ամեն տարի Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրը` մարտի 18-ին կազմակերպում և անցկացնում են ավանդական դարձած այս մրցանակաբաշխությունը:
«Հայկական ժամանակ» օրաթերթի կողմից Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ Տիգրան Հայրապետյանի անվան մրցանակ է ստացել նաև թարգմանիչ Սամվել Մկրտչյանը իր թարգմանած վերջին գրքի` Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսի» համար:
Նշենք, որ Տիգրան Հայրապետյանի մահվանից հետո ամեն տարի անցկացվում է այս մրցանակաբաշխությունը և այս տարի 12-րդն էր: