«Դ!եմ եմ» նախաձեռնության ակտիվիստները Կենսաթոշակային օրենքում առաջարկվող օրենքի փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ ընդունելուց հետո ԱԺ-ի դիմաց ՀՀԿ պատգամավորներին սպասում էին փուչիկներով, որոնց վրա գրված էր՝ 67 և «Մեծապատիվ մուրացկաններ»:
Ըստ ակտիվիստների ՝ փուչիկները խորհրդանշում են խորհրդարանական մեծամասնությանը՝ Հանրապետական պատգամավորներին, որոնք փուչիկի պես պայթելու են:
Երբ ՀՀԿ պատգամավորները դուրս էին գալիս ԱԺ շենքից, նրանց ետևից նախաձեռնության անդամները վանկարկում էին՝ «ամոթ-ամոթ» և պայթեցնում փուչիկներ։ Սակայն հանրապետականները մեծամասամբ մեքենաներով էին դուրս գալիս: Մի քանիսը դուրս եկան դռնից, Հայկ Բաբուխանյանը՝ ևս, սակայն վերջինս նախաձեռնության ակտիվիստներին տեսնելով՝ անակնկալի եկավ և ձեռքով արեց: Ակտիվիստները պահանջեցին կանգնել և լսել իրենց, բայց Բաբուխանյանը չարձագանքեց: Ակտիվիստները ուշադրություն դարձրին անգամ Բաբուխանյանի ակնոցին: