BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում նշվել է, որ Վրաստանն իր աշխարհագրական դիրքից ելնելով դառնում է թմրադեղերի տարանցիկ ուղու մի մաս:
Զեկույցի համաձայն, թմրադեղերի տեղափոխման հիմնական ուղիներից մեկը գնում է Աֆղանստան-Իրան-Ադրբեջան-Եվրոպա և Ռուսաստան, միուս ճանապարհն անցնում է Վրաստան-Թուրքիա-Հունաստան և Արևմտյան Եվրոպա:
Չնայած այն բանին, որ վրացական իշխանությունները թմրանյութերի դեմ պայքարը հայտարարել են իրենց գերակա ուղղություններից մեկը, փաստաթղթում նշվում է, որ գործակալությունների միջև կոորդինացիայի բացակայությունը և մանրամասն ծրագրի բացակայությունը թույլ չի տալիս հասնել այդ նպատակին:
Անկախ ամեն ինչից, Թբիլիսիում համարում են, որ տարածաշրջանի անվտանգության ու անլեգալ տարանցիկ առևտրի հիմնական վտանգը Աբխազիան և Հարավային Օսիան են: