Friday, 19 04 2024
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց

Հովիկ Աբրահամյանի ռեսուրսը շատ արագ կավարտվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Պարոն Հակոբյան, քառյակի ամենաակտիվ շրջանն է, դուք ներկայացրեցիք 12 պահանջներ: Ձեզ բավարարո՞ւմ է քառյակի նկատմամբ հանրային վստահությունը, թե՞ ավելին էիք ակնկալում, և որոշ քայլեր արժեր անել, որպեսզի հանրային վստահությունը ավելին լիներ:

– Իհարկե, այն ակնկալիքը, որ ես ունեմ, այդ վստահությունը չունեմ: Դրա համար մեր քայլերը համապատասխանեցնում ենք, որ համարժեք լինի հանրային այն վստահությանը, որն առայժմ ունենք:

Ձեր կուսակից ընկերը՝ Արմեն Մարտիրոսյանը, մեր լրատվամիջոցին ասել է, որ քառյակում արմատական ուժերը՝ ի դեմս  ՀԱԿ-ի և «Ժառանգության», որոշ հարցերում զիջող գտնվեցին հանուն ընդհանուր օրակարգի պահպանման և միասնական պայքարը շարունակելու: Համակարծի՞ք եք այդ դիտարկմանը:

– Ճիշտ է ասել, ուղղակի կարելի է օգտագործել հետևյալ եզրույթը, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Այս պահին անում ենք այն, ինչ հնարավոր է: Քաղաքականությունը միայն ցանկություններով չէ ուղղորդվում, պետք է տվյալ պահին հնարավորությունները հաշվի առնել: Չորս քաղաքական ուժեր են, բնականաբար՝ տարբեր գաղափարախոսությամբ, տարբեր առաջնահերթություններով, բայց այն, որ չորս քաղաքական ուժերը միացել են, ենթադրվում է, որ որոշակի զիջումներ պետք է լինեն, կոմպրոմիսային հարթության վրա պետք է որոշումներ ընդունեն, և այսօրվա այդ հնարավորի արվեստը տվեց այն արդյունքը, ինչ ունենք, որից ես գոհ եմ:

– Իսկ չարժե՞ր արմատականներով նոր օրակարգ ձևավորել և հանրության մոտ ավելի ընդունելի և հասկանալի լինել: Օրինակ՝ ԲՀԿ դեպքում բոլորը հասկանում են, որ այնտեղ ինչու պետք է գնան զիջումների, խնամիական կապեր կան, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը խնամիական կապեր չունեն Հովիկ Աբրահամյանի հետ:

– Կան անկեղծ նման դատողություններ, կան նաև, որոնք պրովոկացիաներ են: Հիշում եք 2013 թվականի նախագահական ընտրությունները: Ընդդիմության դաշտի հաղթող թեկնածուն երբեք չի լեգիտիմացվել կամ դե յուրե դարձել հանրապետության նախագահը: Պետք է հասկանալ, որ մեզ անհրաժեշտ է համախմբում: Համախմբման ժամանակ կան ուժեր, որոնք դեմ են դրան և ամենատարբեր առիթներով մեկ խնամիությունն են մեջտեղ բերում, մեկը՝ բոյը, մեկ՝ քաշը: Բայց խնդիրը դրված է, որ պետք է կարողանանք լեզու գտնել և միասին դաշտ ձևավորել: Չորսը քիչ է նույնիսկ: Մենք ունենք քաղաքացիական հասարակություն, լուրջ ակտիվիստներ, ունենք նաև ոչ խորհրդարանական ուժեր, և պետք է կարողանալ հարթությունը ապահովել, որպեսզի նրանք մասնակցեն: Բավականին ճիշտ ձևակերպում կա: Սա գաղափարական միավոր չէ, գաղափարական դաշինք չէ: Խնդիրը հետևյալն է՝ ստեղծել պետության մեջ հնարավորություն, որ որևէ քաղաքական ուժ, ըստ իր գաղափարախոսության, քաղաքական ճաշակի իր սանդղակը զբաղեցնի այդ հարթության մեջ և զբաղվի քաղաքականությամբ: Շատ հնարավոր է, որ վաղը, եթե մենք ունենանք սահմանադրական նորմալ պետություն, այս քաղաքական ուժերը բացարձակ տարբեր հարթության վրա գտնվեն: Դրա համար սկզբունքը ճիշտ է, որովհետև Հայաստանի քաղաքական իրականությունը ի՞նչ է ասում՝ «միասին չեք, քեզ հետ չենք, քո դեմ ենք»: 2013-ին մենք մենակ մնացինք, բայց տեսաք, թե ինչպիսի ժողովրդական լայն աջակցություն ունեցանք:

Դեռ 2011-2012 թվականների, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը չէր բարևում Րաֆֆի Հովհաննիսյանին, դուք ասում էիք, որ նա չարությամբ է լցված: Նրա հետ քաղաքական ապագա այն ժամանակ չէիք տեսնում, այսօր ինչպե՞ս է:

– Քաղաքականությունը այն դեպքը չէ, որ բարևը միակ ճշգրիտ կատեգորիան է, և դա պետք է անջրպետ դառնա: Անձնական այդ վիճակներից պետք է դուրս գալ: Հայաստանը փոքր է, ցավոք սրտի, մենք չունեցանք այնպիսի դպրոց, որ կարողանար սիստեմատիկ տալ քաղաքական գործիչների նոր սերունդներ և այլն: Քաղաքականությունը մի ոսկե կանոն ունի, որ դրանք քաղաքական կատեգորիաներ չեն, քաղաքական շահի շուրջ պետք է համագործակցել, իսկ եթե այդ քաղաքական շահը պետության մեջ նորմալ վիճակ է ստեղծել, ուրեմն պետք է ողջունել:

– Դուք, ի տարբերություն իշխանությունների, պնդում եք, որ ձեր պահանջների արդյունքում հնարավոր եղավ Տիգրան Սարգսյանի հրաժարականին հասնելը: Այդպես է չէ՞:

– Այո, այդպես է: Մենք դրել ենք ամբողջական համակարգային փոփոխություն: Իշխանափոխությունը ինչ-որ մի տեղից պետք է սկսվի: Միգուցե կան ուժեր, որոնք մտածում են՝ միայն Տիգրան Սարգսյանն է, և վերջ, մենք ի սկզբանե ասել ենք, որ դա առաջին քայլերից մեկն է, և եթե միայն Տիգրան Սարգսյանի հարցը լիներ, որ պետք է փոխվեր այս կառավարությունը, ես չէի գնա այս քայլին: Բայց եթե մենք տեսնում ենք, որ համակարգային փոփոխությունը պետք է կամաց-կամաց զարգանա, բնականաբար դա առաջին քայլերից մեկն էր:

Այս կառավարությունը բացարձակ ինձ վստահություն չի ներշնչում, և ես ասեցի՝ ոչ ավելի սիրուն եք, ոչ ավելի ինտելեկտուալ: Պետք է հասկանալ, այն փակ շրջանը, որի մեջ այսօր ապրում է քաղաքական իշխանությունը, իսկապես գաղջ մթնոլորտով շրջան է, և պետք է հասկանալ ու դուրս գալ: Տիգրան Սարգսյանը այդ բախտին արժանացավ,  Հովիկ Աբրահամյանը կոնտակտային ռեսուրսով մտավ քաղաքական դաշտ, բայց դա շատ արագ կավարտվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում