Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

«Հայկական բանավեճ»` Թուրքիայի ու Ադրբեջանի միջև

Ադրբեջանական АПА լրատվական գործակալության փոխանցմամբ, հեռակա կարգով միմյանց հետ բանավեճի մեջ են մտել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը և Ադրբեջանի փոխարտգործնախար Արազ Ազիմովը:

Նախ հիշեցնենք, որ 2 օր առաջ CNN Turk-ին տված հարցազրույցի ժամանակ Արազ Ազիմովը խոսել էր, Հայաստանի հետ կապված, թուրք-ադրբեջանական տարաձայնություններից.

«Սկսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` Թուրքիան մեծ սխալ է գործել, քանի որ նախապես դա չի համաձայնեցրել Ադրբեջանի հետ:

Եթե Ադրբեջանը նախապես տեղեկացված լիներ այդ գործընթացի սկսման մասին, ապա այն կարող էր ընթանալ այլ ուղղությամբ: Բացի այդ, Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները փակուղու առջև կանգնեցրին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը»:

Սա հարուցել է Հուլուսի Քըլըչի դժգոհությունը. «Դա Արազ Ազիմովի անձնական կարծիքն է: Թուրքիայի քաղաքականությունը շատ ուժեղ է: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ Ազիմովը սխալվել է»:

Պատասխանելու հերթը եկել է Ազիմովին, սակայն վերջինս չի ցանկացել խորացնել առճակատումը. «Ես պատրաստ եմ պատասխան տալու իմ խոսքերի համար: Իմ ասած յուրաքանչյուր բառ հիմնավորված է: Ինչ վերաբերում է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի հայտարարություններին, չեմ կարծում, թե անհրաժեշտ է անդրադառնալ դրանց»:

Հիշեցնենք, որ թուրք-ադրբեջանական կողմի միջև նմանատիպ մի «հայկական բանավեճ» էլ առաջացավ նախորդ տարվա դեկտեմբերին, երբ 1994-2000 թվականներին Բաքվի թուրքական դեսպանատանը որպես մամուլի հարցերով խորհրդական աշխատած Թուրգութ Էրը «Ազատությունից բռնապետություն» խորագրով մի գիրք հրատարակեց Ադրբեջանի Հանրապետության նախկին նախագահ Հեյդար Ալիևի մասին:

Գրքում մանրամասն անդրադարձ էր կատարված Հեյդար Ալիևի` Ադրբեջանի Պետանվտանգության կոմիտեի (ՊԱԿ) նախագահի պաշտոնավարությանը, ինչպես նաև նկարագրված էին 1988 թվականից սկսած` Գլխավոր դատախազության ներկայացրած զեկույցներում Ալիևի անձի հետ կապված կոռուպցիոն բնույթի մեղադրանքներն ու Քրդստանի Աշխատավորական կուսակցության (PKK) ստեղծման ու ֆինանսավորման գործում Ադրբեջանի ՊԱԿ-ի ունեցած դերը:

Դրանից հետո ադրբեջանական իշխանությունները սվիններով դիմավորեցին այս գիրքը` Թուրգութին անգամ մեղադրելով հայերի քաղաքական պատվերն իրականացնելու մեջ: Սակայն Թուրգութը հերքեց դա` նշելով, որ իր գրքում բազմաթիվ մեջբերումներ են արված 1970-ական թվականներին Հեյդար Ալիեւի գրած «Կոմունիզմի գործի փառապանծ մարտիկը» գրքից.

«Իմ գրքի ի հայտ գալով` ադրբեջանական իշխանությունները զրկվեցին Ադրբեջանի պատմությունը կեղծելու հնարավորությունից: Գրքի համար ես ոչ մի գրոշ էլ չեմ ստացել: 6 տարի շարունակ ես շրջել եմ ողջ Ադրբեջանով և ամենուրեք անարդարության ականատես դարձել:

Ինչո՞ւ ոչ ոք չի հիշատակում, թե ինչ տեղի ունեցավ 1993 թվականի հունիսից մինչև 1994 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում, երբ հայերին հանձնեցին 6-7 շրջաններ: Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում այդ մասին: Ի՞նչ է, ե՞ս եմ մեղավոր այդ փաստերը նշելու համար, թե՞ այդ շրջանները հանձնողներն են մեղավոր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում