Tuesday, 23 04 2024
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը

«Շառ» Բաղրամյան փողոցում․ տիկնոջ հասցեին ռեպլիկը սպանության պատճառ էր դառնալու

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ շարունակվեց Արմեն Գ.-ի, Համլետ Մանուկյանի և Գագիկ Ապերյանի գործի քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Արմենը 2013 թվականի փետրվարի 9-ին, ժամը 23-ի սահմաններում իր կնոջ հետ Բաղրամյան փողոցով քայլելիս է եղել:

Նրանց հանդիման դուրս են եկել 23-ամյա Համլետ Մանուկյանն ու իր ընկեր Գուրգենը:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ երբ վերջիններս հավասարվել են Արմենին ու կնոջը, ոգելից խմիչք և թմրանյութ օգտագործած Համլետ Մանուկյանը նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ է արել, թե՝ «Էս ինչ լավն ա ու՝ էս հավի հետ»:

Մեկ ժամ անց այդ հողի վրա նույն վայրում Արմենն իր երկու եղբայրների հետ վիճաբանել է իրեն ու կնոջը վիրավորողների հետ: Ծեծկռտուք է եղել:

Արմենից վրեժխնդիր լինելու նպատակով Համլետ Մանուկյանը, 20-ամյա Գագիկ Ապերյանը, նրանց մի խումբ ընկերներ իմացել են Արմենի տան հասցեն և գիշերվա ժամը 2-ին գնացել են այնտեղ:

Հավաքվելով տան դիմաց՝ Արմենի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել, շուրջ քսան րոպե հայհոյել ու կատարել են խուլիգանություն:

Համլետ Մանուկյանը նստել է Արմենի ընտանիքին պատկանող մեքենան, հանել է մեքենայի բանալին: Ընտանիքի անդամի դիտողություններին պատասխանել է հայհոյանքներով, իր վարքագծով ահաբեկել է Արմենին, նրա ընտանիքին և շրջակա տների բնակիչներին:

Գագիկ Ապերյանն էլ հայհոյանքներով դուրս է կանչել Արմենին՝ ասելով. «Էդ ո՞ւմ ախպորն ես ծեծել, դուրս արի, քո…»:

Ըստ մեղադրանքի՝ Արմենը, դուրս գալով տնից, իր մոտ ապօրինի պահվող չեխական ատրճանակով մեկ անգամ օդ է կրակել, ապա իր տան մոտ խուլիգանություն կատարող անձանց վախեցնելու նպատակով, ցույց տալու համար, որ իր կողմից գործադրվող ատրճանակն իրոք հրազեն է, մեկ անգամ էլ ասֆալտին է կրակել:

Գնդակն անդրադարձ թռիչքով գնացել է մոտակայքում կայանված «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի բացված դռան ուղղությամբ, վնասել է մեքենայի աջ դռան ապակին ու դռան հետևում գտնվող Գագիկ Ապերյանի դեմքի շրջանում անզգուշությամբ պատճառել է ստորին ծնոտի ձախ հոդային ելունի կոտրվածք, դեմքի շրջանի միջանցիկ գնդակային վնասվածք՝ առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս:

Արմեն Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 121 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով՝ անզգուշությամբ տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու և ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, գործադրելու համար:

Համլետ Մանուկյանին ու Գագիկ Ապերյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Դատարանը շարունակեց վկաների հարցաքննությունը:

Դատարան էին ներկայացել ու հարցաքննվեցին Արմեն Գ.-ի կինն ու մայրը:

Կինը՝ Լ.-ն հայտնեց, թե դեպքի օրվա երեկոյան ինքն ու ամուսինը իրենց երեխային տարել էին իր հայրական տուն և որոշել էին Բաղրամյան պողոտայով զբոսնելով հասնել Օպերա:

Ժամը 23-ը կլիներ: Բաղրամյան պողոտայում նրանց հանդիման դուրս են եկել երկու երիտասարդ: «Գինովցած էին, երկուսի ձեռքին էլ գարեջրի շիշ կար»,- ասաց վկան:- «Նրանցից մեկը՝ իմ կողմինը, շատ մոտիկից անցավ իմ կողքով՝ քսվելով ուսիս ու ազդրիս: Անցնելիս մեզ լսելի ձայնով ասաց. «Էս ինչ սիրուն ա, հլը հետի հավին նայի»:

Ամուսինը լսել է երիտասարդի ռեպլիկը և ասել է. «Բա՞ն է եղել»: Ռեպլիկի հեղինակը պատասխանել է. «Բան չի էղել, քուրոյի հետ ճամփեդ շարունակի»:

Ըստ վկայի՝ այս արտահայտությունն արվել է լկտի տոնով: Արմենը մոտեցել է երկու երիտասարդին, պայմանավորվել են հետո հանդիպել, հեռախոսահամարներ են փոխանակել:

Արմենը կնոջը տարել է եղբոր նշանածի տուն, որտեղ նաև նրա մայրն էր այդ երեկո, իսկ ինքն ասել է, թե գնում է տուն:

Մոտ երկու ժամից նա իրենց մեքենայով եկել է մոր ու կնոջ հետևից: Նրանց տարել է տուն:
Տան մոտ մեքենայից իջել են: Վկան օտար մեքենա չի նկատել: Տուն է մտել, ցանկացել է վերարկուն կախել ու հանկարծ աղմուկ է լսել:

Իրենց սենյակի պատուհանից դուրս է նայել ու տեսել, որ իրենց տան մոտ տղաների ամբոխ է հավաքվել:

«Ահավոր գոռոց էր, հայհոյանք: Հավաքված տղաները ահավոր վիրավորանքներ էին հնչեցնում իմ ու սկեսրոջս հասցեին, սպառնում էին, թե տունը կքանդեն, երեխայի աչքի առաջ Արմենին կվառեն»:

Ըստ վկայի՝ մոտ 10-15 երիտասարդ էր հավաքվել իրենց տան մոտ: Նրանց երկու մեքենաները կանգնած էին իրենց մեքենայի առաջ:

Հավաքվածներից մի քանիսը նստել են Արմենի մեքենան, ասել են՝ ի՞նչ անենք՝ դիմապակին ջարդենք, համարները հանենք: Իրենց ժարգոնով են խոսել՝ վկան չցանկացավ նրանց բառերը կրկնել: «Գոռում էին՝ Արմե՜ն, հելի՛, չհելնես՝ տունդ կվառենք»:

Կինն ասաց, թե Արմենը մտել է տուն, հետո դուրս եկել՝ զենքը բարձր բռնած: Նա ասել է՝ հետ գնացեք:

«Ես համոզված եմ, որ Արմենը մտադրություն չուներ հավաքվածներին վիրավորելու կամ սպանելու: Նա ուզում էր հեռացնել նրանց: Երբ օդ կրակեց, մեկը գոռաց. «Էդ պուգաչո՞վ ես վախեցնում: Արա՛, գնացեք իմ ավտոմատները բերե՛ք»:
Այս խոսքի վրա ինչ-որ մեկը գնացել է դեպի մեքենան, կինը ենթադրում է, որ նրանք մեքենայում կարող էին զենք ունենալ:

Հավաքվածներից մի քանիսի ձեռքին կինը մահակներ՝ դուբինկաներ է տեսել, նաև՝ դանակներ:

Առաջին կրակոցից հետո կինը, ամուսնու համար անհանգստացած, վազելով իջել է դարպասի մոտ: Տեսել է, որ հետին շարքում կանգնածները կրակոցից հեռու են քաշվել, բայց առջևում կանգնած մի քանիսը չէին վախենում, չէին հավատում, որ Արմենի ձեռքի զենքն իսկական է:

Արմենը զենքի փողը ներքև պահած՝ երկրորդ կրակոցն է արձակել: Կինը տեսել է, որ բեսեդկայի մոտ մեկը թրմփոցով ընկավ:

«Նրա ընկերները նստեցին մեքենաներն ու փախան: Արմենը իր ապրած սթրեսից հետո մոտեցավ, որ օգնի այդ տղային: Մեջքից գրկեց նրան, նստեցրեց: Գոռաց, օգնություն կանչեց: Այդ պահին տեսա, որ սկեսուրս էլ է ուշաթափվել: Զբաղվեցի նրանով, այլևս ոչինչ չտեսա: Արմենին ևս չտեսա»:

Կինն ասաց, թե ամուսնու մոտ երբեք զենք չի տեսել, չի իմացել՝ իրենց տանը զենք եղել է, թե ոչ:

Երիտասարդ, բարետես կինը ամբիոնի մոտ կանգնած, գրագետ խոսքով ցուցմունք էր տալիս, իսկ ամբաստանյալների աթոռին նստած, այս կնոջ ու նրա ամուսնու վերաբերյալ վիրավորական ռեպլիկ բաց թողած երիտասարդը, նրա հետ գիշերով այս մարդկանց տունը պաշարած մյուս երիտասարդը նայում էին նրան:

Ի՞նչ էին զգում:

Ի՞նչ կանեին, եթե իրենց կնոջը, քրոջը, մորը վիրավորեր փողոցային ինչ-որ անցորդ, կամ ամբոխը գիշերով գար իրենց տան մոտ, կին-մայր հայհոյելով սպառնալիքներ հնչեցներ:

Մինչև անգամ երիտասարդ մեղադրողն էր վկային հարցաքննում մեղադրական ակնհայտ նախանձախնդրությամբ: Բայց երկու վկան էլ՝ Արմենի կինն ու մայրը, իրենց բարեկիրթ ու զուսպ պահեցին:

Մինչդեռ ամբաստանյալի աթոռին նստած երկու երիտասարդները միգուցե մարդկայնորեն պիտի ներողություն խնդրեին վկայություն տվող այս կանանցից՝ Արմենի կնոջից ու մորից, ի դեմս նրանց՝ տեսնեին իրենց մորն ու կնոջը, պարզապես կանանց, ում վիրավորելը տղամարդուն վայել արարք չէ՝ ով ուզում են իրենք լինեն:

Հայ տղաները իրենց նման հայ տղայի, հայ ընտանիքի տունը գիշերով պաշարել էին, սպառնացել ու հայհոյել էին՝ որ ի՞նչ…

Արմենի մոր ցուցմունքները շատ չտարբերվեցին հարսի ցուցմունքներից:

Մայրն ասաց. «Իմ ուշադրության կենտրոնում իմ տղան էր, ես միայն նրան էի տեսնում այդ ամբոխի մեջ… Ամբոխը շատ ագրեսիվ էր, երկար փայտանման բաներ ունեին մի քանիսը իրենց ձեռքին: Արմենը նրանց ասում էր՝ մոտ չգաք…»:

Առաջին կրակոցից հետո մայրն իրենց դարպասի մոտ ուշագնաց էր եղել: Ուշքի էր եկել, երբ տուն էին տարել, երբ ամբոխը արդեն ցրվել էր…

Արմեն Գ.-ի շահերի պաշտպան Շահվերդյանը նախագահողի հնչեցրած միտքը զարգացրեց ու միջնորդեց, որ իր պաշտպանյալի տան ու շրջակայքի՝ տեղանքի զննություն կատարվի՝ իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար:

Կողմերը չառարկեցին:

Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Հաջորդ դատական նիստը արտագնա կլինի, կանցկացվի տեղանքի զննություն:

Բայց այդ հաջորդ նիստը տեղի կունենա մոտ մեկ ամիս անց, քանի որ պաշտպաններից երկուսը մեկ ամսով բացակայելու են հանրապետությունից:

Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 22-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում