«Գնաց այս մարդամեկը»: «Դեմ եմ»-ի անդամներից մեկը՝ ձեռքին «Պիդռ» գրությամբ պաստառ, փնտրում էր ԱԺ ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին ՝ Բուռնաշին, ով կեսօրին ի պատասխան ակտիվիստների «ամոթ» վանկարկումների՝ իրենց ասել էր. «Արա, դուք պիդեռներ եք»:
«Պիդռ» պաստառը խորհրդարանի դիմաց բերած ակտիվիստը նկատեց. «Չեմ ուզում այս բառը նորից կրկնել, եթե սա վիրավորական բառ ա, թող պատկերացնի, որ կրկնապատիկը իրեն ենք ասել»:
Ակտիվիստը նաև ընդգծեց, որ պատգամավորները դուրս չեկան, վախեցան այսպիսի արտահայտություններով իրենց դիմենք. «Եթե ընտրողներին այդպես են ասում՝ արժանի են հարյուրապատիկ ավելիին»: